Տիխոն Սյոմուշկին
Տիխոն Սյոմուշկին ռուս.՝ Тихон Захарович Сёмушкин | |
---|---|
Ծնվել է | հունիսի 13 (26), 1900[1] |
Ծննդավայր | Q18802033?, Մոկշանի գավառ, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 6, 1970[2][3] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ժանրեր | վեպ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ |
Տիխոն Սյոմուշկին (ռուս.՝ Тихон Захарович Сёмушкин, հունիսի 13 (26), 1900[1], Q18802033?, Մոկշանի գավառ, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն - մայիսի 6, 1970[2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային արձակագիր։ Երկրորդ աստիճանի Ստալինյան մրցանակի դափնեկիր (1949): ԽՍՀՄ գրողների միության անդամ (1941):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիխոն Սյոմուշկինը ծնվել է Ստարայա Կուտլյա գյուղում (այժմ՝ Պենզայի մարզի Լունինսկի շրջանում) գյուղական ատաղձագործի ընտանիքում։ Կրթությունն ստացել է տեղի նախակրթարանում, ապա երկամյան ծխական-մանկավարժական դպրոցում, որն ավարտել է 1916 թվականին՝ ստանալով դասավանդելու իրավունք։ Որոշ ժամանակ ուսուցիչ է աշխատել Իլմենո գյուղի դպրոցում։ 1922-1924 թվականներին հեռակա կարգով սովորում է Մոսկվայի պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետում։
1924 թվականին Տիխոն Սյոմուշկինն արշավախմբի հետ ուղարկվում է Չուկոտյան թերակղզի, որի նպատակն էր չեզոքացնել ամերիկյան «Հուդզոն-բեյ» ընկերության կոնցեսիան։ Հետագայում մի քանի անգամ մասնակցել է դեպի Չուկոտկա արշավանքների։ Մասնակցել է (Վլադիմիր Բոգորազի ղեկավարությամբ) չուկոտյան գրի ստեղծմանը, եղել է չուկչա երեխաների համար ստեղծված առաջին գիշեօթիկ դպրոցի տնօրենը։
1955 թվականին մասնակցել է Բևեռային շրջանի արշավանքին։
Մահացել է 1970 թվականին, թաղված է Վագանկովոյի գերեզմանատանը։
Ստեղծագործությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիխոն Սյոմուշկինի առավել ուշագրավ ստեղծագործությունները «Չուկոտկա» վիպակը և «Ալիտետը հեռանում է լեռները» վեպն է (1949 թվականին վեպի հիման վրա նկարահանվել է համանում ֆիլմը)։
Տիխոն Սյոմուշկինը հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալիտետը հեռանում է լեռները (վեպ), Ե., Պետհրատ, 1951, 530 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Գ. Հակոբյան։
- Այվամի արկածները (վիպակ), Ե., Հայպետհրատ, 1961, 60 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Ռ. Քալաշյան, նկարիչ՝ Ի. Արխանգելսկայա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #1019199601 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 311—313. — ISBN 5-94848-307-X
|
- Հունիսի 26 ծնունդներ
- 1900 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մայիսի 6 մահեր
- 1970 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Վագանկովյան գերեզմանատանը թաղվածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս արձակագիրներ
- Խորհրդային գրողներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