Jump to content

Վալի Էքսպորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալի Էքսպորտ
Ի ծնեավստր․ Waltraud Lehner
Ծնվել էմայիսի 17, 1940(1940-05-17)[1][2][3][…] (84 տարեկան)
ԾննդավայրԼինց, Ավստրիա[4][1][5][…]
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունկինոռեժիսոր, վիզուալ արտիստ, համալսարանի դասախոս, սցենարիստ, լուսանկարիչ, քանդակագործ, կինեմատոգրաֆ, ֆոտոլրագրող, հեռուստատեսային պրոդյուսեր, performance artist, ինստալյացիոն արտիստ, վիդեոնկարիչ, multimedia artist, նկարչուհի և նոր մեդիայի արվեստագետ
Ոճnew media art?, ֆեմինիստական արվեստ[6], Viennese Actionism?, կատարողական արվեստ և ժամանակակից արվեստ[6]
Ժանրինստալյացիայի արվեստ[7] և Վիդեոարտ[7]
Ուշագրավ աշխատանքներVALIE EXPORT SMART EXPORT?, The Practice of Love?, Invisible Adversaries?, Aspects of Feminist Actionism? և Time and Countertime?
Պարգևներ
ԱնդամակցությունMAERZ?[9]
Կայքvalieexport.at(գերմ.)
 Valie Export Վիքիպահեստում

Վալի Էքսպորտ (անգլ.՝ Waltraud Höllinger (Lehner), մայիսի 17, 1940(1940-05-17)[1][2][3][…], Լինց, Ավստրիա[4][1][5][…]), ավստրիացի նկարչուհի։ Նրա աշխատանքները ներառում են վիդեոինստալյացիաներ, բոդի արտ, ֆիլմեր, համակարգչային անիմացիա, քանդակագործություն և ժամանակակից արվեստի բազմաթիվ ոլորտներին առնչվող հրապարակումներ[10]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1940 թվականի մայիսի 9-ին Լինցում։ Մինչև 14 տարեկանը Լեները սովորել է վանքին կից դպրոցում, ինչից հետո ընդունվել է Վիեննայի Տեքստիլ արդյունաբերության ազգային դպրոց, որտեղ ուսանել է նկարչություն, դիզայն։ Լեները նաև ոչ տևական ժամանակ աշխատել է կինոստուդիայում որպես սցենարիստ և խմբագիրа[11][12][13]:

1967 թվականին Լեներն ընդունել է «VALIE EXPORT» կեղծանունը, որը գրվել է մեծատառերով (ինչպես լոգոտիպը), ինչը ծխախոտային հանրահռչակ բրենդի անվանում էր (նրա իսկական անունը Վալտրաուդ Լեներ է)։ Ավելի ուշ նա պնդել է, որ այլևս չի ուզեցել կրել ո'չ հոր, ո'չ էլ ամուսնու ազգանունը։ Նոր անվան հետ Վալի Էքսպորտը հայտնվել է Վիեննայի արվեստի շրջանակներում, որտեղ այդ տարիներին գերիշխում էին ակցիոնիստներ Հերման Նիտշը, Գյունտեր Բրուսը, Օտտո Մյուլը, Ռուդոլֆ Շվարցկոգլերը և այլք։ Ակցիոնիստների շարժումը հենց իր` Վալտրաուդ Լեների բնորոշմամբ, զգալիորեն ազդել է իր արվեստի վրա։

1995-1996 թվականներին Վալի Էքսպորտը եղել է Քյոլնի Մեդիաարվեստի ակադեմիայի պրոֆեսոր մուլտիմեդիայի բնագավառում։

Աշխատանքներ և քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվականներին Ավստրիայում ֆեմինիստական շարժումը բախվում էր այն փաստի հետ, որ դեռ կենդանի էր ավստրիացիների այն սերունդը, ում վերաբերմունքը կանանց նկատմամբ բխում էր նացիստական գաղափարախոսությունից։ Ընդ, որում, Վալտրաուդ Հյոլինգերը մինչ իր քաղաքական ու գեղարվեստական «ծնունդը», եղել է «դասական կին ու մայր»։

Վալի Էքսպորտի «պարտիզանական» առաջին ելույթները հանրաճանաչ են դարձել ավելի ուշ` մտնելով ֆեմինիստական արվեստի պատմության մեջ։ 1968-1971 թվականներին նրա «Tapp- und Tast-Kino» (Tap and Touch Cinema) ծրագիրը կազմակերպվել է եվրոպական տասնյակ քաղաքներում[14]։ Այդ բացորոշ աշխատանքով նա յուրաքանչյուր ցանկացողի հնարավորություն էր ընձեռում դիպչել իր մերկ մարմնի վերին մասին։ ԶԼՄ-ները արձագանքում են այդ պրովոկացիոն աշխատանքին. թերթերից մեկը նույնիսկ ավստրիացի նկարչուհուն վհուկ է համարել։

Նրա որոշ աշխատանքներ, այդ թվում` «Անտեսանելի թշնամիները», «Սինտագման», «Կորպերսպլիտերը» նկարչուհու մարմինը ցուցադրում են` կապված պատմական շենքերի հետ ոչ միայն ֆիզիկապես, այլև խորհրդանշային կերպով։ «Գենդերային տարածությունների» կարծրատիպային դերերի պատմական փոփոխությունների վերլուծությունը Վալի Էքսպորտի քաղաքական ու ֆեմինիստական մոտեցումն է արվեստին։ Ֆիլմերը ցույց էին տալիս դրանց հեղինակի համոզմունքները այն բանում, որ կնոջ մարմինը իր պատմության ողջ ընթացքում արվեստի ու գրականության միջոցով տղամարդկանց կողմից մանիպուլյացիայի է ենթարկվել. «Interview Magazine» թերթին տված իր հարցազրույցում Էքսպորտը, անդրադառնալով իր «Синтагма» ֆիլմին, ասել է. «Կնոջ մարմինը միշտ եղել է կոնստրուկտոր»։

