Jump to content

Սլավենկա Դրակուլիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սլավենկա Դրակուլիչ
Ծնվել էհուլիսի 4, 1949(1949-07-04)[1][2] (75 տարեկան)
ԾննդավայրՌիեկա, ՀՍՖՀ[3]
Մասնագիտությունլրագրող, վիպասան, ակնարկագիր և գրող
Քաղաքացիություն Խորվաթիա
ԿրթությունԶագրեբի համալսարանի հումանիտար և սոցիալական գիտությունների ֆակուլտետ
Պարգևներ
ԱմուսինRichard Swartz?
 Slavenka Drakulic Վիքիպահեստում

Սլավենկա Դրակուլիչ(հուլիսի 4, 1949(1949-07-04)[1][2], Ռիեկա, ՀՍՖՀ[3]), խորվաթ լրագրող, արձակագիր և էսսեիստ, ում աշխատությունները ֆեմինիզմի, կոմունիզմի և հետկոմունիզմի մասին թարգմանվել են բազմաթիվ լեզուներով[4]։

Կյանք և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրակուլիչը ծնվել է 1949թ. հուլիսի 4-ին Ռիեկայում, Խորվաթիա (այդ ժամանակ՝ Հարավսլավիայի մաս)։ 1976 թվականին ավարտել է Զագրեբի համալսարանի համեմատական գրականություն և սոցիոլոգիա բաժինը։ 1982-1992 թվականներին աշխատակցել է «Սթարթ» երկշաբաթաթերթին և «Դանաս» լրատվական շաբաթաթերթին (երկուսն էլ Զագրեբում), որոնք հիմնականում գրում են ֆեմինիստական խնդիրների մասին։

Բացի իր վեպերից և էսսեների ժողովածուներից, Դրակուլիչի աշխատանքները հրապարակվել են The New Republic, The New York Times Magazine, The New York Review of Books, Süddeutsche Zeitung, Internazionale, The Nation, La Stampa, Dagens Nyheter, Frankfurter Allgemeine Zeitung, Eurozine, Politiken և The Guardian պարբերականներում.[2] Նա The Nation-ի խմբագիրն է[5]։

Նա ապրում է Խորվաթիայում և Շվեդիայում։

Դրակուլիչը 1990-ականների սկզբին քաղաքական պատճառներով Հարավսլավիայի պատերազմների ժամանակ ժամանակավորապես հեռացավ Խորվաթիայից և մեկնեց Շվեդիա[6]։

1992 թվականի Գլոբուսի տխրահռչակ անստորագիր հոդվածում (Սլավեն Լետիցան հետագայում խոստովանեց, որ դրա հեղինակն է) հինգ խորվաթ կին գրողների, այդ թվում՝ Դրակուլիչին, մեղադրում էր «կախարդներ» լինելու և Խորվաթիան «բռնաբարելու» մեջ։ Ըստ Լետիցայի, այս գրողները չկարողացան վճռական դիրքորոշում ընդունել բռնաբարությունների դեմ, որպես բոսնիացի սերբերի ուժերի կողմից խորվաթների դեմ ենթադրաբար ծրագրված ռազմական մարտավարության, և ավելի շուտ դրան վերաբերվեցին որպես «անհայտ տղամարդկանց» հանցագործություններ կանանց դեմ։ Հրապարակումից անմիջապես հետո Դրակուլիչը սկսել է հեռախոսային սպառնալիքներ ստանալ, վանդալիզմի է ենթարկվել նաև նրա ունեցվածքը։ Չգտնելով բավարար աջակցություն իր նախկին ընկերներից և գործընկերներից՝ նա որոշեց հեռանալ Խորվաթիայից[7]։

