Jump to content

Տնային տնտեսագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
A Home Economics instructor giving a demonstration, Seattle, 195

Տնային տնտեսագիտություն (անգլ.՝ home economics, domestic science, family and consumer sciences)[1], առարկա անձնական և ընտանեկան ֆինանսների ճիշտ կազմակերպման մասին (սպառողական խնդիրներ, բնակարանների, սնունդ, հագուստ)[2]։

Տնային տնտեսագիտության դասընթացներ առաջարկվում են ամբողջ աշխարհում։ Պատմականորեն այս դասընթացների նպատակն էր կատարելագործել տնային ամենօրյա աշխատանքները, ընդգծել «կանանց աշխատանքի» արժեքը հասարակության մեջ[3][4]։ Ընտանեկան և սպառողական գիտությունները դասավանդվում են որպես ընտրովի կամ պարտադիր դասընթաց միջնակարգ կրթական հաստատություններում, իսկ որպես շարունակական կրթության մի մաս՝ բարձրագույն պետական հաստատություններում։

Տնտեսագիտության այս ճյուղի հիմքերը հասնում են 1850-ական թվականները, Շոտլանդիա։ Ոլորտին վերաբերող դասընթացները նախատեսված էին կանանց համար, որոնք սովորեցնում էին կանանց լինել գրագետ տնային տնտեսուհիներ (նրանց հիմնական հմտությունը կարելն էր)։ Ընտանեկան և սպառողական գիտությունների ամերիկյան ասոցիացիան 20-րդ դարի սկզբին տեսավ, որ ամերիկացիները ցանկանում էին երիտասարդներին տալ նաև մասնագիտական հմտություններ։ Կատարվեց այս գիտության դասավանդման քաղաքականության փոփոխություն և միայն դարավերջում էր, որ դասընթացները սկսեցին դասավանդվել երկու սեռերին[2]։

Այժմ ընտանեկան և սպառողական գիտությունը ներառվել է տեխնիկական կրթություն լայն առարկայի մեջ, ծրագիր, որը սովորեցնում է հմուտ արհեստներ, կիրառական գիտություններ, ժամանակակից տեխնոլոգիաներ և կարիերայի զարգացման ապահովում[5]։ Չնայած վերջին հարյուրամյակի ընթացքում առարկայի տարածմանը, կրթական հաստատությունների կողմից առաջարկվող տնային տնտեսագիտության դասընթացների զգալի անկում է գրանցվել[6]։

Տերմինաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
A group of students studying home science theory at State High School.

Ընտանեկան և սպառողական գիտությունները Միացյալ Նահանգներում նախկինում հայտնի էին որպես տնային տնտեսագիտություն, որը հաճախ անգլերենում կրճատվում էր որպես «home ec» կամ «HE»: 1994 թվականին տարբեր կազմակերպություններ, այդ թվում՝ Ընտանեկան և սպառողական գիտությունների ամերիկյան ասոցիացիան, ընդունեցին «Ընտանեկան և սպառողական գիտություններ» (անգլ.՝ Family and Consumer Sciences, FCS) նոր տերմինը՝ արտացոլելու այն փաստը, որ ոլորտն ընդգրկում է տնային կյանքի և առողջության ոլորտներից դուրս[2]։

Ընտանեկան և սպառողական գիտությունների աստիճան ստանալուց հետո կան կարիերան զարգացնելու լայն հնարավորություն։ Օրինակ՝ նորաձեւություն եւ ինտերիեր դիզայն, կրթություն, հյուրասիրություն, զբոսաշրջություն, երեխաների դաստիարակություն եւ այլն։ Տնային տնտեսագիտությունը պատմական ամուր հարաբերություններ ունի մարդկային էկոլոգիայի (անգլ.՝ human ecology) ոլորտի հետ, և 1960-ականներից ի վեր Կոռնելի համալսարանում դասավանդվում է «մարդկային էկոլոգիա» ծրագիրը, ինչպես նաև այլ նման ոլորտային ծրագրեր[7]։

Ըստ երկրների

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային մակարդակով տնային տնտեսագիտության կրթությունը համակարգում է Տնային տնտեսագիտության միջազգային ֆեդերացիան (անգլ.՝ International Federation for Home Economics, ֆր.՝ Fédération internationale pour l'économie familiale)[8]:

Ֆինլանդիան տնային տնտեսագիտության ոլորտում ուսուցիչներ կրթելու 110 տարվա պատմություն ունի։ «Կենցաղային տնտեսագիտություն և սնուցում» առարկան դասավանդվել է համալսարանական մակարդակով 1940-ականներից սկսած։ Ֆինլանդիան տնային տնտեսագիտությունը դարձրել է պարտադիր դասընթաց տղաների և աղջիկների համար։ Համալսարանում տնային տնտեսագիտության դասերը դասվել են սպառողական կրթության, բնապահպանական կրթության և ընտանեկան կրթության կատեգորիաներում[9]։

2014թ.-ի Ֆինլանդիայի հիմնական կրթության ուսումնական պլանում նաև նշվել է, որ կայուն զարգացման հասնելու համար տնային տնտեսագիտությունը պետք է լիներ ուսումնական ծրագրի հիմնական տարրերից մեկը[10]։

Հնդկաստանի շատ կրթական խորհուրդներ (օրինակ «Բաց կրթության ազգային ինստիտուտ» (անգլ.՝ National Institute of Open Schooling)[11], «Միջնակարգ կրթության կենտրոնական խորհուրդ» (անգլ.՝ Central Board of Secondary Education), «Հնդկական միջնակարգ կրթության վկայական» (անգլ.՝ Indian Certificate of Secondary Education)[12], «Հնդկական դպրոցի վկայականի քննությունների խորհուրդ» (անգլ.՝ Council for the Indian School Certificate Examinations)), առաջարկել են տնային տնտեսագիտությունը որպես առարկա իրենց դասընթացներում, որոնք երբեմն կոչվում են «Մարդկային էկոլոգիա և ընտանեկան գիտություններ»։

Տնային տնտեսագիտությունը հայտնի է Ինդոնեզիայում որպես «Ընտանեկան ուսուցում և բարեկեցություն» (անգլ.՝ Family Training and Welfare,ինդոն.՝ Pembinaan dan Kesejahteraan Keluarga, PKK)

Իրանում օգտագործվում են նոր թողարկված գրքեր («Ընտանիքի կառավարում և ապրելակերպի պլանավորում» միջնակարգ դպրոցների աղջիկների համար և նմանատիպ գիրք տղաների համար)[13][14]։

Italian Politician
Ada Gobetti (1902–1968)

1945 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընդամենը մի քանի օր առաջ, Ադա Գոբեթին հայտարարեց. «Ամենադժվար խնդիրը կլինի տնային տնտեսուհու խնդիրը։ Դա կլինի ամենադժվար լուծելիներից մեկը, եթե մարդ ցանկանում է ստեղծել նոր հասարակություն»[15]։

Թեև մարդկանց տնային տնտեսագիտության պաշտոնական դասեր չէին տալիս, 1950-ականների և 1960-ականների ընթացքում տնային տնտեսագիտության ձեռնարկներն էին ամբողջությամբ հրատարակվել[15]։ Այս ձեռնարկները երեխաների համար պարտադիր էին դպրոցում կարդալու համար և դրանք մեծապես կենտրոնացած էին այն բանի վրա, թե ինչպես լինել լավ տնային տնտեսուհի փոխակերպումների նոր դարաշրջանում և ինչպես հարմարվել նոր սովորություններին[15]։

Հարավային Կորեա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Կորեայում այս ոլորտն առավել հաճախ հայտնի է որպես «սպառողական գիտություն» (կորեերեն՝ 소비자학, sobija-hak):

Արևմտյան միսիոներները այս գիտությունը սկսեցին դպրոցներում դասավանդվել 19-րդ դարի վերջից։

Շվեդիայում տնային տնտեսագիտությունը սովորաբար հայտնի է որպես «տնային և սպառողական գիտություն» (շվեդերեն՝ hem- och konsumentkunskap): Առարկան պարտադիր է միջինից մինչև ավագ դպրոցների համար և ինչպես պետական, այնպես էլ մասնավոր դպրոցներում, սակայն համարվում է շվեդական դպրոցական համակարգի ամենափոքր առարկաներից մեկը։

2011 թվականի շվեդական դպրոցների բարեփոխումներից հետո ուսումնական ծրագիրը վերափոխվել է՝ ավելի շատ կենտրոնանալով առողջության, տնտեսության և շրջակա միջավայրի թեմաների վրա, որոնց շարքում է սպառողների տնտեսագիտությունը և իրազեկումը[16]։

