Jump to content

Սոհյոն (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոհյոն
Ի ծնե անունկորեերեն՝ 서주현
Ծնվել էհունիսի 28, 1991(1991-06-28)[1] (33 տարեկան)
Սեուլ, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերփոփ և քեյ փոփ
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, կինոդերասանուհի, մոդել, թատրոնի դերասանուհի, կոմպոզիտոր, ձայնային դերասանուհի և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնսոպրանո
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլS.M. Entertainment
ԿրթությունJeonju Fine Arts High School? (փետրվար 2010) և Դոնգուկի համալսարան (օգոստոս 2014)
ԱնդամակցությունGirls' Generation և Girls' Generation-TTS
Կայքnamooactors.com/bbs/board.php?bo_table=nm5301&ckattempt=1
Ստորագրություն
Ստորագրություն
 Seohyun Վիքիպահեստում

Սո Ջու Հյուն (հունիսի 28, 1991(1991-06-28)[1], Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի երգչուհի, մոդել, պարուհի, հաղորդավար։ Girls' Generation խմբի ամենափոքր անդամը։ Ավելի հայտնի է Սոհյոն բեմական մականունով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոհյոնը ծնվել է հունիսի 28- ին 1991 թվականին Սեուլում, Հարավային Կորեա։ Լինելով տարրական դպրոցի աշակերտուհի Սոհյոնին նկատել է հետախույզ, ով առաջարկել է նրան մասնակցել SM Entertainment- ի կազմակերպած լսումներին։ 2003 թվականին Սոհյոնը անցել է լսումները և միացել է գործակալությանը։ Նա հայտնի է նրանով, որ լսումների ժամանակ երգել է մանկական երգ, այն ժամանակ, երբ մյուսները կատարել են հայտնի երգեր[2]։ Սոհյոնը ընդունվել է Սեուլի միջնակարգ դպրոց, իսկ հետագայում Daeyoung ավագ դպրոց, բայց ավելի ուշ տեղափոխվել է Jeonju արվեստի բարձրագույն դպրոցը և 2010 թվականի փետրվարի 9- ին ավարտել է այն։ Իր ուսումը նա շարունակել է Dongguk համալսարանում, դերասանական ֆակուլտետ, նույն համալսարան է հաճախում նաև նրա ընկերուհի Յունան[3][4]։ 2012 թվականին Սոհյոնը դարձել է Բարի կամքի դեսպանորդ Միջազգային էքսպո Yeosu 2012[5] ցուցահանդեսի ժամանակ։ 2011 թվականի հոկտեմբերի 11- ին Սոհյոնը դարձել է ՅՈՒՆԻՍԵՖի դեսպանորդ Changseong-Dong- ի կազմում Սեուլում։ Անցյալում Սոհյոնը համագործակցել է ՅՈՒՆԻՍԵՖի հետ և մասնակցել է «Օգնենք Աֆրիկայի երեխաներին» ծրագրին[6]։

2007 թվականին Սոհյոնը ընտրվել է որպես Girls' Generation խնբի անդամներից մեկը։ 2007 թվականի օգոստոսի 5- ին խումբը 9 անդամով առաջնաելույթ ունեցավ SBS հեռուստաալիքի «Inkigayo» երաժշտական հաղորդման ընթացքում։ 2012 թվականին Սոհույնը և նրա խմբակիցներ Թեյոնը և Թիֆանին կազմել են ենթախումբ TaeTiSeo անվանումով։ Նրանց առաջնաելույթի մինի ալբոմը դուրս է եկել 2012 թվականի ապրիլի 30- ին։

Միանձնյա գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի անդամներ Ջեսիկայի և Թիֆանիի հետ Սոհյոնը ձայնագրել է մի քանի երգեր, առաջին՝ Oppa Nappa («오빠 나빠», Վատ մեծ եղբայր) և երկրորդը՝ Mabinogi (It’s Fantastic!/Դա հրաշալի է!), որոնք համարվում են տեսախաղի գլխավոր երգերը[7][8]։

2009 թվականի փետրվարի 17- ին Սոհյոնը երգել է դույետ երգչուհի Ջու Հյուն Միի հետ, երգը անվանումն է JjaRaJaJja («짜라자짜»)[9]: Ավելի ուշ, երգը առաջադրվել է 2009 M.net Asian Music Awards- ում։

