Jump to content

Փենդենիս ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փենդենիս ամրոց
Նկարագրություն
Տեսակռազմական թանգարան, անկախ թանգարան և ամրոց
ՀասցեCastle Drive, Falmouth TR11 4LP[1]
Վարչական միավորՖալմութ
Գտնվում է ափինRiver Fal?
Երկիր Միացյալ Թագավորություն[2]
Համալիրի մասDevice Forts?
Կառուցված1540
Ընթացիկ
սեփականատեր
Անգլիական ժառանգություն
Վերահսկվում էԱնգլիական ժառանգություն
Կայքpendenniscastle.com և english-heritage.org.uk/visit/places/pendennis-castle/(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
 Pendennis Castle Վիքիպահեստում

Փենդենիսը (անգլ.՝ Pendennis Castle ) հրետանային ամրոց է, որը կառուցվել է Հենրի VIII-ի կողմից 1540-1542 թվականներին։ Այն գտնվում է Անգլիայի Քորնըվոլ թերակղզու Ֆելմըստ քաղաքի մոտ։ Այն կառուցվել է Ֆրանսիայի ներխուժումից, հռոմեական կայսրությունից պաշտպանվելու համար։ Օրիգինալ, շրջանաձև հրանոթատեղը ընդարձակվել է դարի վերջում։ Անգլիական քաղաքացիական պատերազմի ընթացքում ռոյալիստները գրավում են ամրոցը, իսկ 1646 թվականին, երկար պաշարումից հետո, այն վերցնում են պառլամենտականները։ 1600 թվականին Չարլզ II գահին նստելուց հետո վերանորոգում է բերդը։ 21-րդ դարում, ամրոցը տնօրինվում է անգլիական Ժառանգության կողմից որպես տուրիստական ատրակցիոն։ 2011-2012 թվականներին ամրոցն ունեցել է 74,230 այցելու[3]։ Ամրոցը համարվում է երկրի հետմիջնադարյան հիանալի օրինակներից մեկը[4]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը գտնվում է թերակղզու ծայրամասում, նայելով Քարիք Ռոուդս ծովախորշին և ծովին[5]։

Քարիք Ռոուդս

Այն ներառում է 16-րդ դարի Դիվայս Ֆորթսի բնօրինակը, շրջապատված է օղակաձև արտաքին պաշտպանությամբ, որը հիմնված է Էլիզաբեթյան բերդապատնեշով, իսկ հետագայում՝ 18-րդ, 19-րդ և 20-րդ դարերի ընթացքում վերափոխվում է[6]։ Հետագա հրանոթային մարտկոցները և փայտաշեն տունը կառուցում են ափին մոտ[6]։ Պատմական Անգլիայի ժառանգության մեջ Փենդենիսը համարում է երկրի լավագույն պաշտպանական ամրոցներից մեկը նախամիջնադարում[7]։

Ամերիկյան հեղափոխության ընթացքում Ֆրանսիան դարձավ հեղափոխականների դաշնակիցը, որի արդյունքում 1778 թվականին Բրիտանիան պարտություն կրեց[8]։ Պատերազմի ընթացքում Ֆելմըսթը դարձավ կարևոր ռազմական ճամբար։ 1795 թվականին թագավորը Քիլիգրյու ընտանիքից գնեց ամրոցի տարածքը, ամրացրեց, զարգացրեց այն սպառնալի ներխուժումներից դիմադրելու համար։ Կառուցվեցին օժանդակ շենքեր ամրոցի ներսում[8]։ Գագաթին տեղադրվեցին 48 հրանոթներ, ավելացրեցին զենքեր և տարբեր զինամթերքներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Mapping Museums — 2016.
  2. https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
  3. BDRC Continental (2011), «Visitor Attractions, Trends in England, 2010» (PDF), Visit England, էջ 65, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 19-ին, Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին
  4. «Pendennis Peninsula Fortifications», Historic England, Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին
  5. Pattison 2009, էջեր. 4, 32
  6. 6,0 6,1 Pattison 2009, էջեր. 4, 15
  7. «Pendennis Peninsula Fortifications», Historic England, Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին; «Significance of Pendennis Castle», English Heritage, Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին
  8. 8,0 8,1 Pattison 2009, էջ. 42

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փենդենիս ամրոց» հոդվածին։