Միացյալ թագավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1852 թվականին Լուիզա Հոուփը և մյուսները ստեղծեցին Շոտլանդիայի տիկնանց ասոցիացիան ` կանանց արդյունաբերական կրթության խթանման համար։ Շոտլանդիայի եկեղեցին 1849 թվականին որոշել էր, որ ցանկանում է կանանց «արդյունաբերական դպրոցներ»[17]։ Կանայք դիտվում էին որպես ընտանիքների բարոյական և կրոնական արժեքների ամբողջություն, իսկ վերին դասի կանայք իրենց դերն էին համարում այն ապահովելը[18]։

1853 թվականին Հոուփը հրատարակեց «Կին ուսուցիչը. գաղափարներ, որոնք հուշում են նրա որակավորումների և պարտականությունների մասին» գիրքը (անգլ.՝ The Female Teacher: Ideas Suggestive of Her Qualifications and Duties), որտեղ նա նշում է, որ կանայք պետք է լինեն «տուն պահող», իսկ տղամարդիկ պետք է հետևեն նրա «աշխատանքին մինչև երեկո»։ Կանանց կրթությունը կնվազեցներ «ցածր խավի» ներկայացուցիչների թիվը, և սա էր «Կանանց արդյունաբերական կրթության խթանման շոտլանդական տիկնանց ասոցիացիայի նպատակը»[19]։

Հոուփը կազմակերպել էր «Շոտլանդիայի գլխավոր տիկնանց» ստորագրահավաք (130 ստորագրությամբ)՝ պահանջելով շոտլանդական դպրոցներում աղջիկների համար կարի դասի բարելավում։ 1861 թվականին այս նպատակին աջակցելու համար տրամադրվել էին դրամաշնորհներ, և 1870 թվականին դպրոցների 70%-ը, ըստ տեսուչների, իրենց ուսումնական ծրագրում ընդգրկում էր կարի դասեր[17]։

Միացյալ Թագավորությունում, տնային տնտեսագիտությունը Միջնակարգ կրթության ընդհանուր վկայական (անգլ.՝ General Certificate of Secondary Education) էր, որը տրամադրվում էր միջնակարգ դպրոցի աշակերտներին, բայց 2015 թվականից սկսած դա փոխարինվեց Սնունդ և Սնուցում առարկայով, որն ավելի շատ կենտրոնանում է տնտեսագիտության սննդային կողմի վրա[20][21]։

Միացյալ Նահանգներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Catharine Beecher, American educator

Տասնիններորդ դարից ի վեր դպրոցներն իրենց կրթական ծրագրերում ներառում են տնային տնտեսագիտության դասընթացներ։ Սկզբնական տարիներին տնային տնտեսագիտությունը սկսվեց կանանց՝ տնային աշխատանքների կատարելագործման նպատակով՝ միաժամանակ բարձրացնելով «կանանց աշխատանքի» գաղափարը։ Միացյալ Նահանգներում բարձրագույն կրթության մեջ տնային տնտեսագիտության դասընթացների դասավանդումը մեծապես աճեց 1862թ. Մորիլի ակտով[22]։

Տնային տնտեսագիտության դասընթացները հիմնականում սովորեցնում էին ուսանողներին պատրաստել, կարել, այգիներ խնամել և հետևել երեխաներին։ Այս ծրագրերի ճնշող մեծամասնությունը կանայք էին[23]։ Տնային տնտեսագիտությունը թույլ է տվել կանանց ավելի լավ կրթություն ստանալ՝ միաժամանակ նախապատրաստելով նրանց տնային գործերն անելու և երեխաների մասին հոգ տանելու, մինչդեռ նրանց ամուսինները դառնում են կերակրող։ Այս ժամանակ տնային տնտեսությունը հիմնականում հասանելի էր միջին և բարձր դասի սպիտակամորթ կանանց համար, որոնց ընտանիքները կարող էին իրենց թույլ տալ միջնակարգ դպրոցը[23]։

Տնային տնտեսագիտության մասին առաջին գիրքը Միսիս Ուելչի խոհարարական գիրքն էր, որը հրատարակվել է 1884 թվականին Այովա նահանգում՝ Մերի Բոմոնտ Ուելչի կողմից (անգլ.՝ Mary Beaumont Welch)[24]:

Քսաներորդ դարի սկզբին ամերիկյան կրթական համակարգում տնային տնտեսությունը մեծ ժողովրդականություն է վայելել։

Այս շրջանում ամերիկյան ընտանիքները սպառում էին ավելի շատ ապրանքներ և ծառայություններ։ Այս անցումային շրջանում կանանց լավագույնս ուղղորդելու համար տնային տնտեսագիտությունը նպատակ ուներ սովորեցնել կանանց ճիշտ ստանձնել իրենց դերը որպես ժամանակակից սպառողներ և ճիշտ գնահատել ընտանիքների կարիքները։