Նա կատարել է «S.E.O.U.L» երգը Super Junior խմբի անդամներ Կյու Հյոնի, Ռեուկի, Սոնմինի, Դոն Հեյի և Girls' Generation խմբի անդամներ Թեյոնի, Ջեսիկայի, Սանիի, Սու Յոնի հետ միասին։

2PM խմբի անդամների, Սոհյոնը, Թեյոնը, Ջեսիկան, Թիֆանին և Սանին կատարել են երգ երեխաների համար Caribbean Bay ջրային զբոսայգում։

Սոհյոնը ձայնագրել է սաունդթրեկ «Kim Soo Ro» դոռամայի համար «It’s Okay Even If It Hurts» («아파도 괜찮아요») անվանոըմով, որը թողարկվել է 2010 թվականի հունիսի 25- ին։

2010 թվականի հոկտեմբերին Սոհյոնը տարբեր խմբերի 20 այդոլների հետ ձայնագրել է «Let’s Go» երգը Սեուլի G-20 2010 գագաթնաժողովին մասնակիցների թիվը շատացնելու նպատակով։ Նա կատարել է վոկալային մասերը գործընկերների հետ. Սոն Մինի, Լունայի և Ջոն Հյոնի հետ մասին[10]։

2011 թվականին Սոհյոնը մասնակցել է TVXQ խմբի հինգերորդ ստուդիական ալբոմի «Journey» երգի ձայնագրմանը։ Արդյունքում Journey դարձել է «Paradise Ranch» դոռամայի գլխավոր երգը[11]։ Հոկտեմբերի 11- ին դուրս է եկել «Dreams Comes True» սինգլը, ձայնագրված Դոն Հեի հետ միասին Ասիական երգերի փառատոնի համար։ Այդ ծրագիրը ստեղծել է ՅՈՒՆԻՍԵՖը Արևելյան Աֆրիկայի համար դրամահավաք անցկացնելու համար[12]։ 2011 թվականի հոկտեմբերի 25- ին դուրս է եկել «The Magic of Yellow Ribbon» սինգլը, անդ Սոհյոնի և Կիմ Հեն Ջունի միասնական աշխատանքն է The Face Shop ընկերության արտադրանքի գովազդի համար։

2012 թվականի փետրվարի 13- ին թողարկվել է «Don’t Say No» երգը, որը Սոհյոնը երգել է Յուն Գունի հետ միասին[13][14]։ 2012 թվականի ապրիլի 16- ին դուրս է եկել Սոհյոնի ձայնագրած սաունդթրեկը «Նորաձևության թագավորը» հեռուստասերիալի համար, որում գլխավոր դերերից մեկը խաղացել է նրա գործընկեր Յուրին, երգի անուն էր «I’ll Be Waiting»[15]:

Դերասանի կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Սոհյոնը ներկայացել է որպես դերասանուհի «Կրքոտ սեր» հեռուստասերիալում, նա խաղացել է գլխավոր հերոսի առաջին սիրո դերը, նրա զուգընկերն է եղել դերասան Սունգ Հունը։ Առաջին սերիայի ցուցադրությունը եղել է 2013 թվականի սեպտեմբերի 28- ին[16]։

Բացի էկրանին որպես դերասանուհի ներկայանալուց, Սոհյոնը ներկայացել է, որպես մյուզիքլի դերասանուհի «Արևը Լուսնի գրկում» ներկայացումում։ Նա խաղացել է գլխավոր դեր, նրա զուգընկերը եղել է Super Junior խմբի անդամ Կյու Հենը[17]։

Մոդելի կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Սոհյոնը DBSK- ի հետ միասին եղել է Smart Uniform ապրանքանիշի մոդել[18]։

Սու Յոնի և Յուրիի հետ միասին մասնակցել է Լուսանկար ծրագրի շրջանակներում QTV Photographer Audition Survival- ի համար անցկացված ֆոտոսեսիային։ Ֆոտոսեսիան անվանել են «Dreaming Water», այն եղել է միասնական գործակալություն Cosmopolitan ամսագրի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ջրի պահպանման և մաքուր շրջապատի պահպանման նպատակով[19]։ 2010 թվականի մարտի 29- ին հայտարարվել է, որ Սոհյոնը, Թեյոնը, Յուրին, Յունան և Սու Յոնը դարձել են մոդելներ Nintendo DSi շարժական խաղային կոնսուլների համար[20]։

