Տավեռնի
Բնակավայր | |||
---|---|---|---|
Տավեռնի | |||
ֆր.՝ Taverny[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | Սենա և Ուազա, Վալ-դը-Ուազ, arrondissement of Pontoise? և arrondissement of Argenteuil? | ||
Մակերես | 10,48 կմ² | ||
ԲԾՄ | 92 մետր, 55 մետր, 188 մետր | ||
Բնակչություն | ▲27 025 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 95150[3] | ||
Պաշտոնական կայք | ville-taverny.fr(ֆր.) | ||
| |||
Տավեռնի (ֆր.՝ Taverny), համայնք Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դ՛Ուազ դեպարտամենտում։ Ընկած է Փարիզից մոտավորապես 22 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, դեպարտամենտի դե ֆակտո վարչական կենտրոնից՝ Սերժիից 12 կիլոմետր դեպի արևելք[4]։ 1999 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 26 092[5]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ քաղաքի ներկայիս տարածքում ու շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել դեռ նախապատմական ժամանակներում։ Բացի այդ, Մոնմորանսիի անտառի եզրին՝ Haut-Tertre կոչվող վայրում հայտնաբերվել են բրոնզեդարյան ամրությունների մնացորդներ[6]։ Հետագայում այդ ամրությունները օգտագործել են նաև տարածքում բնակություն հաստատած «փարիզի» կոչվող գալլական ցեղի մարդիկ[7][8]։ Նրանց հիմնած բնակավայրի գալլա-հռոմեական անվանումը եղել է Taberniacum:
Տավեռնիի հին քաղաքամասի կառույցներից Ֆրանսիայի պատմական հուշարձանների ցանկում ներառվել է միայն Աստվածամոր եկեղեցին՝ 1846 թվականին։ Գոթիկա ոճին բնորոշ ձևերով կառուցված այդ շինությունը 13-րդ դարի սկզբներին հիմնադրել է այս վայրերի այն ժամանակվա տիրակալը՝ Մաթյո Երկրորդ դը Մոնմորամսին (Mathieu II de Montmorency): Շինարարությունը 1240 թվականին ավարտի է հասցրել նրա որդին[9] ·[10] ·[11]:
Անվանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրի անվանումը պատմական փաստաթղթերում հիշատակվել է Taberniacum՝ (VIII դար)[12], Taberonacus, Taverniacum և Taverneium՝ 754 թվականին[13]։
Այդ անվանումը, ամենայն հավանականությամբ, ծագում է լատիներեն tabernae բառից, որ նշանակում է իջևանատուն, կրպակ, խրճիթ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի տվյալներով համայնքի աշխատունակ տարիքի 17 292 մարդկանցից (15-64 տարեկան) տնտեսապես ակտիվ էին 13 357-ը (ակտիվության ցուցանիշը կազմել է 77,2 տոկոս՝ 1999 թվականի 73,4 %-ի դիմաց։ Տնտեսապես ոչ ակտիվ 3935 անձանցից 1685-ը սովորողներ էին, 1163-ը՝ թոշակառուներ, 1087-ը չէին աշխատում այլ պատճառներով[14]։
2010 թվականին համայնքում հաշվվում էր 9972 հարկատու տնային տնտեսություն։ Յուրաքանչյուր բնակչի հաշվով տարեկան միջին եկամուտը կազմել է 22 940 եվրո[15]։
Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բենժամեն Գոդար (1849-1895), ռոմանտիզմի դարաշրջանի ֆրանսիացի ջութակահար և կոմպոզիտոր
- Կոնստանտին Պեկյոռ (1801-1887), տնտեսագետ, սոցիալիզմի տեսաբան
- Մոնմորանսիների ազնվականական տոհմը
- Էմիլ Բլավե (1838-1932), ժուռնալիստ, վիպասան, լիբրետիստ
- Վանդա Լանդովսկա (1879-1959), դաշնակահարուհի, կլավեսինահարուհի, մանկավարժ
- Միշել Սենեշալ, օպերային երգիչ, մանկավարժ
- Ժակլին Ռոբեն (1917-2007), դաշնակահար, Փարիզի կոնսերվատորիայի պրոֆեսոր, ով հինգ անգամ արժանացել է Charles Cros ակադեմիայի գլխավոր մրցանակին, հեղինակ է 90-ից ավել ձայնագրությունների։ Տավեռնիի կոնսերվատորիան նրա անունն է կրում։
- Ֆրանսիացի ռեփեր Kaaris-ը մանությունն անց է կացրել Տավեռնիում[16] :
- Կլեռ Վուազեն, մաթեմատիկոս
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության թվաքանակի փոփոխությունները(Cassini[17] и INSEE[18]):
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամիս | Հունվար | Փետրվար | Մարտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգ | Սեպտ | Հոկտ | Նոյ | Դեկտեմբ | Տարեկան |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամսվա առավել. ջերմ. (°C) | 6 | 7 | 11 | 14 | 18 | 21 | 24 | 24 | 21 | 15 | 9 | 7 | 14,8 |
Ամսվա նվազագույն ջերմ. (°C) | 1 | 1 | 3 | 6 | 9 | 12 | 14 | 14 | 11 | 8 | 4 | 2 | 7,1 |
Միջին ջերմաստ. (°C) | 4 | 4 | 7 | 10 | 14 | 17 | 19 | 19 | 16 | 12 | 7 | 5 | 11,2 |
Source : Climatologie mensuelle - Aéroport de Roissy, France[19] |
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լյուդինգհաուզեն, Գերմանիա, 1987 թվականից
- Սեդլչանի, Չեխիա, 1993 թվականից
- Նիսա, Լեհաստան, 2008 թվականից
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Christine Jablonsky - Taverny Histoire d'un Terroir, Taverny, 1991, pages totales=130, isbn=9782950595706
- Eugène Lefèvre-Pontalis - Église de Taverny, Congrès archéologique de France, LXXXII session tenue à Paris en 1919, éditeur - A. Picard / Levé, Paris, volume 82, année 1920, pages 50–69 | issn=0069-8881 | url texte=https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k356891/f59.image | consulté le=3 décembre 2012 | id=}}
