Ստվեր և ոսկոր (հեռուստասերիալ)
Ստվեր և ոսկոր | |
---|---|
Ժանր | ֆենթզի հեռուստասերիալ, արկածային հեռուստասերիալ, վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ, դեռահասական դրամա և սթիմփանկ |
Ստեղծող | Էրիկ Հայսերեր |
Երկիր | ԱՄՆ |
Հիմք | Shadow and Bone? և Վեց Ագռավներ |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Լի Թոլանդ Քրիգեր, Jeremy Webb? և Mairzee Almas? |
Գործադիր պրոդյուսեր | Լի Բարդուգո, Շոն Լևի, Դան Լևին և Էրիկ Հայսերեր |
Սցենարիստ | Էրիկ Հայսերեր, Լի Բարդուգո, Shelley Meals? և Christina Strain? |
Երաժշտություն | Ջոզեֆ Տրապանեզե |
Գեղարվեստական աշխարհ | Grishaverse? |
Նկարահանման վայր | Բուդապեշտ |
Եթերաշրջանների քանակ | 2 |
Սերիաների քանակ | 16 |
Էկրաններին է | ապրիլի 23, 2021-ից մարտի 16, 2023-ը |
Հեռուստաալիք | Նեթֆլիքս |
Ընկերություն | 21 Laps Entertainment |
Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս |
Պաշտոնական կայքէջ |
«Ստվեր և ոսկոր» (անգլ.՝ Shadow and Bone), ֆենտեզի հեռուստասերիալ, որը ստեղծվել է Էրիկ Հեյսերերի և 21 Laps Entertainment ընկերության կողմից Նեթֆլիքսի համար։ Այն նկարահանվել է Լի Բարդուգոյի «Ստվեր և ոսկոր» և «Ագռավների վեցնյակ» գրքաշարերի հիման վրա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերիալը «միավորում է ինչպես «Ստվեր և ոսկոր», այդպես էլ «Ագռավների վեցնյակ» շարքերի կերպարներին և պատմությունները, որոնք տեղի են ունենում Բարդուգոյի Գրիշավերսում։ Առաջին եթեշարշջանը լինելու է «Ստվեր և ոսկոր» ադապտացումը և հանդես է գալու որպես «Ագռավների վեցնյակ» վեպի փրիքվել։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեսի Մեի Լի՝ Ալինա Սթարկով
- Բեն Բարնս՝ գեներալ Քիրիգան / Դարքլինգ
- Ֆրեդի Քարթեր՝ Քազ Բրեքեր
- Ամիտա Սուման` Ինեջ Գաֆա
- Քիթ Յանգ՝ Ջեսփեր Ֆահի
- Արչի Ռենո՝ Մալյեն «Մալ» Օրեցև
Երկրորդական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դանիելա Գիլիգան՝ Նինա Զենիկ
- Դեյզի Հեդ՝ Ջենյա Սաֆին
- Սուջայա Դասգուփթա՝ Զոյա Նազյալենսկի
- Սայմոն Սիրս՝ Իվան
- Ջուլիան Կոստով՝ Ֆյոդոր Կամինսկի
- Քալահան Սքոգման՝ Մաթիաս Հելվար
- Զոյի Ուոնամեյկեր՝ Բաղրա
- Քևին Իլդոն՝ Ափարաթ
- Լյուկ Փասքուալինո՝ Դևիդ Քոսթիկ
- Ժասմին Բլեքբորոու՝ Մարի
- Գաբրիելա Բրուքս՝ Նադյա Ժաբին
Սերիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]No. | Title [1] | Directed by | Teleplay by [1] | Original release date [2] |
---|---|---|---|---|
1 | "Լույսի այրող բռնկում" | Լի Թոլանդ Քրիգեր[3] | Էրիկ Հեյսերեր | TBA |
2 | "Մենք բոլորս ինչ-որ մեկի հրեշն ենք" | TBA | Էրիկ Հեյսերեր | TBA |
3 | "Ստեղծելն աշխարհի սրտում" | TBA | Դեգան Ֆրիքլինգ | TBA |
4 | "Օտկազացա" | TBA | Վանյա Աշեր | TBA |
5 | "Ցույց տուր ինձ, թե ով ես դու" | TBA | Մ․ Սքոթ Վիչ & Նիք Քալբերթսոն | TBA |
6 | "Սիրտը նետ է" | TBA | Շելի Միլս | TBA |
7 | "The Unsea" | TBA | Քրիստինա Սթրեյն | TBA |
8 | "Առանց լացողների" | TBA | Էրիկ Հեյսերեր & Դեգան Ֆրիքլինդ | TBA |
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հունվարին հայտարարվել է, որ Նեթֆլիքսը պատվիրել է 8 սերիայից բաղկացած սերիալի արտադրությունը, որի շոուռաները, ստեղծողը, գլխավոր հեղինակը և գործադիր պրոդյուսերը լինելու է Էրիկ Հեյսերերը։ Նախագիծն ընդգրկվել է Նեթֆլիքսի՝ 21 Laps Entertainment ընկերության հետ պայմանագրի շրջանակներում, և Շոն Լևին հանդես է գալու որպես գործադիր պրոդյուսեր։ Բնօրինակ պատմության հեղինակ Լի Բարդուգոն, ինչպես նաև Փույա Շահբազյանը, Դեն Լևինը, Դեն Քոհենը և Ջոշ Բարին նույնպես հանդես են գալու որպես գործադիր պրոդյուսերներ[4]։
Քասթինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քասթինգը սկսել է 2019 թվականի ապրիլին Ալինայի դերի համար լսումներով[5]։ 2019 թվականի հոկտեմբերի 2-ին հայտարարվել է, որ Լի Թոլանդ Քրիգերը դառնալու է սերիալի ռեժիսորը, իսկ Ջեսի Մեի Լին, Բեն Բարնսը, Ֆրեդի Քարթերը, Արչի Ռենոն, Ամիտա Սումանը և Քիթ Յանգը հանդես են գալու գլխավոր դերերում[3]։ Դանիելա Գիլիգանը, Դեյզի Հեդ՝ը, Սուջայա Դասգուփթան և Սայմոն Սիրսը նույնպես նկարահանվելու են[6]։ Քասթինգի երկրորդ շրջանը հայտարարվել է 2019 թվականի դեկտեմբերի 18-ին, որի արդյունքում Քալահան Սքոգմանը, Զոյի Ուոնամեյկերը, Քևին Իլդոնը, Լյուկ Փասքուալինոն, Ժասմին Բլեքբորոուն և Գաբրիելա Բրուքսը նույնպես ընդգրկվել են դերասանական կազմում[7]։ Բնօրինակ գրքի կերպարներ Նիկոլայ Լանցովը և Ուիլան Վան Էքը չեն հայտնվելու առաջին եթերաշրջանում[8]։