2010 թվականի մարտին Սոհյոնը և Կրիստալը f(x) խմբից, դարձել են գովազդային մոդելներ Clean & Clear- ի համար[21]։ Ավելի ուշ, 2010 թվականի ապրիլին դուրս է եկել Everland Caribbean Bay ջրային զբոսայգու գովազդային հոլովակը, Սոհյոնի, Յունի, Յուրիի և 2PM խմբի անդամների մասնակցությամբ[22][23]։ 2011 թվականի սեպտեմբերին Սոհյոնը դարձել է The Face Shop կոսմետիկ ապրանքանիշի դեմքը և նրա գործընկերն է եղել Կիմ Հյոն Ջունը[24]։

2013 թվականի փոտրվարին Սոհյոնը և Սու Յոնը դարձել են մուսա Tommy Hilfiger ջինսերի համար։

Հեռուստահաղորդումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոյունը մասնակցել է «Նորապսակներ /We got married» հաղորդման երկրորդ սեզոնին, նրա զուգընկերն է եղել CNBlue խմբի լիդեր և գլխավոր վոկալիս Չոն Յոնգ Հվան։ Իրենց զույգի մասնակցությամբ առաջին սերիան ցուցադրվել է 2010 թվականի փետրվարի 11- ին, իսկ վերջին սերիան նկարահանվել է Սպիտակ օրը, 2011 թվականի մարտի 14- ին և 2011 թվականի ապրիլի 2- ին զույնգ պաշտոնապաես լքել է հաղորդումը։

2012 թվականի փետրվարի 4- ից մինչ 2013 թվականի ապրիլը, Սոհյոնը, Թիֆանին և Թեյոնը եղել են «Show! Music Core» հաղորդման հաղորդավարուհիներ[25]։ Բացի այդ, Սոհյոնը վարել է 2012 Gayo Daejun մրցանակաբաշխությունը Լի Ջունի և Լի Հվի Ջեի հետ[26]։

Մուլտֆիլմերի հնչյունավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոհյոնը և Թեյոնը մասնակցել են «Անճոռնի ես» մուլտֆիլմի կորեական տարբերակի հնչյունավորմանը։ Սոհյոնը կրկնօրինակել է Էդիտ անունով աղջկա, այն ժամանակ, երբ Թեյոնը նվիրել է իր ձայնը Էդիտի մեծ քրոջը Մարգոյին[27]։ Սոհյոնը կրկին կրկնօրինակում է Էդիտին մուլտֆիլմի երկրորդ մասում «Անճոռնի ես 2»[28]։

Երգերի հեղինակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոհյոնը դարձել է «I got a boy» խմբի չորրորդ կորեական ստուդիական ալբոմի երկու երգերի հեղինակը։ Յուրիի և Սու Յոնի հետ միասին գրել է «Baby Maybe» և «XYZ» (Յուրիի հետ միասին) երգերի լիրիկան։ Սոհյոնը դարձել է խմբի հինգերորդ անդամը, ով գրել է խոսքեր պաշտոնական երգերի համար։ Բացի նրանից իրենց ներդրումն են ունեցել Յուրին, Սու Յոնը, Թիֆանին և Ջեսիկան[29]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեյոնը և Սոհյոնը 2014 թվականին
Թվական Սինգլ Ամենաբարձր հորիզոնականը չարթերումНаивысшая позиция в чартах Ալբոմ
KOR JPN
2008 «Mabinogi (It’s Fantastic!)» (Ջեսիկայի և Թիֆանիի հետ միասին)[8] без альбома
«Oppa Nappa (Love Hate)» (Ջեսիկայի և Թիֆանիի հետ միասին) Roommate
«Haptic Motion» (Ջեսիկայի, Թեհյոնի և Սանիի հետ միասին) без альбома
2009 «JjaRaJaJja» (Ջու Հյուն Միի և Davichi-ի հետ միասին)[9] JjaRaJaJja
«I Can’t Bear Anymore (Bear Song)» (Ջեսիկայի, Թեյոնի և Սանիի հետ միասին) Չկա տվյալ
«Motion» (Ջեսիկայի, Թեյոնի, Սանիի և Թիֆանիի հետ միասին) MBC Heading to the Ground OST
2010 «Cabi Song» (Ջեսիկայի, Թեյոնի, Սանիի և Թիֆանիի, Յուրիի, Չանսունգի, Ջունսուի և Թասյոնի հետ միասին) Չկա տվյալ
«Cooky» (Ջեսիկայի, Սանիի և Թիֆանիի հետ միասին) Չկա տվյալ
«Haechi Song» (해치송) (Ջեսիկայի, Թեյոնի, Սանիի և Թիֆանիի հետ միասին)[30] My Friend Haechi
2011 «Dreams Comes True» (Դոն Հեի հետ միասին) без альбома
«The Magic of Yellow Ribbon» (Կիմ Հյոն Ջունի հետ միասին) без альбома
2012 «Don’t Say No» (Յուն Գունի հետ միասին) без альбома
«—» նշանը ցույց է տալիս որ սինգլը չի թողարկվել այդ տարածքում։

