Սևարա Նազարխան
Սևարա Նազարխան | |
---|---|
Բնօրինակ անուն | ուզբ.՝ Sevara Nazarxon |
Ի ծնե անուն | ուզբ.՝ Sevara Nazarxonova Anvarjonovna |
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1976 (47 տարեկան) Asaka, Անդիժանի մարզ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Ուզբեկստան |
Ժանրեր | փոփ, փոփ֊ֆոլք, ֆոլկ ռոք, ռեգգի և էլեկտրոփոփ |
Մասնագիտություն | երգչուհի և կոմպոզիտոր |
Գործիքներ | վոկալ և dutar? |
Լեյբլ | Real World Records? |
Կրթություն | Ուզբեկստանի պետական կոնսերվատորիա |
Պարգևներ | |
Կայք | sevaramusic.com |
Sevara Nazarkhan Վիքիպահեստում |
Սևարա Նազարխան (դեկտեմբերի 23, 1976, Asaka, Անդիժանի մարզ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), փոփ, ժողովրդական և ռոք երգչուհի, ավանդական ուզբեկական երաժշտության կատարող, կոմպոզիտոր։ Ուզբեկստանի Հանրապետության և Մերձդնեստրի վաստակավոր արտիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1976 թվականի դեկտեմբերի 23-ին Լենինսկ քաղաքում (Անդիժանի մարզ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ)՝ ուզբեկական ժողովրդական երաժշտության կատարողների ընտանիքում։ 1998-2003 թվականներին սովորել է Ուզբեկստանի պետական կոնսերվատորիայում։
Սևարա Նազարխանը սկսել է երգել T-solo խմբի կազմում, որում ընդգրկված են եղել նաև Կարեն Գաֆուրջանովը, Ալիշեր Մադումարովը և Զարինան։ Խումբը հանդես է եկել միայն ա կապելլա կատարումներով։ Ավելի ուշ Սևարան երգել է Sideris խմբում, որը ստեղծվել է Մանսուր Թաշմատովի կողմից և բաղկացած է եղել չորս աղջիկներից, սակայն հայտնի է դարձել միայն մեներգային կարիերան սկսելուց հետո՝ ժողովրդական երաժշտությունը կատարելով ժամանակակից մոտիվներով։
Լինելով հաջողակ փոփ երգչուհի Ուզբեկստանում, 2000 թավակնին Լոնդոնում ծանոթացել է Փիթեր Գեբրիելի հետ և ստացել է իր Realworld Records լեյբլում երաժշտական ալբոմ ձայնագրելու առաջարկ։
2000 թվականի սեպտեմբերին արժանացել է «Նիհոլ» պետական մրցանակի, 2 տարի անց՝ 2002 թվականի օգոստոսին արժանացել է Ուզբեկստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչմանը[1]։ Տարբեր տարիների «Տարոնա» վարկածով ճանաչվել է լավագույն երգչուհի։
2004 թվականին Սևարային հաղթանակ է շնորհվել «Best Asian Artist» (Ասիայի լավագույն արտիստ) անվանակարգում «BBC World Music Award» հեղինակավոր մրցանակի հանձնման շրջանակներում[2][3]։ Հաջորդ երկու տարիները Սևարան և նրա խումբն անցկացրել են շարունակական շրջագայություններ, որոնց աշխարհագրությունն ընդգրկել է ամբողջ Կենտրոնական Եվրոպան և Ասիան։ Այդ ընթացքում Սևարան ելույնթեր է ունեցել նաև Մոսկվայում։
Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականին թողարկվել է նրա Yo’l Bo’lsin ալբոմը։ Ալբոմի երաժշտական պրոդյուսերը ֆրանսիացի հայտնի երաժիշտ և պրոդյուսեր Էկտոր Զազուն է։ Ալբոմը ջերմորեն ընդունվել է եվրոպացի երաժշտական քննադատների կողմից, որոնք այն անվանել են տարվա ամենակատարյալ թողարկումներից մեկը։
Դրան հաջորդել է Սևարայի մասնակցությունը Փիթեր Գեբրիելի «Growing Up» համաշխարհային շրջագայությանը, որի ընթացքում կայացել է ավելի քան 50 համերգ Եվրոպայի, ԱՄՆ-ի և Կանադայի խոշորագույն հարթակներում։
2007 թվականին Realworld Records-ը թողարկել է Sen երկրորդ ալբոմը։ Ալբոմի պրոդյուսերներ են Բրունո Էլինգեմը (Bruno Ellingham), որն աշխատել է այնպիսի խմբերի հետ, ինչպիսիք են Goldfrapp-ը, Nine Inch Nails-ը, Doves-ը և պետերբուրգյան լեգենդար երաժիշտ Վիկտոր Սոլոգուբը («Տարօրինակ Խաղեր», «Deadushki»):
2010 թվականին «Սևարա և Էլֆ» կեղծանունով թողարկել է «Այնքան հեշտ» ալբոմը, որն իր մեջ ներառում է Սևարայի երգերը տարբեր հեղինակների բանաստեղծություններով[4]։ 2013 թվականին ալբոմը վերահրատարակվել է «Միստերիա» ընկերության կողմից, որի մեջ ավելացվել է «Ես այնտեղ չկամ» երգը։
