Վալերի Սարկիսով
Արտաքին տեսք
Վալերի Սարկիսով | |
---|---|
Ծնվել է | հունիսի 6, 1951 (73 տարեկան) |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Գործունեության տարիներ | 1986-2006 |
Մասնագիտացում | կինոռեժիսոր և թատերական ռեժիսոր |
Ոճ(եր) | կատակերգություն, դրամա և մելոդրամա |
Վալերի Յուրիի Սարկիսով (հունիսի 6, 1951), ռուս ռեժիսոր, թատերական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալերի Սարկիսովը ծնվել է 1951 թվականի հունիսի 6-ին։ 1981 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի ռեժիսուրայի ֆակուլտետը։ Իր առաջին ներկայացումը բեմադրել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում՝ Ալեքսանդր Ռեմեզի «Ուղի» պիեսի հիման վրա։ Ներկայացումներ է բեմադրել նաև Մոսկվայի այլ թատրոններում։
1983 թվականից սկսել է դասավանդել Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի ռեժիսուրայի ֆակուլտետում, որտեղ էլ աշխատում է մինչ այժմ (2017)։ 1989 թվականից ղեկավարում է «Վալերի Սարկիսովի թատերախումբ»-ը[1]։
Թատերական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ | Ներկայացում |
---|---|
Ալեքսանդր Վոլոդին | Հիսուսի մայրը |
Լեոնիդ Անդրեև | Անֆիսա |
Ֆեոդոր Դոստոևսկի | Կարամազով եղբայրները |
Ալեքսանդր Սուխովո-Կոբիլին | Կրեչինսկու հարսանիքը |
Յուրի Օլեշա | Զգացմունքների ծուղակ |
Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2006 | Երջանկություն չէր լինի․․․ |
2004 | Ամանորյա տղամարդիկ |
1986 | Ուղի (ֆիլմ-ներկայացում) |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Саркисов Валерий Юрьевич». kino-teatr.ru/. 2010 թ․ ապրիլի 2. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.