2020 թվականին նա վարակվեց Covid-19-ով, տասներկու օր հոսպիտալացվեց ինտենսիվ թերապիայի բաժանմունքում[8]։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա նշանավոր աշխատանքները վերաբերում են Հարավսլավիայի պատերազմներին[9]։ As If I Am Not There գիրքը Բոսնիական պատերազմում կանանց դեմ հանցագործությունների մասին է, They Would Never Hurt a Fly (Նրանք երբեք չեն վնասի ճանճին) գրքում նա նաև վերլուծել է Հաագայի՝ նախկին Հարավսլավիայի համար Միջազգային քրեական տրիբունալի դատավարությունը և բանտարկյալներին վերահսկելու իր փորձը։ Երկու գրքերն էլ անդրադառնում են նույն խնդիրներին, որոնք պատճառ են դարձել հայրենի երկրից արտագաղթին պատերազմի տարիներին։

Գիտական շրջանակներում նա առավել հայտնի է իր երկու էսսեների ժողովածուներով՝ How We Survived Communism and Even Laughed («Ինչպես մենք վերապրեցինք կոմունիզմը և նույնիսկ ծիծաղեցինք») և Cafe Europa: Սրանք երկուսն էլ ոչ գեղարվեստական պատումներ են Դրակուլիչի կյանքի մասին կոմունիզմի ժամանակ և դրանից հետո։

Դրակուլիչի «Ֆրիդայի մահճակալը» վեպը(2008) հիմնված է մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի կենսագրության վրա։

2011 թվականի էսսեների գիրքը՝ «Գիդով շրջագայություն կոմունիզմի թանգարանում», արժանացել է մեծ գնահատանքի[10]։ Գիրքը բաղկացած է ութ մտորումներից, որոնք պատմվում են տարբեր կենդանիների տեսանկյունից։ Յուրաքանչյուր գազան արտացոլում է Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներում կոմունիզմի հիշատակը։ Օրինակ, նախավերջին գլխում ռումինական մի շուն բացատրում է, որ կապիտալիզմի պայմաններում բոլորն անհավասար են, «բայց ոմանք ավելի անհավասար են, քան մյուսները», որը հակադարձում է Ջորջ Օրուելի հայտնի մեջբերումը Animal Farm-ից[11]։

2021 թվականին Դրակուլիչը հրատարակեց էսսեների նոր ժողովածուն՝ Café Europa Revisited.։ Այս գիրքը ընթերցողին հիշեցնում է 1990-ականներին նրա հրատարակած երկու էսսեների ժողովածուների մասին՝ «Ինչպես վերապրեցինք կոմունիզմը և նույնիսկ ծիծաղեցինք» (1992) և «Café Europa. Life After Communism» (1997)։ Դրակուլիչը գրում է արևելյան եվրոպացիներից շատերի դառը հիասթափությունների մասին, ովքեր սպասում էին, որ 1989 թվականի հեղափոխությունները կսկսեն ժողովրդավարության և բարգավաճման նոր դարաշրջան։ Փոխարենը, այս ժողովածուի էսսեները ցույց են տալիս, որ արևելյան եվրոպացիները դեռևս իրենց երկրորդ կարգի քաղաքացիներ են զգում։ Մի գլխում քննարկում է այն, ինչ նա անվանում է «Եվրոպական սննդի ապարտհեյդ», Դրակուլիչը նկարագրում է, թե ինչպես են հետաքննիչները պարզել, որ արևմտյան կորպորացիաները Արևելքում վաճառում են ավելի ցածր որակի ապրանքներ նույն ապրանքանիշով և փաթեթավորումով, որն օգտագործում են Արևմուտքում, օրինակ՝ ձկան ձողիկներ ձկնամսի շատ քիչ պարունակությամբ և թխվածքաբլիթներ՝ ավելի էժան արմավենու յուղից կարագի փոխարեն[12]։

Դրակուլիչը նաև խորհում է տարածաշրջանում հետկոմունիստական նոստալգիայի շարունակականության մասին, քանի որ մարդիկ փորձում են բախվել իրենց հավաքական անցյալի թե՛ դրական, թե՛ բացասական ժառանգությունների հետ։

