Վիլլի Գրինբերգ
Վիլլի Գրինբերգ | |
---|---|
օգոստոսի 24, 1897 - նոյեմբերի 15, 1941 (44 տարեկան) | |
Ծննդավայր | Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Չեխովսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կոչում | գնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ |
Պարգևներ |
Վիլլի Գրինբերգ (ռուս.՝ Вилли Янович Гринберг, օգոստոսի 24, 1897, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 15, 1941, Չեխովսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային լատիշ զորապետ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիլլի Յանովիչ Գրինբերգը ծնվել է 1897 թվականի օգոստոսի 24-ին Կուռլանդիայի նահանգի Գոլդինգենյան նահանգում։ 1916 թվականի մայիսից ծառայել է Ռուսական կայսերական բանակում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է 1-ին Ուստ-Դվինյան Լատիշական հրաձգային գնդում։
Կարմիր բանակի կազմում հանդես է եկել 1918 թվականից։ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակից է։ 1924 թվականին ավարտել է Խարկովի ավագ հրամկազմի կրկնակի դասընթացները, 1931 թվականին Լենինգրադում Ֆ. Է. Ձերժինսկու անվան Ռազմա-տեխնիկական ակադեմիային կից հրամկազմի տեխնիկական կատարելագործման ակադեմիական դասընթացները։ Զանազան հրամանատարական և շտաբային պաշտոններ է զբաղեցրել հեծելազորում ծառայելու ընթացքում։ 1939 թվականի հունիսից եղել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի մեխանիզացիայի և մոտորիզացիայի Ի. Վ. Ստալինի անվան Ռազմական ակադեմիայի դասախոս։ 1940 թվականի աշնանը նշանակվել է 27-րդ թեթև տանկային բրիգադի շտաբի պետի օգնական, 1941 թվականի մարտից Մերձբալթյան Հատուկ ռազմական օկրուգի 12-րդ մեքենայացված կորպուսի շտաբի թիկունքի բաժնի պետ։ Հայրենական մեծ պատերազմի սկզբում կորպուսը 8-րդ բանակի կազմում մասնակցել է Հյուսիսարևմտյան ռազմաճակատում ծավալվող սահմանային ճակատամարտերին։ Ն. Մ . Շեստոպալովի գլխավորած կորպուսի շտաբի օպերատիվ խմբի կործանումից հետո, գնդապետ Գրինբերգը կատարում էր կորպուսի շտաբի պետի պարտականությունները, իսկ հուլիսի 1-ից 13-ը կատարում էր կորպուսի հրամանատարի պարտականությունները։ Հետագայում նորից եղել է կորպուսի շտաբի պետ։
1941 թվականի օգոստոսից Հյուսիսարևմտյան ռազմաճակատի Նովգորոդյան բանակային օպերատիվ խմբի շտաբի պետը, որը հոկտեմբեր-նոյեմբերին մասնակցում էր Տիխվինի պաշտպանական օպերացիային։ 1941 թվականի նոյեմբերի 15-ից Վիլլի Յանովիչ Գրինբերգը համարվում էր անհետ կորած։ «Մեմորիալ» ОБД-ի էլեկտրոնային արխիվի տվյալներով թաղված է Մոսկվայի մարզի Չեխովսկի շրջանի Ստրեմիլովո գյուղում[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բանվորա-Գյուղացիական Կարմիր բանակի XX տարի» մեդալ.
- Զենք-պարգև («Բրաունինգ» ատրճանակ).
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Коллектив авторов. Великая Отечественная։ Комкоры. Военный биографический словарь / Под общей редакцией М. Г. Вожакина. - М.; Жуковский։ Кучково поле, 2006. - Т. 2. - С. 216-218. - ISBN 5-901679-08-3.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ОБД «Мемориал»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.