Միասնական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Սինգլ Զբաղեցրած հորիզոնականը չարթերում Ալբոմ
KOR JPN
2009 «S.E.O.U.L.» (Super Junior- ի հետ միասին) 9 առանց ալբոմի
2010 «Let’s Go» (Group of 20- ի կազմում)[10]
«—» նշանը ցույց է տալիս որ սինգլը չի թողարկվել այդ տարածքում։

Սաունդթրեկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Երգ Ալբոմ
2007 «Touch the Sky» (Թեյոնի, Ջեսիկայի, Սանիի և Թիֆանիի հետ միասին) SBS Thirty Thousand Miles in Search of My Son
2008 «The Little Boat (작은 배)» (Թեհյոնի, Ջեսիկայի, Սանիի և Թիֆանիի հետ միասին) KBS Hong Gildong OST
2010 «It’s Okay Even If It Hurts» Kim Soo Ro OST
2011 «Journey» (TVXQ- ի հետ միասին)[11] Keep Your Head Down
2012 «I’ll Wait for You» Fashion King OST

Մասնակցություն երաժշտական տեսահոլովակներում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Երգ
2008 «Oppa Nappa» (Սոհյոն, Ջեսիկա և Թիֆանի)
2009 «S.E.O.U.L.» (Super Junior և Girls' Generation)
2010 «Caribbean Bay» (2PM և Girls' Generation)
«Oh! My Goddess» (TRAX)
«Let’s Go» (Group of 20)
2010 «Banmal Song» (Սոհյոն և Չոն Յոնգ Հվա)

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Դեր Ծանոթագրություններ
2010 Անճոռնի ես Էդիտ (կրկնօրինակում) Գլխավոր դեր, կորեական տարբերակ
2013 Անճոռնի ես 2

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Դեր Ծանոթագրություններ
2007 Unstoppable Marriage#TV series|Unstoppable Marriage Bool Gwang Dong կամեո
2009 Նորապսակներ/ We Got Married (1 սեզոն) ինքն իրեն 42, 45, 47 և 49 սերիաներ
2010-2011 Նորապսակներ/ We Got Married (2 սեզոն) ինքն իրեն Յոնգսեո (Յոնգ Հվա+ Սոհյոն զույգի մականունը)
2011 Running Man ինքն իրեն 63, 64 սերիաներ
2012-2013 Show! Music Core Հաղորդավար Թեյոնի և Թիֆանիի հետ միասին
2013 Star King ինքն իրեն 299 սերիա
Strong Heart ինքն իրեն 165, 166 սերիաներ
Beatles Code Season 2 ինքն իրեն 47, 48 սերիաներ
Real Man պատմող Սանիի հետ միասին

Հեռուստասերիալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Հեռուստաալիք Դեր Ծանոթագրություն Հղում
2007 Kimcheed Radish Cubes MBC Girls' Generation Կամեո
2008 Unstoppable Marriage KBS Բուլ Գվանգ Դոնգ Կամեո
2013 Passionate Love SBS Հան Յու Ռիմ երկրորդական դեր [31]
2015 The Producers KBS Ինքն իրեն կամեո Թեյոնի և Թիֆանիի հետ միասին [32]
Warm and Cozy MBC Հվանգ Յուրա կամեո [33]
2016 Լուսնի սիրահարները- Գորյոյի ալ կարմիր սրտերը SBS Վու Հի երկրորդական դեր
Canvas the Emperor Web Դոնգ Պու Թի գլխավոր դեր
Թվական Անվանում Դեր Ծանոթագրություն
2014 Արևը Լուսնի գրկում Հեո Յոն Վու Գլխավոր դեր
2015 Gone with the Wind Սկարլեթ Օ Հարա Գլխավոր դեր
2016 Mamma Mia! Սոֆի Շերիդան Գլխավոր դեր
Թվական Գովազդ Ծանոթագրություն
2004 Smart Uniform Model TVXQ- ի հետ միասին
2009 Banana Milk
Post Granola Cereal
2010 Clean & Clear Կրիստալի հետ միասին
2011-2013 The Face Shop Կիմ Հյոն Ջունի հետ միասին
2013 Tommy Hilfiger Սու Յոնի հետ միասին
SK Telecom LTE Յունայի, Սոլլիի, Մին Հոյի և Կյու Հենոմի հետ միասին
Թվական Կազմակերպիչ Կատեգորիա Առաջարկված աշխատանք Արդյունք
2009 2009 Mnet Asian Music Awards Trot Music of the Year «JjaRaJaJja» (Ջու Հյուն Միի և Davichi- ի հետ միասին) Առաջադրված