Արևելյան Եվրոպայի բոլոր նախկին կոմունիստական երկրներում դժվար է նշել կոմունիզմի արժանիքները, մի համակարգ, որը կարճ ժամանակում բերեց արդիականացում և ագրարային հասարակությունը վերածեց ուրբանիզացված, արդյունաբերականի։ Դա նշանակում էր համընդհանուր կրթություն, ինչպես նաև կանանց էմանսիպացիա. սա անհրաժեշտ է ճանաչել, թեև նման փոփոխություններն իրականացվել են տոտալիտար ռեժիմի կողմից
- Սլավենկա Դրակուլիչ[13]

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Holograms Of Fear Hutchinson, London (1992).
  • Marble Skin Hutchinson, London (1993).
  • The Taste of a Man Abacus, London (1997)
  • S -a novel about Balkans (հայտնի է որպես՝ "As If I Am Not There") (1999). Նկարահանվել է ֆիլմ "As If I Am Not There" Ջուանիտա Վիլսոնի կողմից.
  • Frida's Bed Penguin USA, New York (2008)[14], (translated by Christina Pribićević-Zorić)[15]

Գիտական գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Smrtni grijesi feminizma (1984) միայն խորվաթերեն
  • How We Survived Communism and Even Laughed, Hutchinson, London (1991), 978-0060975401
  • Balkan Express: Fragments from the Other Side of the War, W.W. Norton, New York (1993), 978-0060976088
  • Cafe Europa: Life After Communism Abacus, London (1996), 978-0140277722
  • They Would Never Hurt a Fly|They Would Never Hurt a Fly: War Criminals on Trial in the Hague Abacus -Time Warner, London (2004) 978-0143035428
  • "Tijelo njenog tijela" (2006) հասանելի է խորվաթերեն, գերմաներեն, լեհերեն,նաև անգլերեն որպես էլեկտրոնային գիրք՝ "Flesh of Her Flesh"
  • "Two Underdogs and a Cat", Seagull Books . London, NY, Calcutta (2009)
  • A Guided Tour through the Museum of Communism. Fables from a Mouse, a Parrot, a Bear, a Cat, a Mole, a Pig, a Dog, and a Raven, Penguin, New York, (2011) 978-0143118633 խորվաթերեն, պարսկերեն,շվեդերեն, բուլղարերեն և իտալերեն[16]
  • Cafe Europa Revisited, Penguin (2021) 978-0143134176,խորվաթերեն, ուկրաիներեն և պարսկերեն[17]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #115770674 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. “Slavenka Drakulic”, Women in European History, Nora Augustine
  5. «Masthead». 2010 թ․ մարտի 24. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
  6. "Blood and lipstick", Melissa Benn, The Guardian, January 23, 1992 p. 19
  7. Novelist strives for total democracy in Yugoslavia Արխիվացված 2018-08-25 Wayback Machine Gail Schmoller, Chicago Tribune, December 15, 1991
  8. Slavenka Drakulić, "Surviving COVID-19: Waking up after six days on a ventilator" The Yale Review, November 9, 2022
  9. «Slavenka Drakulic Biography at the DAAD Artist-in-Residence Program». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 22-ին.
  10. Animal farm: the tale of the mouse and the mole, The Economist, մարտ 2011
  11. Animal nature, The New Republic, Timothy Snyder, March 3, 2011
  12. Cafe Europa Revisited, Kirkus Reviews, January 5, 2021
  13. Cafe Europa Revisited 2021
  14. Across the Page: Bisexual Literature Արխիվացված 2009-02-08 Wayback Machine, Afterellen.com, Heather Aimee O..., November 23, 2008
  15. «Frida's Bed». www.publishersweekly.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
  16. Selected Foreign Language Editions of A Guided Tour through the Museum of Communism.
  17. Selected Foreign Language Editions of Cafe Europa Revisited