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին Սևարան մասնակցել է Առաջին ալիքի «Ձայնը» նախագծին։ Ընտրել է Լեոնիդ Ագուտինի թիմը և հաջողությամբ անցել է շոուի երկու փուլ, սակայն երրորդ փուլում դուրս է մնացել նախագծից[5]։
2013 թվականին մասնակցել է Առաջին ալիքի «Աշտարակ» նախագծին։ Կրոնական հայացքների պատճառով հանդես է եկել հատուկ փակ լողազգեստով։ Ստացել է վնասվածք և այդ պատճառով իր տեղը զիջել է երգիչ Դանկոյին, որին մինչ այդ զրկել էին նախագծում ելույթ ունենալու հնարավորությունից[6]։ 2013 թվականի նոյեմբերին մասնակցել է խոհարարական «Ճաշելու ժամանակը» հաղորդմանը, որը հեռարձակվել է Առաջին ալիքով։ Նոյեմբերի 30-ին Երաժշտության տանը ներկայացվել է երգչուհու ռուսալեզու Նամակներ ալբոմը։
2014 թվականին Առաջին ալիքով մասնակցել է «Տոչ-վ-տոչ» նախագծին։ Նրա առաջին վերամարմնավորումը եղել է Sade խմբի անդամ Շադե Ադուն, որի համար 20 հնարավորից ստացել է 19 միավոր։ Երկրորդ անգամ նույն հաջողությամբ նմանակել է Նատաշա Կորոլյովային։ Երրորդ վերամարմնավորումը եղել է «Յալլա» խմբից Ֆարրուխ Զաքիրովը։ 2015 թվականին մասնակցել է «Պարեր աստղերի հետ» հաղորդմանը։
2014 թվականի փետրվարի 14-ին՝ Մեծն Բաբուրի (1483-1530, Հնդկաստանում Բաբուրիդների կայսրության հիմնադիր) ծննդյան օրը Տաշքենդի «Ուզբեկստան» հյուրանոցի համերգասրահում Սևարան հանդես է եկել նրա ստեղծագործությանը նվիրված ծրագրով։ Համերգի ընթացքում Սևարան երգեր է կատարել Բաբուրի գազելներով և բանաստեղծություններով։ Ուղիղ մեկ տարի անց՝ 2015 թվականի փետրվարի 14-ին, Սևարան հանդես է եկել նույն երգացանկով։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Ֆիլմ | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2000 | Tohir va Zuhra yangi talqin | Զուհրա | Մյուզիքլ |
2000-ական | Maysara super yulduz | Մայսարա | Մյուզիքլ |
2014 | Ko'rgim keladi | Զիյոդա Ալիևա | Երգեցողություն |
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2000 - Bahtimdan
- 2003 - Yo‘l Bo‘lsin
- 2006 - Bu Sevgi
- 2007 - Sen
- 2010 - Այդքան հեշտ
- 2011 - Tortadur
- 2012 - Maria Magdalena
- 2013 - Նամակներ
- 2015 - Օտարական սեր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Указ Президента Республики Узбекистан «О награждении в связи с одиннадцатилетием независимости Республики Узбекистан группы работников науки, здравоохранения, культуры, искусства, просвещения, средств массовой информации и социальной сферы» 26 августа 2002 года № УП-3119
- ↑ «Awards for World Music 2004: Winners & Nominees» (անգլերեն). BBC Radio 3. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ Griffiths, James. (11 марта 2004). «BBC Radio 3 awards concert» (անգլերեն). The Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ Денис Бояринов. Севара и новый шёлковый путь — Контекст — Современная музыка OpenSpace.ru — 05/03/2010
- ↑ Жанна Оноприенко (2012 թ․ դեկտեմբերի 19). «Там нет Севары». Литературная газета №51 (6397). Արխիվացված է օրիգինալից 2014-01-09-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Данко расплакался на съемках телешоу
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Սևարա Նազարխանի կենսագրությունը
- Սևարան Яндекс.Музыка-ում
- Սկավառակագրություն
- Հարցազրույց «Москва 24» ալիքին (2014)
- Սևարա Ֆեյսբուքում
- sevaramusic էջը Յություբ տեսահոսթինգում
- Սևարա Թվիթթերում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևարա Նազարխան» հոդվածին։ |
|