Jump to content

Վլադիմիր Գարանժին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Գարանժին
Ծնվել էմայիսի 3, 1914(1914-05-03)
ԾննդավայրՆիժնետիխովսկի (Վերխնեդոնսկի շրջան), Ռոստովի մարզի Մեշչերյակովսկոե գյուղական բնակավայր, Վերխնեդոնսկի շրջան
Մահացել էհունիսի 2, 2008(2008-06-02) (94 տարեկան)
Մահվան վայրԿամենսկ-Շախտինսկի, Ռոստովի մարզ, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունլրագրող և արձակագիր
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
ԱնդամությունԽՍՀՄ ժուռնալիստների միություն

Վլադիմիր Գարանժին (ռուս.՝ Владимир Андреевич Гаранжин, մայիսի 3, 1914(1914-05-03), Նիժնետիխովսկի (Վերխնեդոնսկի շրջան), Ռոստովի մարզի Մեշչերյակովսկոե գյուղական բնակավայր, Վերխնեդոնսկի շրջան - հունիսի 2, 2008(2008-06-02), Կամենսկ-Շախտինսկի, Ռոստովի մարզ, Ռուսաստան), լրագրող, արձակագիր։ ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ[1]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Գարանժինը ծնվել է 1914 թվականի մայիսի 3-ին Նիժնետիխովսկի խուտորում։ Ավարտել է Ստալինգրադի մանկավարժական ուսումնարանը, այնուհետև աշխատել տրակտորների գործարանում[1]։ 1930-ական թվականներից աշխատել է Դոնում, եղել տարածաշրջանային թերթերի թղթակից և խմբագիր։ Եղել է Ստալինգրադի տրակտորի գործարանի «Даёшь трактор!» թերթի գրական խմբի անդամ[2]: Նա հետաքրքրվում էր Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի գրական գործունեությամբ, ստեղծագործական սեմինարների ընթացքում նա քննարկում էր «Խաղաղ Դոն» և «Հերկած խոպան» վեպերի նոր գլուխները։ 1939 թվականին նա ծանոթացել էր Շոլոխովի հետ, հանդիպում էր գրողի հետ ծառայողական գործերով, այդ ժամանակ Գարանժինը աշխատում էր Բազկովսկի շրջանում որպես «Դոնսկոյ Կոմունար» թերթի պատասխանատու քարտուղար[2]։ Վլադիմիր Գարանժինի «Երիտասարդ ծերություն» պատմվածքը, որպես սկսնակ հեղինակ, լույս տեսավ երիտասարդական թերթում, և Միխայիլ Շոլոխովը մատնանշեց ոչ միայն այս պատմվածքի թերությունները, այլև խորհուրդ տվեց, թե ինչպես ազատվել դրանցից։ 1939 թվականի մայիսի 26-ին Շոլոխովը գրում է Գարանժինին. «անհրաժեշտ է ուշադիր և խոհուն ուսումնասիրել անցյալի և ներկայիս գրողների լավագույն ստեղծագործությունները»[3]։ 1950 թվականին Միխայիլ Շոլոխովը ողջույնի խոսքով հանդես եկավ Վյոշենսկի մշակույթի տանը՝ գյուղատնտեսության առաջավորների տարածաշրջանային խորհրդակցությունում, որը արձանագրվեց Վլադիմիր Գարանժինի կողմից։ Խորհրդակցությունից հետո Գարանժինը Շոլոխովին խնդրեց խմբագրել այն տպագրության համար, և կես ժամ անց Միխայիլ Շոլոխովը ներկայացրեց «ուղղված, լրացված և վերաշարադրված ձեռագրի տեքստը <...> Այս ելույթը ներառված է գրողի ստեղծագործությունների ժողովածուի ութերորդ հատորում»[4][5]։

Վլադիմիր Անդրեևիչ Գարանժինը 1954 թվականից բնակվում էր Կամենսկում։ Նա աշխատել է շրջանային թերթում, գրել է մի շարք գրքեր երեխաների համար, հրապարակել է հումորային պատմվածքներ և հեքիաթներ`հեղինակ է նաև «Ինչպես է ոզնին ձմեռում» (1977), «Վարդերի քույրերը» (1986) գրքերի[1]։

Մահացել է 2008 թվականի հունիսի 2-ին, Կամենսկ-Շախտինսկի քաղաքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Владимир Андреевич Гаранжин
  2. 2,0 2,1 Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — С. 132—133. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9.
  3. М. А. Шолохов. Письма. С. 216. М.: ИМЛИ РАН, 2003.
  4. Гаранжин В. Вёшенские были // Михаил Шолохов в воспоминаниях, дневниках, письмах и статьях современников. Кн. вторая. М.: 2005. С. 59.
  5. Шолохов М. А. Собрание сочинений: в 8 т. (Т. 8. С. 241—242). М.: Художественная литература, 1985—86.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — С. 132—133. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]