Տոնտո Դիկեն նկարահանվել է «Dirty Secret» ֆիլմում, ինչը հակասություններ է առաջացրել նիգերիացիների շրջանում, քանի որ ֆիլմում առկա էին բազում հասուն տարիքի տեսարաններ, որոնք ժամանակին բավականին օտար էին նիգերիական կինոոլորտում։ Թեպետ ոմանք քննադատեցին Տոնտո Դիկեի ոչ ավանդական դերը, մյուսներն ասում էին, որ Դիկեն պարզապես պրոֆեսիոնալ է[3][4]։
Մի շարք ֆիլմերում նկարահանվելուց հետո Դիկեն որոշել է հանդես գալ երաժշտության բնագավառում, թեև արդեն նկարահանվել էր Amaco investments երաժշտական տեսահոլովակում[5]։
Երգարվեստում նրա դեբյուտը կայացել է 'Hi' և 'Itz Ova' սինգլների թողարկմամբ[6][7]։ 2014 թվականի հունիսի 13-ին փոփ աստղ Դբանջը բացահայտել է Դիկեին այլ արտիստների հետ իր DB Records ձայնագրման լեյբլի ներքո[8]։ 2015 թվականի մարտին Դիկեն հայտարարել է DB records-ից հեռանալու մասին[9]։
Տոնտո Դիկեն ծնվել է ՆիգերիայիՌիվերս նահանգիՊորտ Հարկորտ քաղաքում։ 3 տարեկանում կորցրել է մորը[10]։ Դիկեն ընտանիքի 3-րդ երեխան է, ունի 5 քույր-եղբայր և 2 խորթ քույր-եղբայր խորթ մոր կողմից։ Նախնական կրթություն ստացել է Պորտ Հարկորտում, այնուհետև ընդունվել է Ռիվերսի գիտության և տեխնոլոգիայի պետական համալսարան[11]։ 2015 թվականի օգոստոսին ամուսնացել է Օլադուննի Չըրչիլի հետ, 2016 թվականին նրանք ամուսնալուծվել են։ Նույն տարում ծնվել է Դիկեի երեխան՝ Անդրե Օմոդայո Չըրչիլը։ 2016 թվականի հունիսի 22-ին Տոնտո Դիկեի Ինստագրամի հետևորդների թիվն անցել է 1 միլիոնը[12]։