[34]

2010 Մշակույթի նախարարություն, սպորտի և տուրիզմի նախարարություն Recognition Award Սոհյոն Հաղթանակ[35]
2010 Yahoo! Buzz Awards Կանացի թոփ Buzz աստղ Առաջադրված

[36]

Chungdamdong Hush Cosmetic Surgery Poll Լավագույն բնական գեղեցկություն Հաղթանակ[37]
MBC Entertainment Awards 2010 Ամենահայտնի զույգ ՅոնգՍո (Չոն Յոնգ Հվայի հետ միասին) Հաղթանակ[38]
2011 Mnet 20's Choice Awards Hot Campus Goddess Սոհյոն Առաջադրված

[39]

Mnet Media մրցանակ Ամենասիրելի և շքեղ աղջիկ Առաջադրված

[40]

2013 Seoul Drama Awards Սերիալների լավագույն երգ «I’ll Wait for You» Առաջադրված

[41]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. [MTV SNSD Episode 04 — Seohyun: www.youtube.com/watch?v=OfnexAjOylc]
  3. (կոր.) Kim, Hyeong-wu. 소녀시대 서현 졸업사진 공개 화제 ‘청순 풋풋 매력발산’ (SNSD Seohyun’s Graduation Photo Revealed, «Innocent, Youthful and Charmful»). Newsen. February 5, 2010. Retrieved February 26, 2010.
  4. Kim, Ji-yeon. (կոր.) '입학' 서현 «대학생활 열심히..좋은 추억만들고파» («Admission» Seohyun: «I Will Study Hard in University…and Wish to Make Many Memories»). SPN Daily/Money Today. February 23, 2010. Retrieved February 26, 2010.
  5. 'Seohyun Appointed as Goodwill Ambassador for the UN 2012 Yeosu Expo'
  6. 'Photos from Seohyun and Donghae’s ‘UNICEF’ envoy inauguration ceremony'
  7. (կոր.) Kim Hyeong-wu. 소녀시대 티파니 «‘오빠나빠’ 활동 당시 성대결절 고생» (Girls' Generation’s Tiffany: «'Bad Older Brother' Activities Were Difficult on Vocal Nodules») Արխիվացված 2011-07-13 Wayback Machine. JoongAng Ilbo/Newsen. February 16, 2009. Retrieved February 26, 2010.
  8. 8,0 8,1 (կոր.) 소녀시대 티파니 제시카 서현 게임 주제가 신곡 발표 (Girls' Generation’s Tiffany/Jessica/Seohyun Announce Game Theme Song as New Single) Արխիվացված 2012-07-09 archive.today. IS Plus/Newsen. August 1, 2008. Retrieved February 26, 2010.
  9. 9,0 9,1 (կոր.) 주현미 -소녀시대, 트로트 싱글 `짜라자짜` 발표 (Ju Hyeon-mi-Girls' Generation Announce Trot Single «Jjarajajja»). Korea Economic Daily. February 16, 2009. Retrieved February 26, 2010.
  10. 10,0 10,1 «20 idol singers unite to sing the G20 Seoul Summit theme song». allkpop.com. 2010 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 31-ին.
  11. 11,0 11,1 (կոր.) 소시 서현, 2인 동방신기 도우미로..신곡 피처링 Daum. January 11, 2010. Retrieved January 12, 2010.
  12. «Music and charity as Asia Song Fest wraps up its eighth year» Joongang Daily. 17 October 2011. Retrieved 2012-03-27
  13. «Girls' Generation's Seohyun and Yoon Gun Hint at Collaboration Song». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  14. «Yoon Gun and Girls' Generation Seohyun to Release Duet Single «Don't Say No» on February 13». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  15. Wonder Girls’ Sunye & Girls’ Generation member Seohyun to release new OST tracks
  16. «Leading lineup of SBS drama 'Passionate Love' confirmed». allkpop. 2013 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին.
  17. «슈주 규현-소시 서현 '해를 품은 달'이 되다» (Korean). news.hankooki.com. 2013 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. Soshified Time Machine — 9 Girls 5 Years One Love
