Տելքսինոե (արբանյակ)
Տելքսինոե (Յուպիտեր XLII) Thelxinoe | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 9 փետրվար 2003[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 23,5[2] |
Հեռավորությունը Յուպիտեր | 21 162 000 կմ[2] |
Ուղեծրային տվյալներ | |
Էքսցենտրիսիտետ | 0,221[2] |
Սիդերիկ պարբերություն | 628,1 օր[2] |
Թեքվածություն | 151,4° (խավարածրի հարթության նկատմամբ) 153° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | ~1 կմ (ենթադրված) |
Զանգված | ~1,5×1013 կգ |
Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրված) |
Ալբեդո | 0,04 (ենթադրություն) |
Մթնոլորտային տվյալներ |
Տելքսինոե (հուն․՝ Θελξινόη), կամ Յուպիտեր XLII, Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Սքոթ Շեփարդի ղեկավարած խմբի կողմից, հայտնաբերման մասին հայտարարվել է 2004 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2003 J 22 ժամանակավոր անվանումը[1][3]։
Տելքսինոեն ունի մոտ 2 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 21 162 000 միլիոն կմ հեռավորության վրա, 628,1 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 151,4° խավարածրի հարթության նկատմամբ (153° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,221 է[1][2]։
Տելքսինոեն պատկանում է Անանկեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 19,3 - 22,7 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 150° է[4]։
Արբանյակի անունը տրվել է 2005 թվականի մարտին, այն անվանվել է Հունական դիցաբանության մուսա Տելքսինոեի անունով, ով համաձայն հույն պատմիչների Զևսի և Մնեմոսինեի դուստրն էր[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Daniel W. E. Green (2004 թ․ հունվարի 25). «IAUC 8276: S/2003 J 22». International Astronomical Union.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Sheppard, Scott S. «Jupiter's Moons». carnegiescience.edu. sites.google.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Brian G. Marsden (2004 թ․ հունվարի 24). «MPEC 2004-B41: S/2003 J 22». International Astronomical Union Minor Planet Center.
- ↑ Scott S. Sheppard, David C. Jewitt, Carolyn Porco; Jupiter's Outer Satellites and Trojans Արխիվացված 2007-06-14 Wayback Machine, in Jupiter: The Planet, Satellites and Magnetosphere, edited by Fran Bagenal, Timothy E. Dowling, William B. McKinnon, Cambridge Planetary Science, Vol. 1, Cambridge, UK: Cambridge University Press, 0-521-81808-7, 2004, pp. 263-280
- ↑ Daniel W. E. Green (2005 թ․ մարտի 30). «IAUC 8502: Satellites of Jupiter». International Astronomical Union.
|