Վալ դի Նոտո
Վալ դի Նոտո | |
Val di Noto* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Իտալիա |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | i, ii, iv, v |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2002 (26 նստաշրջան) |
Համար | 1024 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Վալ դի Նոտո (իտալ.՝ Val di Noto[1]), պատմական և աշխարհագրական տարածք, որը ներառում է Սիցիլիայի հարավարևելյան շրջանը, որտեղ գերակշռում է Իբլեան լեռնաշղթան։ Պատմականորեն դա Սիցիլիայի երեք վալերից (արաբական վիլայեթ) մեկն է եղել։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալ դի Նոտոյում արձանագրված ամենահին բնակավայրը եղել է Ակրայի հինավուրց քաղաքը, որը գտնվում է Պալացցոլո Ակրեյդեի մոտ։ Այն հիմնադրվել է մ․ թ․ ա 664 թվականին։ Դա Սիրակուզայում Կորինթոս բնակավայրի առաջին գաղութ է եղել։
Վալ դի Նոտոյի բնակավայրերը կործանվեցին 1693 թվականի Սիցիլիայի երկրաշարժից։ Երկրաշարժից հետո բազմաթիվ քաղաքներ վերակառուցվել են ամբողջովին նոր բնակավայրերում, ինչպիսիք են Նոտոն և Գրամիկելեն։ Ժամանակի տիրակալները՝ Իսպանիայի թագավորները, հատուկ լիազորություն շնորհեցին ազնվական Ջուզեպպե Լանցային ՝ վերափոխելու վնասված քաղաքները, որը նրա մոտ հաջողվեց։ Նա ձևավորեց նոր քաղաքները բարոկկո և Վերածննդի ոճով։
Նոր բնակավայրերը վերակառուցված են հետևյալ ձևով․ կենտրոնում քաղաքային հրապարակն է, որից սկիզբ են առնում փողոցները և տարածվում ճառագայթային ձևով։ Գլխավոր շինություններն, ինչպիսիք են եկեղեցիները, վանքերն ու պալատները կառուցվել են որպես առանցքային կետեր, իսկ փողոցները տեղակայված են ցանցի պես։ Քաղաքներից շատերը ունեն յուրահատուկ բնույթ, ինչպես օրինակ Գրամիկելե քաղաքը, որը կառուցվել է վեցանկյան պես՝ քաղաքի կենտրոնում հրապարակն է, որը բաղկացած է ծխական և քաղաքային դահլիճից։
Քաղաքները վերակառուցվեցին այն ոճով, որը հայտնի է որպես Սիցիլյան բարոկկո ոճ, որոնցից ամենահայտնին Նոտո քաղաքն է։ Այն հիմա հայտնի զբոսաշրջային վայր է՝ շնորհիվ իր հիանալի բարոկկո ճարտարապետության։
16-րդ դարում վերահայտնաբերվել է ավերված Անջի քաղաքը պատմաբան Թոմաս Ֆուենտեսի կողմից։ Հետագա պեղումներն այստեղ եղել են 19-րդ դարի սկզբին Բարոն Գաբրիել Ալիի կողմից։ Վերջինս հայտնաբերել է արևելյան Սիցիլիայի վաղ պատմության կարևոր նմուշներ։
Ներկայում
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականի հունիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներառել է Վալ դի Նոտոյի քաղաքները Համաշխարհային ժառանգության ցուցակում՝ որպես «գագաթնակետ ներկայացնելով բարոկկո ոճի արվեստի ծաղկումը Եվրոպայում»[2]։ Նշված քաղաքներն են Կալտաջիրոնեն, Միլիտելո ին Վալ դի Կատանիան, Կատանիան, Մոդիկան, Նոտոն, Պալացցոլո Ակրեյդեն, Ռագուսան և Շիկլին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The Val in Val di Noto is in Sicilian and in Italian a grammatically masculine term, and it does not refer to a "Valley" as is usual in Italian geographical names, which are although always grammatically feminine, but to one of the Provinces or Governorates into which Sicily was administratively divided under the Arab rule and up until the 1812 administrative reform. The corresponding Arab term is Wāli, and the Sicilian Val is akin to the Arab Wilayah or the Turkish Vilayet, used as it would be a calque of the English term Shire
- ↑ Noto (Italy) - No 1024rev, ICOMOS, January 2002, Advisory Body Evaluation, Unesco
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վալ դի Նոտոն ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալ դի Նոտո» հոդվածին։ |
|