Վեներա-1
Կազմակերպություն | ԽՍՀՄ տիեզերական ծրագիր |
---|---|
Հիմնական կապալառուներ | ՀԿԲ-1 |
COSPAR ID | [1] 1961-003A[1] |
NSSDCA ID | 1961-003A |
SCN | 00080 |
Ուղեծրի տեսակ | heliocentric orbit? |
Պտույտի ժամկետ | 311 օր |
Գործարկման ամսաթիվ | 1961 փետրվարի 12, 00:34:36 UTC[1] |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Մոլնիա |
Զանգված | 643,5 կգ[1] |
Վեներա-1 (ռուս.՝ Венера-1, նաև Վեներա 1ՎԱ համար 2), խորհրդային Վեներա ծրագրի շրջանակներում արձակված ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Վեներա մոլորակի հետազոտություններ իրականացնելու համար։ Արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից Մոլնիա կրող հրթիռով[1]։ Առաջին մարդու կողմից ստեղծված կայանն էր, որը կատարեց միջմոլորակային թռիչք և առաջինը, որը թռավ Վեներայի կողքով[1]։ Արևմուտքում այս կայանը կոչվեց Սպուտնիկ-8։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեներա-1-ը 643,5 կիլոգրամանոց կայան էր, որը բաղկացած էր 1,05 մետր տրամագծով գլանաձև մարմնից, որի գագաթը գմբեթաձև էր, ընդհանուր 2,035 մետր բարձրությամբ։ Իրանի ներսում պահպանվում էր մինչև 1,2 ստանդարտ մթնոլորտային ճնշում չոր ազոտով, ներքին օդափոխիչներով՝ ջերմության հավասարաչափ բաշխումը պահպանելու համար։ 2 մետրանոց պարաբոլիկ մետաղական ցանցային ալեհավաքը նախագծված էր Վեներայից Երկիր 922,8 ՄՀց հաճախականությամբ տվյալներ ուղարկելու համար։ Առաքելության մերձերկրյա փուլի ընթացքում կարճ ալիքային ազդանշաններ փոխանցելու համար օգտագործվել է 2,4 մետրանոց ալեհավաք։ Արևային մարտկոցների վրա տեղադրված կիսաուղղորդային քառաբևեռ ալեհավաքները առաքելության ընթացքում ապահովում էին թռիչքի տվյալների փոխանցումը և հեռակառավարման կապը Երկրի հետ, դեցիմետրային ռադիոտիրույթում։
Զոնդը համալրված էր գիտական գործիքներով, այդ թվում՝ մագնիսաչափ, արևային քամին չափելու համար երկու իոնային թակարդներ, միկրոմետեորիտի դետեկտորներ և Գեյգերի հաշվիչ խողովակներ և նատրիումի յոդիդի ցինտիլյատոր՝ տիեզերական ճառագայթումը չափելու համար։ Կայանի իրանում էր տեղադրված նաև ԿԴՈւ-414 շարժիչը, որն օգտագործվում էր թռիչքի հետագծի ուղղումներ կատարելու համար։ Ջերմաստիճանի վերահսկումը ձեռք է բերվել շարժվող ջերմային փեղկերով։
Իր թռիչքի մեծ մասի ընթացքում Վեներա-1-ը պտտվում էր կայունացված։ Դա առաջին տիեզերանավն էր, որը նախատեսված էր թռիչքի հետագծի ուղղումներ կատարելու համար՝ մտնելով 3 առանցքի կայունացման ռեժիմ՝ որպես կողմնորոծման կետեր ընդունելով Արեգակը և Կանոպուսը։
Արձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեներա 1-ը 1961 թվականի փետրվարին դեպի Վեներա զոնդ արձակելու երկու փորձերից երկրորդն էր՝ անմիջապես իր քույր Վեներա 1ՎԱ համար 1 կայանի արձակումից անմիջապես հետո[2], որը չկարողացավ լքել Երկրի ուղեծիրը[3]։ Վեներա-1-ը արձակվել է «Մոլնիա» կրող հրթիռով Բայկոնուր տիեզերակայանից 1961 թվականի փետրվարի 12-ին[4]։
Կայանը, հրթիռի Բլոկ-Լ վերին աստիճանի հետ միասին, սկզբում տեղադրվել է 229 x 282 կիլոմետր ցածր Երկրի ուղեծիր[1], որից հետո կրող հրթիռի վերին աստիճանի ինպուլսը դուրս բերեց Վեներա-1-ը հելիոկենտրոն ուղեծիր՝ ուղղված դեպի Վեներա։
Վթար
[խմբագրել | խմբագրել կոդը]Տվյալների փոխանակման երեք հաջող սեսսիաներ են անցկացվել՝ հավաքելով արեգակնային-քամու և տիեզերական ճառագայթների վերաբերյալ տվյալներ։ Լունա 2-ով արևային քամին հայտնաբերելուց հետո, Վեներա-1-ը առաջինը հաստատեց, որ այս պլազման համասեռորեն առկա է հեռու տիեզերքում։ Յոթ օր կայանի հետ կապի հերթական սեսսիան չկայացավ։ 1961 թվականի մայիսի 19-ին Վեներա-1-ն անցել է Վեներայից 100,000 կմ հեռավորության վրա։ Ջոդրել Բենկի ռադիոաստղադիտարանի օգնությամբ Վեներա-1-ից որոշ թույլ ազդանշաններ կարող էին հայտնաբերվել հունիսին։ Խորհրդային ինժեներների գնահատականների համաձայն վթարը կապված է եղել արեգակնային ուղղության սենսորի գերտաքացման պատճառով[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Venera 1». US National Space Science Data Centre. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
- ↑ NSSDC Chronology of Venus Exploration (NASA Goddard Space Center), accessed August 9, 2010
- ↑ NSSDC Tentatively Identified (Soviet) Missions and Launch Failures (NASA Goddard Space Center), accessed August 9, 2010
- ↑ McDowell, Jonathan. «Launch Log». Jonathan's Space Page. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Venera 1 launches toward Venus, February 12, 1961». AspenCore, Inc. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Soviet Exploration of Venus
- NSSDC Master Catalog – Venera 1
- Геннадий Пономарев (2006 թ․ փետրվարի 9). «Мы первыми заглянули Венере под вуаль». «Сегодня». Վերցված է 2010 թ․ հունիսի 8-ին.
- «Venera 1» (անգլերեն). NASA. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 8-ին.
|