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին եթերաշրջանի նկարահանման շրջանը սկսել է 2019 թվականի հոկտեմբերին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում և դրա շրջակայքում և ավարտվել է 2020 թվականի փետրվարին, ինչից հետո սկսել է հետարտադրությունը[9][10][11]։ Լրացուցիչ նկարահանումները տեղի են ունեցել Վանկուվերում։
Լեզու
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիշավերսի հորինված լեզուները ստեղծել են Դեյվիդ Փիթերսոնը և Քրիստիան Թելմանը[12]։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականին SensaCine-ին տված հարցազրույցում Բարդուգոն պատասխանել է, որ սերիալը պետք է թողարկվի 2020 թվականի վերջին[13]։ 2020 թվականի հունիսին Բարդուգոն իր թվիթթերյան կայքէջում հայտնել է, որ COVID-19-ի պատճառով հեռավոր աշխատանքը դանդաղեցրել է հետարտադրությունը՝ թողարկման ամսաթիվը դարձնելով ավելի անորոշ[14]։
2020 թվականի հոկտեմբերին Հեյսերերը և Բարդուգոն հայտնվել են New York Comic Con-ի վահանակի վրա[15], ինչի ընթացքում կատարել են պարտիտուրայի մի մասը[16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Shadow and Bone». Writers Guild of America West. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Shadow and Bone – Listings». The Futon Critic. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ 3,0 3,1 Jones, Marcus (2019 թ․ հոկտեմբերի 2). «Netflix announces Shadow and Bone cast and fans are excited to see Ben Barnes as the Darkling». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Andreeva, Nellie; Petski, Denise (2019 թ․ հունվարի 10). «Netflix Orders Shadow And Bone Series Based On Leigh Bardugo's Grishaverse Novels From Eric Heisserer & Shawn Levy». Deadline. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Pre-Production on SHADOW AND BONE Series Begins Casting Calls». The Fandom. 2019 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Harris, Latesha (2019 թ․ հոկտեմբերի 2). «TV News Roundup: Netflix Reveals Cast of New Series Shadow and Bone». Variety. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Petski, Denise (2019 թ․ դեկտեմբերի 18). «'Shadow And Bone': Netflix Series Adds Seven To Cast». Deadline. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ Dempsey, Mary (2019 թ․ դեկտեմբերի 23). «'Shadow and Bone' series reveals additional cast». BookStacked. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Daniels, Nia (2019 թ․ հուլիսի 12). «Shadow and Bone to film in Budapest for Netflix». KFTV. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Netflix's Shadow and Bone Sets Cast as Production begins in Budapest». Broadway World. 2019 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Freeman, Molly (2020 թ․ փետրվարի 18). «Netflix's Shadow & Bone Video Introduces Main Cast As Filming Wraps». ScreenRant. Վերցված է 2020 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Leigh Bardugo and Erin Morgenstern Reveal New Details About Shadow and Bone TV Show, The Starless Sea at SDCC Panel». Tor. 2019 թ․ հուլիսի 18. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Guerrero, Custodio (2019 թ․ նոյեմբերի 27). «Entrevista a Leigh Bardugo, autora de 'Sombra y Hueso': "La serie se espera que se estrene a finales de 2020"». SensaCine (Spanish). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Leigh Bardugo (away for a while) [@LBardugo] (June 30, 2020). «No, we'll have a longer wait for the show. I know it's frustrating, but covid has slowed down post-production and we want to keep people safe while they work. Please be patient and I hope we can share more soon 🖤» (Թվիթ). Վերցված է July 19, 2020-ին – via Թվիթթեր.
- ↑ Polo, Susana (2020 թ․ սեպտեմբերի 17). «New York Comic Con 2020 unveils more panels from its all-digital con». Polygon. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ Templeton, Molly (2020 թ․ հոկտեմբերի 10). «Leigh Bardugo and Eric Heisserer Talk Shadow and Bone». Tor. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստվեր և ոսկոր (հեռուստասերիալ)» հոդվածին։ |
|