Ոլորտի հայտնի ներկայացուցիչներ ներառում էին բազմաթիվ կին գործիչներ, ինչպիսիք են Էլեն Սվալոու Ռիչարդսը, ով մեծ ազդեցություն ունեցավ այս ոլորտի զարգացման վրա[25]։ 1909 թվականին Ռիչարդսը հիմնել է Տնային տնտեսագիտության ամերիկյան ասոցիացիան (այժմ կոչվում է Ընտանեկան և սպառողական գիտությունների ամերիկյան ասոցիացիա)[26]։ 1900-1917 թվականներին Կոնգրեսում քննարկված ավելի քան երեսուն օրինագծեր վերաբերում էին կրթության և, ըստ ասոցիացիայի, տնային տնտեսագիտական հարցերին։ Ամերիկացիները ցանկանում էին ավելի շատ հնարավորություններ տալ իրենց երիտասարդներին` ունենալու մասնագիտական հմտություններ և սովորելու արժեքավոր կյանքի հմտություններ։ Այնուամենայնիվ, տնային տնտեսության մեջ դեռ գերակշռում էին կանայք, և կանայք քիչ հնարավորություն ունեին այլ մասնագիտություններում լինելու։ Ինչպես նշել է Կրթության ազգային ասոցիացիան (անգլ.՝ National Education Association, NEA)` մասնագիտությունների գծով տղամարդկանց և կանանց բաշխվածության վերաբերյալ, «մեր տղամարդկանց մեկ երրորդը գյուղատնտեսության ոլորտում է, և մեկ երրորդը արտադրական ոլորտներում են. մինչդեռ մեր կանանց երկու երրորդը տնային տնտեսությամբ են զբաղվում»[27]:

Home economist Mary Norris with a Girl Scout, Seattle, Washington, 1966

Քսաներորդ դարի վերջին մասում տնային տնտեսագիտության դասընթացներն ավելի ընդգրկուն դարձան։ 1963 թվականին Կոնգրեսն ընդունեց «Մասնագիտական կրթության մասին» օրենքը, որը միջոցներ էր հատկացնում վերապատրաստումներին[28]։ Տնային տնտեսագիտության դասընթացները սկսեցին դասավանդվել ողջ երկրում թե՛ տղաների, թե՛ աղջիկների համար՝ ֆեմինիզմի շնորհիվ։ Այս շարժումը պայքարում էր գենդերային հավասարության համար, մասնավորապես կրթության հավասարություն հաստատելու համար[29]։

Այսօր ընտանեկան և սպառողական գիտությունները տեխնիկական կրթության (անգլ.՝ Career Technical Education[5]) մաս են հանդիսանում։

Մինչ ավանդական տնային տնտեսագիտությունը ուղղված էր կանանց՝ միայն ընտանիքի և տան մասին հոգ տանելու գաղափարին, ապա ընտանեկան սպառողական գիտությունը շարունակում է զարգացնել իր դասընթացները՝ բավարարելու այսօրվա ուսանողների կարիքները ինչպես անձնական աճի, այնպես էլ մասնագիտական հնարավորություններ ստեղծելու համար։ Ուսանողները կարող են մասնակցել խոհարարության, սննդաբանության, առողջության, ինտերիերի, անձնական ֆինանսների, տեքստիլի, հագուստի ձևավորման դասընթացների[30]։

