Սվոլդերի ճակատամարտ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Թվական | սեպտեմբեր, 999 կամ 1000 |
---|---|
Մասն է | Viking Age Norway? |
Վայր | Օրեսունդ, Ռյուգենի մոտ |
Արդյունք | Դաշնակիցների հաղթանակ Նորվեգիայի բաժանում |
Հակառակորդներ | |
Նորվեգիա | Դանիա Լեյդի յարլեր |
Հրամանատարներ | |
Օլաֆ Տրիգվասոն Էյնար Տամբարսկյելվե | Էյրիկ Հակոնարսոն
Շվեդիայի թագավոր Օլաֆ Սվեյն Ֆորկբերդ |
Կողմերի ուժեր | |
11 ռազմանավ | 70+ ռազմանավ |
Ռազմական կորուստներ | |
Բոլոր նավերի գրավում | Ծանր կորուստներ |
Ընդհանուր կորուստներ |
Սվոլդերի ճակատամարտը 999 կամ 1000 թվականին մղված ծովամարտ է արևմտյան Բալթիկ ծովում Նորվեգիայի Օլաֆ Տրիգվասոն թագավորի և իր թշնամիների դաշինքի միջև։ Ծովամարտի հիմքում ընկած էր Նորվեգիայի՝ մեկ պետության մեջ միավորումը, Դանիայի երկարամյա ջանքերը այդ երկիրն իր վերահսկողության տակ վերցնելու համար, ինչպես նաև Սկանդինավիայում քրիստոնեության տարածումը։
Օլաֆ թագավորին Վենդլանդ (Պոմերանիա) արշավից տուն վերադառնալիս նրան դարանակալել էր Դանիայի թագավոր Սվեյն Ֆորկբերդի, Շվեդիայի թագավոր Էյրիկ Հակոնարսոնի (նաև հայտնի որպես Օլաֆ Էյրիկսոն) և Լեյդի Յարլի դաշինքը։ Օլաֆն ուներ միայն 11 ռազմանավ թշնամու 70-ի դեմ։ Նրա նավերը մեկ առ մեկ վերցվեցին, իսկ Օլաֆն իրեն նետեց ծովը։ Մարտից հետո Նորվեգիան սկսեց կառավարվել Լեյդի յարլերի կողմից, որպես Դանիայի և Շվեդիայի ֆեոդ։
Ծովամարտից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Սվոլդերի ճակատամարտից հետո հաղթանակած առաջնորդները բաժանեցին Նորվեգիան վերահսկողության գոտիների։ Շվեդիայի թագավոր Օլաֆը ստացավ չորս շրջան Տրոնհեյմում, ինչպես նաև Մյորեն, Ռոմսդալը և Ռանրիկեն։ Նա այս տարածքները տվեց իր դստեր ամուսին յարլ Սվեյն Հակոնարսոնին որպես վասալական։ Սվեյն Ֆորկբերդը ստացավ Վիկենի շրջանը, որտեղ դանիական ազդեցությունը երկար ժամանակ ուժեղ էր։ Մնացած Նորվեգիան կառավարվում էր Էյրիկ Հակոնարսոնի կողմից, որպես Սվեյնի վասալ։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի քանի գործոններ դարձնում են Սվոլդերի ճակատամարտը Վիկինգների դարաշրջանի ամենահայտնի ճակատամարտերից մեկը։ Նորվեգա-իսլանդական պատմագրության մեջ Օլաֆ Տրիգվասոնը ներկայացվում է բարձր լույսի ներքո, որպես մի մարդ, ով քրիստոնեությունը բերել է հյուսիս։