- Alain Rousseau - Taverny de 754 à 1958, éditeur - Ville de Taverny, Taverny, 1982, pages totales=216
- Laure Schauinger - Notre-Dame de Taverny, éditeur Ville de Taverny, Taverny, 1998, pages totales=88 | isbn=2950595731
- Gérard Soury, Nathalie Leroy - Objectif Taverny: 1845-1983, éditeur - I.G.S. édition, Taverny, 1983, pages totales=128 | isbn=2904751009
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Քաղաքի համայնապատկերը՝ դիտված բարձրից
-
Աստվածամոր եկեղեցին
-
Tuyolle դղյակը
-
Սատանայի կամուրջը Մոնմորանսիի անտառում
-
Կայարանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2021 — The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Физические расстояния рассчитаны по координатам муниципалитетов
- ↑ Данные национального института статистики и экономических исследований INSEE
- ↑ http://www.ville-taverny.fr/article.php3?id_article=2958 |titulo=Fouilles archéologiques à Taverny |acessodata=2017-12-27 |arquivourl=https://archive.today/20120605045610/http://www.ville-taverny.fr/article.php3?id_article=2958 |arquivodata=2012-06-05 |urlmorta=yes }}
- ↑ http://www.ville-taverny.fr/rubrique.php3?id_rubrique=19 |titulo=L’histoire de Taverny |acessodata=2017-12-27 |arquivourl=https://web.archive.org/web/20081115002242/http://www.ville-taverny.fr/rubrique.php3?id_rubrique=19 |arquivodata=2008-11-15 |urlmorta=yes }}
- ↑ http://www.valdoise.fr/7965-taverny-de-l-age-du-bronze-a-l-epoque-gauloise.htm |titulo=Taverny : De l'âge du bronze à l'époque gauloise |acessodata=2017-12-27 |arquivourl=https://web.archive.org/web/20110108172307/http://www.valdoise.fr/7965-taverny-de-l-age-du-bronze-a-l-epoque-gauloise.htm |arquivodata=2011-01-08 |urlmorta=yes }}
- ↑ | prénom1=Laure | nom1=Schauinger | titre=Taverny - Notre-Dame-de-l'Assomption | périodique=Églises du Val-d’Oise : Pays de France, vallée de Montmorency | éditeur=Société d’histoire et d’archéologie de Gonesse et du Pays de France | lieu=Gonesse | année=2008 | pages=270-273 | isbn=9782953155402}}.
- ↑ | prénom1=Eugène | nom1=Lefèvre-Pontalis | lien auteur1=Eugène Lefèvre-Pontalis | titre=Église de Taverny | périodique=Congrès archéologique de France, LXXXII session tenue à Paris en 1919 | éditeur=A. Picard / Levé | lieu=Paris | volume=82 | année=1920 | pages=50-69 | issn=0069-8881 | url texte=https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k356891/f59.image | consulté le=3 décembre 2012 | id=}}.
- ↑ | prénom1=Claude | nom1=Adam | prénom2=Jean-Claude | nom2=Cavard | prénom3=Amélie | nom3=Marty | prénom4=Laure | nom4=Schauinger | titre= Le patrimoine des communes du Val-d’Oise | sous-titre=Taverny | périodique=Collection Le Patrimoine des Communes de France | éditeur=Flohic Éditions | lieu=Paris | volume=II | mois=octobre | année=1999 | pages=851-859 | isbn=2-84234-056-6}}.
- ↑ Stéphane Gendron, La toponymie des voies romaines et médiévales, page 103.
- ↑ Hippolyte Cocheris, Anciens noms des communes de Seine-et-Oise, 1874, ouvrage mis en ligne par le Corpus Etampois.
- ↑ «Base chiffres clés : emploi - population active 2010» [Базисні показники: зайнятість та активність населення в 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 15 листопада 2013-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) (наближені дані, в 1999 році тимчасова зайнятість врахована частково) - ↑ «Revenus fiscaux des ménages en 2010» [Оподатковані доходи домогосподарств у 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 18 жовтня 2013-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Діти та онуки які проживали у двох місцях враховані як 0,5 особи в обох місцях проживання. Перша особа у домогосподарстві це один особоспоживач (ОС), інші дорослі — по 0,5 ОС, діти до 14 років — по 0,3 ОС. - ↑ «Kaaris: «Je ne vais pas rapper jusque 40 ans, c'est sûr»». www.20minutes.fr (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ http://cassini.ehess.fr/ Population avant le recensement de 1962
- ↑ INSEE: Population depuis le recensement de 1962
- ↑ L'aéroport Roissy-Charles-de-Gaulle distant de 20 kilomètres à l'est en plaine constitue la station de référence pour le département du Val-d'Oise.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքէջը (Ֆրանսերեն)
- Mérimée database - Cultural heritage (Ֆրանսերեն)
- Land use (IAURIF)(չաշխատող հղում) (անգլերեն)
- Association of Mayors of the Val d’Oise Արխիվացված 2008-04-07 Wayback Machine (Ֆրանսերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տավեռնի» հոդվածին։ |
|