Սուֆյան Սթիվենս (անգլ.՝ Sufjan Stevens, հուլիսի 1, 1975(1975-07-01)[1], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[1]), ամերիկացի երգահան և կատարող։ Նրա առաջին՝ «A Sun Came» ալբոմը թողարկվել է 1999 թվականին Asthmatic Kitty լեյբլի միջոցով, որը Սթիվենսը հիմնադրել է իր խորթ հոր հետ։ Նա լայն հռչակ է ձեռք բերել «Illinois» ալբոմի շնորհիվ, որն առաջին հորիզանական է զբաղեցրել Billboard Top Heatseekers չարթում։ Սթիվենսն առաջադրվել է «Օսկար» և «Գրեմմի» մրցանակներին որպես «Կոչիր ինձ քո անունով» ֆիլմի «Mystery of Love» ստեղծագործության հեղինակ (2017)։
Իր երաժշտական կարիերայի ընթացքում Սթիվենսը թողարկել է տարբեր ոճաձևերի ալբոմներ՝ սկսած էլեկտրոնային «Enjoy Your Rabbit» և լոուֆայ ֆոլք «Seven Swans»-ից՝ մինչև նվագախմբային «Illinois» և ամանորյա «Songs for Christmas»։
Սթիվենսը ծնվել է Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում, որտեղ ապրել էր մինչև 9 տարեկանը, երբ նրա ընտանիքը որոշել է տեղափոխվել Փեթոսկի։ Նրա դաստիարակությամբ զբաղվում էր հայրն ու խորթ մայրը։ Սթիվենսն երբեմն այցելում էր մորը՝ Քերիին, ով ապրում էր Օրեգոնում, իր երկրորդ ամուսնու հետ։ Նրա մայրը մահացել է 2012 թվականի դեկտեմբերին[6]։ Բրամսը հետագայում գլխավորեց Սթիվենսի Asthmatic Kitty ձայնագրող լեյբլը։ Սթիվենսն լիտվական ու հունական արմատներ ունի[7]։