Jump to content

Տետովո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Տետովո
մակեդոներեն՝ Тетово
ալբ․՝ Tetova
Դրոշ Զինանշան

ԵրկիրՀյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա
ՇրջանՊոլոգի շրջան
ՀամայնքՏետովոյի համայնք
Առաջին հիշատակումXIV դար
Այլ անվանումներԿալականդելեն
Մակերես1,068 կմ²
ԲԾՄ300 մ
Խոսվող լեզուներմակեդոներեն
Բնակչություն52 915 մարդ (2002)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+389 044
Փոստային ինդեքս1200
Փոստային դասիչ1200
Ավտոմոբիլային կոդTE
Պաշտոնական կայքkocani.gov.mk
Տետովո (Հյուսիսային Մակեդոնիա)##
Տետովո (Հյուսիսային Մակեդոնիա)

Տետովո (մակեդոներեն՝ Тетово, ալբ․՝ Tetova), քաղաք Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության հյուսիս-արևմուտքում։ Հանդիսանում է համանուն համայնքի վարչական կենտրոնը։ Քաղաքը հիմնադրվել է Շար լեռնազանգվածի ստորոտին՝ Պոլոգ պատմաաշխարհագրական տարածաշրջանում։ Քաղաքի միջով է հոսում Պենա գետը։ Տետովոն տեղակայված է ծովի մակարդակից 300 մ բարձրության վրա։

Քաղաքի բնակչությունը կազմում է 52 915 մարդ՝ ըստ 2002 թվականի մարդահամարի տվյալների։ Տետովոյում գործում են երկու համալսարաններ՝ Տետովոյի պետական համալսարանն ու Հարավարևելաեվրոպական միջազգային համալսարանը։ Տետովոյի միջով է անցնում Սկոպյեից Գոստիվար ձգվող մայրուղին։

Ըստ լեգենդի՝ քաղաքն անվանակոչվել է Տետո հերոսի պատվին, ով քաղաքը մաքրել է օձերից։

Պենա գետը Տետովոյում

Տետովոն հիմնադրվել է XIII դարում Սուրբ Աստվածամոր եկեղեցու շուրջը։ Այն որպես ուղղափառների ոչ մեծ գյուղ էր և կոչվում էր Խտետովո։ XIV դարի վերջին Տետովոն, ինչպես և ողջ Մակեդոնիան, գրավվեց Օսմանյան կայսրության կողմից։ XV դարում Մակեդոնիայում իսլամադավան բնակչության ավելացմանը զուգահեռ սկսեցին կառուցվել մզկիթներ, բաղնիքներ ու շուկաներ։ Տետովոն դարձավ առևտրական կարևոր կենտրոն տեղացի հողագործների ու արհեստավորների համար։ Այն ուներ նաև պաշտպանական կարևոր նշանակություն։ Թուրքական տիրապետության տարիներին քաղաքը կոչվում էր Կալկանդելեն։ XIX դարում Տետովոյի բնակչությունն սկսեց աճել շրջակա գյուղերի բնակչության հաշվին՝ հասնելով մինչև 4500։ 1912 թվականին՝ Բալկանյան առաջին պատերազմից հետո, Տետովոն անցավ Սերբիային։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Տետովոն ղեկավարվում էր Իտալիայի ու նրան հարող Ալբանիայի կողմից։ Մակեդոնիայի Կոմունիստական կուսակցությունը ձևավորվել է 1943 թվականի մարտի 19-ին Տետովոյում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ քաղաքում բնակվում է 52 915 մարդ։ Տետովոյի բնակչությունն ունի հետևյալ էթնիկական կազմը.

Ազգություն Թվաքանակ
Մակեդոնացիներ 18 555 (35,07 %)
Ալբանացիներ 28 897 (54,61 %)
թուրքեր 1 878 (3,55 %)
Գնչուներ 2 352 (4,44 %)
Առումիններ 13
Սերբեր 587
Բոսնիացիներ 156
Այլ 419 (1,17 %)

Հայտնի բնակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տետովո» հոդվածին։