Jump to content

Ստեփան Գրիգորյան (հասարակական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Գրիգորյան
Ծնվել էսեպտեմբերի 24, 1953(1953-09-24)[1] (71 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունֆիզիկոս և դիվանագետ

Ստեփան Գուրգենի Գրիգորյան (սեպտեմբերի 24, 1953(1953-09-24)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական, հասարակական գործիչ։ Հանդես է գալիս հակառուսական դիրքերից[2][3]։ Հեղինակել է ֆիզիկայի ոլորտի մի շարք աշխատություններ։

Կենսագրական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1970-ին ավարտել է միջնակարգ դպրոց Թբիլիսիում։
  • 1970-1975 թվականներին սովորել է Թբիլիսիի պետական համալսարանում՝ տեսական մաթեմատիկոս-ֆիզիկոս մասնագիտությամբ։
  • 1975-1983 թվականներին եղել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ։ Ֆիզմաթ գիտությունների թեկնածու է։
  • 1990-1995 թվականներին եղել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀՇ անդամ։
  • 1995-1998 թվականներին ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար։
  • 1996-1999 թվականներին ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ։
  • 1998-2000 թվականներին Հայաստանի ներքին գործերի նախարարի խորհրդական։
  • 1999 թվականից ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության Արմաթ զարգացման կենտրոնի խորհրդի անդամ։
  • 2002 թվականից «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» կազմակերպության նախագահ։

Քաղաքական-հասարակական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Գրիգորյանն իր ղեկավարած «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոն» կազմակերպության միջոցով բազմիցս դրամաշնորհներ է ստացել «Բաց հասարակություն հիմնադրամ» կազմակերպության կողմից, ինչը հաճախ արձանագրվում է լրատվամիջոցների կողմից[4] [5]։

Ստեփան Գրիգորյանը հանդես է գալիս որպես արևմտամետ և հակառուսական գործիչ։ 2016 թվականին հայտնի է դարձել, որ նա իր հակառուսական գործունեության համար Ռուսաստանի Դաշնությունում ճանաչվել է անցանկալի անձ, և արգելվել է նրա մուտքն այդ երկիր[2][3]։

Նրա կարծիքով Հայաստանում ռուսական ազդեցությանը պետք է փոխարինել Թուրքիայի ազդեցությամբ, ինչի մասին հայտնել է թուրքական Անադոլու լրատվական գործակալությանը[6][7]։

Դատական գործեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Գրիգորյանը 2018 թվականի հուլիսին «Ա1+» լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել էր իբր 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ ադրբեջանցիները ոչ թե գրավել էին տարածքներ Արցախում, այլ դրանք վաճառվել էին մինչև պատերազմը գեներալիտետի` այդ թվում Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի կողմից։ Ստեփան Գրիգորյանն ասել էր նաև, որ իբր հայկական բանակը հնարավորություն է ունեցել վերադարձնել այդ կորցրած տարածքները, բայց Յուրի Խաչատուրովը թույլ չի տվել, քանի որ այդ հողերը վաճառել էին։ Յուրի Խաչատուրովը զրպարտության համար դիմել էր դատարան։ Դատական գործընթացը տևել էր շուրջ 2․5 տարի, որից հետո դատարանը դատապարտել էր Ստեփան Գրիգորյանին Յուրի Խաչատուրովին զրպարտելու համար և պարտավորեցրել հրապարակային, այդ թվում՝ «Ա1+» լրատվամիջոցով հերքել 2018 թվականի հուլիսին իր ասածը։ Այս դատական գործը բազմիցս մեկնաբանվել է զանգվածային լրատվական միջոցներով[8][9][10]։

Այլ տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հեղինակ է ավելի քան 30 աշխատանքների ֆիզիկայի բարձր էներգիայի և տարրական մասնիկների ոլորտում։
  • Հեղինակ է շուրջ 120 հոդվածի՝ հակամարտությունների լուծման, տարածաշրջանային անվտանգության, Հարավային Կովկասում համագործակցության, գլոբալիզացիայի, քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների, ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության և այլ հարցերի շուրջ։
  • Հարավկովկասյան համաժողովների և 100-ից ավելի միջազգային կոնֆերանսների, սեմինարների և կլոր սեղանների մասնակից։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գրիգորյան Ս.Գ․ Հայկական թավշյա հեղափոխություն. — Էդիթ Պրինտ, 2018.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. 2,0 2,1 «Ստեփան Գրիգորյան․ Հայաստանի ԱԳՆ-ն պետք է պարզի՝ կա՞ արդյոք Մոսկվայում ՀՀ քաղաքացիների «սև ցուցակ»» հոդված azatutyun.am լրատվական կայքում, (արխիվացված 01․01․2022թ․
  3. 3,0 3,1 «Ռուսաստանը շուտով Հայաստանում ձերբակալություններ է պատվիրելու» հոդված lurer.com լրատվական կայքում, (արխիվացված 01․01․2022թ․
  4. «Մինչ պատերազմը Հայաստանում ո՞ւմ է ֆինանսավորել Սորոսը» հոդված iravunk.com լրատվական կայքում, (արխիվացված 01․01․2022թ․
  5. «Մինչ պատերազմը Հայաստանում ո՞ւմ է ֆինանսավորել Սորոսը» հոդված iravunk.com լրատվական կայքում, (արխիվացված 01․01․2022թ․
  6. «Ի՞նչ է սպասվում» հոդված aravot.am լրատվական կայքում, (արխիվացված 01․01․2022թ․
  7. «Զարթնե՛ք, հայե՛ր, Փաշինյանի ավազակախումբը մեզ տանում է վերջնական կործանման. Ն. Հոխիկյան» հոդված yerkir.am լրատվական կայքում, (արխիվացված 01․01․2022թ․
  8. «Ստեփան Գրիգորյանը զրպարտել է Յուրի Խաչատուրովին. դատարանը որոշեց` նա հրապարակավ կհայտնի» հոդված armeniasputnik.am կայքում, ([արխիվացված 04․01․2022թ․])
  9. «Յուրի Խաչատուրովի հայցը պատուհաս է դարձել Ստեփան Գրիգորյանի համար» հոդված yerevan.today կայքում, ([արխիվացված 04․01․2022թ․])
  10. ««Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի» գործով որոշումից Յուրի Խաչատուրովի պաշտպանն այդքան էլ գոհ չէ» հոդված aravot.am կայքում, ([արխիվացված 04․01․2022թ․])