Jump to content

Վլկոլինեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 622
ռուս..անգլ..ֆր.
Գյուղի զանգակատունն ու դպրոցը

Վլկոլինեց (սլովակ.՝ Vlkolínec), նախկինում գյուղ Սլովակիայի Ժիլինի երկրամասում, այժմ Ռուժոմբերոկ քաղաքի մաս։ Հյուսիսային Կարպատների ժողովրդական ճարտարապետության բնորոշ օրինակ է։ Գտնվում է ծովի մակարդակից 717մ բարձրության վրա, մակերեսը 7.97 կմ² է, բնակչության թիվը՝ 35 մարդ։

Վլկոլինեցի մասին առաջին հիշատակումները թվագրվում են 1376 թվականին։ 1882 թվականին գյուղը պաշտոնապես մտել է հարևան Ռուժեմբերոկ քաղաքի կազմի մեջ։ Գյուղը 1977 թվականից մտնում է ժողովրդական տասը գյուղերի կազմում, որոնք Սլովակիայի ժողովրդական ճարտարապետության թանգարան են։ 1933 թվականին Վլկոլինեցը՝որպես առավել ամբողջական օրինակ, ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։

Վլկոլինեցը Կենտրոնական Եվրոպային բնորոշ գյուղ է՝ իր եկեղեցիով, զանգակատնով, դպրոցով։ 1860 թվականին այն ուներ փայտե 45 տնակներ՝ կղմինդրե տանիքներով, երկու-երեք սենյակներով։ Չնայած դպրոցին հարակից փայտե զանգակատունը կառուցվել է 1770 թվականին, Աստվածամոր եկեղեցին՝ իրականացված բարոկկոյի ոճով, կառուցվել է 1875 թվականին։

№ 16 և № 17 տներում թանգարանային ցուցադրություն է կազմակերպված, որը ներկայացնում է գյուղական կենցաղի ավանդական առարկաներ ու գյուղատնտեսական գործիքներ։

Գյուղ-թանգարաններ Սլովակիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բրգլովցե
  • Չիչմանի
  • Օստուրնյա
  • Պլավեցկի Պետեր
  • Պոդբյել
  • Սեբեխլեբի
  • Շպանյա Դոլինա
  • Վելկե Լևարե
  • Ժդյար

Համանման թանգարաններ այլ երկրներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլկոլինեց» հոդվածին։