1973 թվականին էկրան է բարձրանում «Հեռու, հեռացված» կարճամետրաժ ֆիլմը, որտեղ Վալի Էքսպորտը դանակով իրեն վնասվածք է հասցնում` փորձելով դրանով ցույց տալ այն վնասը, որ հասցնում են կնոջ մարմնին, երբ կինը հետևում է գեղեցկության ավանդական ստանդարտներին։ Համանման նպատակ էին հետապնդում և նրա այլ աշխատանքներ, մասնավորապես «Body Sign Action» լուսանկարը (1970) և «Aktionshose: Genitalpanik»-ում նրա ելույթը (1968)։

1977 թվականին նկարահանվում է Վալի Էքսպորտի և Փիթեր Վեյբելի գեղարվեստական առաջին ֆիլմը` «Unsichtbare Gegner»: Նրա մյուս ֆիլմը` «Սիրո պրակտիկան» ցուցադրվել ` Բեռլինի միջազգային կինոփառատոնում (35-րդ)։

  • 1990: Վիզե քաղաքի մրցանակը կիրատական արվեստի ոլորտում
  • 1992: Վիդեո և մեդիա արվստների ավստրիական մրցանակ
  • 1995: Ջեներալի ֆոնդի մրցանակ քանդակագործության բնագավառում
  • 1997: Գաբրիելե Մյունտերի մրցանակ
  • 2000: Օսկար Կոկոշկայի մրցանակ
  • 2000: Ալֆրեդ Կուբինի մրցանակ` «Վերին Ավստրիայի մշակութային մեծ արժեքներ»
  • 2003: Վիեննային մատուցած ծառայությունների համար ոսկե մեդալ
  • 2005: Գիտության և արվեստի բնագավառի ավստրիական մրցանակ
  • 2009: Լինցի Արվեստի և կիրառական դիզայնի համալսարանի պատվավոր դոկտոր
  • 2010: Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների մեծ ոսկե մրցանակ

Հատընտիր ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1973: Ժամանակակից արվեստի ինստիտուտի ավստրիական ցուցահանդես — Լոնդոն, Մեծ Բրիտանիա
  • 1977: Körpersplitter, Սուրբ Ստեփանոսի մայր տաճարի մերձակա պատկերասրահ — Վիեննա Ավստրիա (անհատական ցուցահանդես)
  • 1980: Կորպերկոնֆիգուրացիա 1972—1976, Կրինցինգեր պատկերասրահ — Ինսբրուք, Ավստրիա
  • 1990: Glaserne Papiere, Ֆոնդ EA Generali — Վիեննա, Ավստրիա
  • 1997: Split Reality: ВАЛИ ЭКСПОРТ — Вена
  • 2000: Galerie im Taxispalais — Ինսբրուք, Ավստրիա (անհատական ցուցահանդես)
  • 2004: ՎԱԼԻ ԷՔՍՊՈՐՏ Կամդենա արվեստի կենտրոն — Լոնդոն, Մեծ Բրիտանիա
  • 2007: ՎԱԼԻ ԷՔՍՊՈՐՏ Պոմպիդու կենտրոն — Փարիզ, Ֆրանսիա
  • 2010: Zeit und Gegenzeit. Österreichische Galerie Belvedere — Վիեննա և Բոլցանո, Իտալիա
  • 2012: Վալի Էքսպորտի արխիվ Kunsthaus Bregenz — Բրեգենց
  • 2013: XL: 19 նոր ձեռքբերումներ լուսանկարչության բնագավառում, Ժամանակակից արվեստի թանգարան — Նյու Յորք, ԱՄՆ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Բարսելոնայի ժամանակակից արվեստի թանգարան — 1995.
  5. 5,0 5,1 5,2 Gadzinski A. KALLIOPE Austria (գերմ.): Frauen in Gesellschaft, Kultur und WissenschaftWien: Bundesministerium für Europa, Integration und Äußeres, 2015. — S. 102. — ISBN 978-3-9503655-5-9
  6. 6,0 6,1 Artnet — 1998.
  7. 7,0 7,1 https://landmarks.utexas.edu/video-art/valie-export
  8. https://www.wien.gv.at/kultur/abteilung/ehrungen/preise/preistraeger.html#bild
  9. https://www.maerz.at/mitglieder/
  10. Lynne Warren Encyclopedia of Twentieth-century Photography. — Routledge, 2006. — С. 468–470. — 1849 с. — ISBN 9781579583934
  11. Margarete Lamb-Faffelberger Out from the Shadows: Essays on Contemporary Austrian Women Writers and Filmmakers. — Ariadne Press, 1997. — С. 229. — 320 с. — ISBN 9781572410374
  12. Hans-Michael Bock The Concise Cinegraph: Encyclopaedia of German Cinema. — Berghahn Books, 2009. — С. 114. — 596 с. — ISBN 9780857455659
  13. Michele Abate, Melissa Larner, Claudio Nasso Faces in the Crowd: Picturing Modern Life from Manet to Today. — Skira, 2004. — С. 349. — 394 с. — ISBN 9788876240690
  14. «VALIE EXPORT | POMERANZ COLLECTION». pomeranz-collection.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալի Էքսպորտ» հոդվածին։