Տրեստ
Տրեստ,մոնոպոլիայի ձև է, իրավաբանական անձի իրավունքներից օգտվող ձեռնարկությունների միավորում է, որի ստեղծման դեպքում տարբեր ճյուղերի ձեռնարկությունները միավորվում են մեկ՝ ընդհանուր արտադրական համալիրում՝ կորցնելով տնտեսական և իրավական ինքնուրույնությունը։ Տրեստները միավորում են արտադրության այնպիսի ճյուղերի ձեռնարկություններ, որոնք կամ իրագործում են հումքի մշակման տարբեր փուլերը։ Ձեռնարկությունների միավորումների այս տեսակը լայն տարածում է գտնում այն ճյուղերում, որոնցում հնարավոր է ձեռնարկությունների կոմբինացումը, ինչը համարվում է ԳՏԱ արագացման, տնտեսական ռեսուրսների արդյունավետ օգտագործման, աշխատանքի ռացիոնալ կազմակերպման և արտադրության արդյունավետության բարձրացման նախապայմաններից մեկը։ Հանձնված կապիտալի գումարի չափով նրանք արժեթղթեր են ստանում և դրանով իսկ նաև իրավունք տրեստի կառավարմանը մասնակցելու և դիվիդենտ ստանալու համար։
Հորիզոնական տրեստավորման գործընթացին զուգընթաց, այսինքն միևնուն ճյուղի ձեռնարկությունների միավորման հետ հաճախ կատարվում է նաև ուղղաձիգ մոնոպոլացում։ Այս դեպքում տրեստի մեջ են մտնում տեխնոլոգիական հաջորդականությամբ միմիյանց հետ կապված արդյունաբերական ճյուղի ձեռնարկությունները, օրինակ, քարածխի, մետաղագործության, մեքենաշինության, քիմիական արդյունաբերության ֆիրմաները և այլն։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ քաղաքացիական օրենսգիրք։ ՀՀ պաշտոնական տեղեկագիր, 17, Երևան
- Յու. Սուվարյան «Մենեջմենթ», Ք․ Երևան, 2003 թ
- Տիգրան Էվինյան, Ձեռնարկության Էկոնոմիկա, 2007 թ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրեստ» հոդվածին։ |
|