Այն ուսանողները, ովքեր մասնակցել են այդ դասերին, հնարավորություն ունեն միանալու «Ընտանիք, կարիերա և Ամերիկայի համայնքի առաջնորդներ» ուսանողական կազմակերպությանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «What is Family & Consumer Sciences?». MAFCS (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 8-ին.
  2. 2,0 2,1 2,2 «FAQ». American Association of Family and Consumer Sciences. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  3. Danovich, Tove (2018 թ․ հունիսի 14). «Despite A Revamped Focus On Real-Life Skills, 'Home Ec' Classes Fade Away». NPR. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  4. Elias, Megan (2006 թ․ հունվար). «"Model Mamas": The Domestic Partnership of Home Economics Pioneers Flora Rose and Martha Van Rensselaer». Journal of the History of Sexuality. 15 (1): 65–88. doi:10.1353/sex.2006.0052. JSTOR 4617244. S2CID 142247487.
  5. 5,0 5,1 «Career and Technical Education Definition». The Glossary of Education Reform (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ մայիսի 15. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.
  6. Noddings, Nel (2013). Education and Democracy in the 21st Century. Teachers College Press. ISBN 978-0807753965. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
  7. «Why the Change to Human Ecology?». Cornell University. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
  8. «About IFHE». International Federation for Home Economics. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  9. Turkki, Kaija (2005 թ․ մայիս). «Pre-professionals' perceptions of home economics in Finland». International Journal of Consumer Studies (անգլերեն). 29 (3): 273–282. doi:10.1111/j.1470-6431.2005.00427.x. ISSN 1470-6423.
  10. Autio, Minna (2021). «Finnish Home Economics Teachers Enabling Sustainability and Consumer Skills for Young People» (PDF). University of Helsinki. Արխիվացված (PDF) օրիգինալից 2023 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին.
  11. «Curriculum in Home Science (Secondary Level)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մայիսի 15-ին.
  12. «SCHEME OF EXAMINATIONS AND PASS CRITERIA». cbse.nic.in. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  13. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  14. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  15. 15,0 15,1 15,2 Tasca, Luisa; Hilwig, Stuart (2004 թ․ հունիսի 25). «The "Average Housewife" in Post-World War II Italy». Journal of Women's History (անգլերեն). 16 (2): 92–115. doi:10.1353/jowh.2004.0055. ISSN 1527-2036. S2CID 144281256.
  16. Höijer, K.; Hjälmeskog, K.; Fjellström, C. (2014). «The Role of Food Selection in Swedish Home Economics: The Educational Visions and Cultural Meaning». Ecology of Food and Nutrition. 53 (5): 484–502. doi:10.1080/03670244.2013.870072. PMID 25105860. S2CID 7178267.
  17. 17,0 17,1 Begg, Tom (2004-09-23). «Hope, Louisa Octavia Augusta (1814–1893), promoter of household science teaching». Oxford Dictionary of National Biography (անգլերեն). Vol. 1 (online ed.). Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/53690. ISBN 978-0198614128. (Subscription or UK public library membership required.)
  18. Moore, Lindy (1992). «Educating for the 'women's sphere': domestic training versus intellectual discipline». In Breitenbach, E.; Gordon, E. (eds.). Out of Bounds: Women in the Public Domain in Scotland 1830-1950. Edinburgh University Press. էջեր 10–41. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 26-ին – via Academia.
  19. Hope, Louisa Octavia (1853). The Female Teacher: Ideas Suggestive of Her Qualifications and Duties (անգլերեն). Paton and Ritchie. էջ 161. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին.
  20. Adams, Richard (2014 թ․ հունիսի 3). «Home economics GCSE set to be scrapped». The Guardian (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.
  21. Owen-Jackson, Gwyneth; Rutland, Marion (2017 թ․ փետրվարի 7). «Food in the school curriculum in England: Its development from cookery to cookery» (PDF). Design and Technology Education. 21 (3): 63–75. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.
  22. Council, National Research; Agriculture, Board on; System, Committee on the Future of the Colleges of Agriculture in the Land Grant (1995). Read "Colleges of Agriculture at the Land Grant Universities: A Profile" at NAP.edu. doi:10.17226/4980. ISBN 978-0309052955. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
  23. 23,0 23,1 «Encyclopedia of the Great Plains | WOMEN IN HIGHER EDUCATION». plainshumanities.unl.edu. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
  24. Sherr, Lynn; Kazickas, Jurate (1994). Susan B. Anthony Slept Here: A Guide to American Women's Landmarks. New York: Times Books. էջ 145. ISBN 0812922239.
  25. Collins, Nina (2002). «Domestic Sciences at Bradley Polytechnic Institute and the University of Chicago». Journal of the Illinois State Historical Society. 95 (3): 275–299. ISSN 1522-1067. JSTOR 40193437.
  26. «AAFCS Brand Story» (PDF). American Association of Family & Consumer Sciences. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
  27. Hillison, John (1995). «The Coalition that Supported the Smith-Hughes Act or a Case for Strange Bedfellows». Journal of Vocational and Technical Education. 11 (2): 4–11. ISSN 0010-3829. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
  28. «ERIC - Education Resources Information Center». eric.ed.gov. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
  29. Kjaersgaard, Edith (1973). «Home Economics and the Changing Roles of Men and Women». International Review of Education. 19 (1): 125–127. Bibcode:1973IREdu..19..125K. doi:10.1007/BF00597786. ISSN 0020-8566. JSTOR 3442978. S2CID 153365341.
  30. «What is FCS? - American Association of Family and Consumer Sciences». www.aafcs.org. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.

Գրականության ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպություններ և ասոցիացիաներ

Ռեսուրսներ