Jump to content

Սելիլո (ջրվեժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սելիլո
Տեսակջրվեժ և ձկնորսական տարածք
Երկիր ԱՄՆ
Վարչատարածքային միավորՕրեգոն
Մասն էԿոլումբիա

Սելիլո (անգլ.՝ Celilo Falls[1], հնդկացիական լեզվից թարգմանաբար նշանակում է «թափվող ջրի արձագանքներ»), ԱՄՆ-ի Օրեգոն և Վաշինգտոն նահանգների սահմանին գնտվող Կոլումբիա գետի նախկին ջրվեժ, որը ժամանակին Հյուսիսային Ամերիկայի ամենահզոր ջրթող կառուցվածքն էր։ 1957 թվականին այն հեղեղվեց Դալեսի ամբարտակի կարուցման արդյունքում։

Սելիլո ջրվեժը հնդկացիական ցեղերի ձկնորսության մշտական վայրն էր։ «Սելիլո» անվանումը վերաբերվում է գետի վրա գտնվող կասկադների և ջրվեժների շարքին, որի բարձրությունը 6 մետր է և ունի 1768 մետր լայնություն, ինչպես նաև հնդկացիական բնակավայրի, որը մշտապես գոյություն է ունեցել այս վայրում վերջին 15000 տարվա ընթացքում և եղել է հյուսիս-ամերիկյան մայրցամաքի շարունակաբար բնակեցված ամենահին բնակավայրերից մեկը[2]։

1930-1940-ական թվականներին ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքից վերաբնակիչների տեղափոխմանը զուգընթաց, տարածաշրջանային քաղաքական գործիչները հանդես եկան Կոլումբիա գետի վրա հիդրոէլեկտրոկայանների կառուցման օգտին։ Նրանք պնդում էին, որ ամբարտակները կբարելավեն գետի ենթակառուցվածքը ներքին շրջաններից դեպի օվկիանոս բեռնանավերի տեղաշարժման համար, ոռոգում կապահովեն գյուղատնտեսական արդյունաբերության համար, ինչպես նաև մատչելի էլեկտրաէներգիա կարտադրեն պաշտպանական արդյունաբերության համար՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Քաղաքական գործիչների կարծիքով պատնեշները կարող էին նաև կանգնեցնել ջրհեղեղները գետի հոսքով դեպի ներքև գտնվող քաղաքներում։

Հենֆորդի համալիրում, ալյումինի, նավաշինության և միջուկային վառելիքի արդյունաբերությունները նույնպես նպաստեցին տարածաշրջանում էլեկտրաէներգիայի պահանջարկի արագ աճին։ Այսպիսով, 1943 թվականին Կոլումբիայի գետի էլեկտրաէներգիայի 96 %-ը օգտագործվել է ռազմական կարիքների համար[3]։ Սելիլո ջրվեժի ջրհոսքի ծավալը բարենպաստ էր նոր ամբարտակ կառուցելու համար։

1956 թվականի լրատվական սյուժե Սելիլո ջրվեժի վրա տեղի հնդկացի ձկնորսների մասին, հեղեղումից առաջ

Համաձայն 1855 թվականին ընդունված դրույթների, որոնք ստորագրրվել էին Յակամայի[4], Ուորմ Սվինգսի[5], Վալա Վալայի, Յումաթիլի և Կայուսոյի[6] ցեղախմբերի համար, հնդկացիները շարունակում էին ձուկ որսալ ջրվեժի վրա։ Դրույթները երաշխավորել էին «հնդկացիներ ձուկ որսալու բորոր իրավունքները, հիմնական բնակավայրերում»։ 1947 թվականին դաշնային կառավարությունը լսումներ անցկացրեց Կոնգրեսում և եզրակացրեց, որ Դալեսի առաջարկվող ամբարտակը չի խախտում ցեղային ձկնորսության իրավունքները՝ համաձայն ցեղախմբերի խորհրդի կանոնակարգերի[3]։ Դրանից հետո կառավարությունը փոխհատուցեց տուժած ցեղերին՝ վճարելով 26,8 միլիոն ԱՄՆ դոլլար Կոլումբիա գետի Սելիլո ջրվեժի և ձկնորսական կայանատեղերի կորստի համար[3]։

1957 թվականին Դալեսի 61 մետրանոց պատնեշի շինարարությունից հետո, հնդկացիների ձկնորսության կայանատեղին, ինչպես նաև ջրվեժը հեղեղման տակ են ընկել[3]։

Աշխարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրվեժը գտնվում էր Կոլումբիայի գետի ստորին հատվածում, ակունքից մոտ 300 կմ հեռավորության վրա Կասկադյան լեռներից դեպի արևելք։ Ուներ մի քանի անվանում՝ «Սելիլո», «Մեծ», «Կոլումբիա» և «Չութես»(անգլ.՝ Celilo Falls, Great Falls, Columbia Falls, The Chutes)[1]։ Սելիլո ջրվեժը բաղկացած էր երեք մասից՝ Հորսշու (անգլ.՝ Horseshoe Falls, բառացի նշանակում է նալ) կամ Տամոութեր (անգլ.՝ Tumwater Falls) ջրվեժից, Կալդեսակի (անգլ.՝ Cul-de-Sac, բառացի նշանակում է փակուղի) խորքային ջրապտույտից և հիմնական ջրանցքից։ Հյուսիսային Ամերիկայում ըստ ջրթող կառուցվածք ծավալի, որը ուներ ընդամենը 6 մետր բարձրություն, զբաղեցնում էր առաջին տեղը ջրի միջին տարեկան սպառումով՝ 5380մ³ (ընդ որում ջրառատության ցուցանիշը հասնում էր մինչև 11 300 մ³/վ, իսկ առավելագույն ֆիքսված արժեքը կազմել է 35100 մ³/վ)[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Gibson; James R. The Lifeline of the Oregon Country: The Fraser-Columbia Brigade System, 1811-47. — University of British Columbia (UBC) Press, 1997. — С. 125—128. — ISBN 0-7748-0643-5
  2. Bruce E. Johansen, Barry M. Pritzker Dalles Trading Area // Encyclopedia of American Indian history. — ABC-CLIO, 2007. — P. 201. — 1481 p. — ISBN 1851098178
  3. 3,0 3,1 3,2 3,3 Dietrich, 1995
  4. «Treaty with the Yakama, 1855». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 1-ին.
  5. «Treaty of Wasco, Columbia River, Oregon Territory with the Taih, Wyam, Tenino, & Dock-Spus Bands of the Walla-Walla, and the Dalles, Ki-Gal-Twal-La, and the Dog River Bands of the Wasco». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 1-ին.
  6. «Treaty with the Walla Walla, Cayuse and Umatilla, 1855». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 1-ին.
  7. «Celilo Falls, Oregon, United States» (անգլերեն). World Waterfall Database. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Dietrich, William Northwest Passage: The Great Columbia River. — 1995. — С. 284. — ISBN 0-671-79650-X
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սելիլո (ջրվեժ)» հոդվածին։