  19. (կոր.) Lee Mihye. [포토엔]소녀시대 서현-유리, 손에 손잡고 ‘예쁘게 찍어주세요’ (S[PhotoEn] SNSD Seohyun — Yuri — Sooyoung photoshoot for UNICEF and Cosmopolitan Magazine). Newsen. October 12, 2009. Retrieved on April 14, 2010
  20. (կոր.) 소녀시대 ‘닌텐도 DS Crimson/Black’ 모델 발탁! (SNSD Chosen as Models for Nintendo DSi). TodayKorea/Newsen. March 29, 1010. Retrieved on April 14, 2010.
  21. (կոր.) '소녀시대 서현-f(x) 크리스탈, 화장품 전속모델 동반발탁'
  22. (կոր.) 소녀시대-2PM ‘캐비’ M/V서 섹시한 라이프가드로 변신 Newscj.com. May 7, 2010
  23. (կոր.) 소녀시대 유리, 머리카락 넘기는 모습도 '섹시' Արխիվացված 2011-03-24 Wayback Machine SSTV.
  24. Seohyun Chosen as Model for The Face Shop September 19, 2011. Retrieved September 20, 2011.
  25. Taeyeon and Seohyun to join Tiffany as new ‘Music Core’ MCs
  26. Seohyun to Emcee ’2012 MBC Gayo Daejejun’
  27. (կոր.) 소녀시대 태연-서현, 3D 애니 ‘슈퍼배드’ 목소리 캐스팅 (Girls' Generation’s Taeyeon and Seohyun cast as voice actors for 3D Animation), Newsen.com, May 17, 2010. Retrieved May 17, 2010
  28. (անգլերեն) Taeyeon and Seohyun to lend their voices again for ‘Despicable Me 2′(չաշխատող հղում), allkpop.com, April 11, 2013. Retrieved April 15, 2013
  29. (կոր.) SNSD’s return! 4th album to hit the music industry in 2013 'I Got a Boy', 1 1 released! Արխիվացված 2014-08-11 Wayback Machine, leesmusic.co.kr, December 2012. Retrieved December 30, 2012
  30. «내친구 해치 (My Friend Haechi) [Original Soundtrack] – Single». iTunes US Apple. Վերցված է 2013 թ․ մարտի 10-ին.
  31. Oh, Jean (2013 թ․ սեպտեմբերի 24). «Girls' Generation's Seohyun makes acting debut». Korea Herald. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
  32. Yoon, Sarah (2015 թ․ մայիսի 14). «SNSD to appear in Kim Soo-hyun's drama 'The Producers'». Kpop Herald. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
  33. «'맨도롱 또똣' 서현, 꽃미소 날리며 등장...진영, 홀딱 반했다». The Chosun Ilbo. 2015 թ․ հունիսի 24. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.
  34. (կոր.) M.net Asian Music Awards 2009 official website Արխիվացված 2010-04-23 Wayback Machine Retrieved June 14, 2010.
  35. [1] Արխիվացված 2017-12-31 Wayback Machine. SONEms: Ministry of Culture.
  36. (կոր.) [2] Արխիվացված 2019-08-04 Wayback Machine. Yahoo Buzz Awards.
  37. '소녀시대' 서현, 인형포스 작렬 «기타 배우실래요?» Nate. April 11, 2011. Retrieved April 12, 2011.
  38. «Yoo Jae Suk wins Daesand Adam and Khuntoria couples also win at the MBC Entertainment Awards». Allkpop. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1-ին.
  39. (կոր.) Mnet’s 20’s Choice Awards 2011 official website Արխիվացված 2014-11-05 Wayback Machine Retrieved June 26, 2011.
  40. Mnet Media Awards 2011 nominees has just been released. Retrieved September 29, 2011.
  41. Seoul Drama Awards Արխիվացված 2019-09-10 Wayback Machine Retrieved December 25, 2013.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Պաշտոնական կորեական կայքը Արխիվացված 2010-01-09 Wayback Machine
  2. Պաշտոնական ճապոնական կայքը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոհյոն (երգչուհի)» հոդվածին։