Քաղաքական ճգնաժամ Մոլդովայում (2019)
Քաղաքական ճգնաժամ Մոլդովայում (2019) | ||||
---|---|---|---|---|
հունիս 2019 | ||||
| ||||
Տեսակ | political crisis? | |||
| ||||
Սկիզբ | հունիսի 7, 2019 | |||
| ||||
Ավարտ | հունիսի 15, 2019 |
2019 թվականի կեսերին մի շարք իրադարձություններ, որոնք հաջորդեցին 2019 թվականի փետրվարին Մոլդովայի խորհրդարանական ընտրություններին և նոր կառավարություն ձևավորելու ու հաստատելու հետագա փորձերը ձախողվեցին խորհրդարանի խոսնակի նշանակման փուլում, որի պաշտոնին հավակնում էին և ACUM դաշինքից Անդրեյ Նեստասեն, և՛ Սոցիալիստների կուսակցությունից` Զինաիդա Գրեչանինը։
2019 թվականի հունիսի 8-ին Մայա Սանդուն վարչապետ է ընտրվել խորհրդարանի կողմից՝ ձևավորելով Սանդուի կաբինետը, իսկ Զինաիդա Գրեչաննին ընտրվել է խորհրդարանի խոսնակ։
Սակայն հունիսի 9-ին Սահմանադրական դատարանը ժամանակավորապես հեռացրել էր նախագահ Իգոր Դոդոնին, իսկ վարչապետի պաշտոնի հավակնորդներից Պավել Ֆիլիպը նշանակվել էր նախագահի պաշտոնակատար։ Ֆիլիպն անմիջապես հրաման է արձակել խորհրդարանը ցրելու մասին, իսկ նոր կառավարությունը հայտարարել է, որ այդ քայլն անօրինական է եղել[1]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոլդովան խորհրդարանական հանրապետություն է։ 2016 թվականի դեկտեմբերին նախագահ է ընտրվել Իգոր Դոդոնը, որը նախկինում Մոլդովայի Հանրապետության Սոցիալիստների կուսակցության առաջնորդն էր։ Նա ընկալվում էր որպես ռուսամետ թեկնածու և աջակցում էր Ռուսաստանին[2]։ 2019 թվականի փետրվարին խորհրդարանական ընտրությունների արդյունքում սոցիալիստների կուսակցությունը խորհրդարանում ստացել է 35 տեղ, նրան հաջորդում են Մոլդովայի դեմոկրատական կուսակցությունը (ՄԴԿ)՝ Վլադիմիր Պլախոտնյուկի նախագահությամբ (30 տեղ), ACUM Platforma DAII PAS ընտրական դաշինքը՝ Մայա Սանդուն և Անդրեյ Նեստասը (26 տեղ), «Շոր» կուսակցությունը՝ Իլան Շորը (7 տեղ) և անկախ թեկնածուները (3 տեղ)։ Ըստ Սահմանադրության՝ խորհրդարանն ունի երեք ամիս (հոդված 85)՝ կառավարություն ձևավորելու համար, եթե նրան չհաջողվի կառավարություն ձևավորել, նախագահը կարող է ցրել խորհրդարանը և նշանակել նոր ընտրություններ։ Սահմանադրական դատարանն այդ ժամկետը մեկնաբանել է որպես 90 օրվա համար համապատասխան, ինչը երկու օրով պակաս է մարտի, ապրիլի և մայիսի օրերի գումարից[2]։ Նախքան նոր կառավարության կազմավորումը Ֆիլիպի կաբինետը պետք է կատարեր իր պարտականությունները։ Ֆիլիպը դեմոկրատական կուսակցության նախագահի առաջին տեղակալն է։ Խորհրդարանի հետընտրական կոնֆիգուրացիայի դեպքում կառավարական կոալիցիա պետք է մտնեին երեք խոշոր կուսակցություններից երկուսի ներկայացուցիչները։
Ճգնաժամ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրբաթ օրը՝ հունիսի 7-ին, Սահմանադրական դատարանը որոշեց, որ նոր խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան, եթե կառավարություն չստեղծվի մինչև եռամսյա ժամկետը՝ սկսած մարտի 9-ի ընտրությունների արդյունքների հաստատումից[3]։ Դա հանգեցրեց կոալիցիայի ձևավորմանը։
Հունիսի 8-ին ACUM դաշինքը վերջապես համաձայնության է եկել սոցիալիստների կուսակցության հետ։ Այս համաձայնագիրը թույլ տվեց Գործողություն և համերաշխություն կուսակցության առաջնորդ Մայա Սանդուին կառավարություն ձևավորել, իսկ խոսնակ դարձավ սոցիալիստների կուսակցության առաջնորդ Զինաիդա Գրեչաննին[4]։ Դա եղել է մեկ օր ավելի ուշ, քան 90-օրյա ժամկետում և մեկ օր առաջ, մինչև եռամսյա ժամկետում[2]։ Դոդոն հրաժարվել է միջամտել լուծարել խորհրդարանը. Դեմոկրատների պատգամավոր Սերգեյ Սիրբուն Սահմանադրական դատարան է դիմել Դոդոնին խորհրդարանը լուծարելու անկարողության համար։ Դատարանը, որը, ինչպես ենթադրվում է, գտնվում է դեմոկրատական կուսակցության ազդեցության տակ, հունիսի 9-ին բավարարել է խնդրանքը՝ հեռացնելով Դոդոնին և նշանակելով նախագահի պաշտոնակատար Ֆիլիպին։ Ֆիլիպը խորհրդարանի լուծարման մասին հրամանագիր է ստորագրել և հայտարարել, որ արտահերթ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 6-ին[4]։ Իր լիազորություններից հեռացնելու մասին Սահմանադրական դատարանի որոշումը չճանաչող նախագահ Դոդոնը չեղարկել Է խորհրդարանի լուծարման մասին Ֆիլիպի հրամանագիրը[5][6]։
Կոալիցիան և նախագահ Դոդոնը Ֆիլիպի որոշումն անօրինական են համարել[2]։ Հունիսի 8-ին Դեմոկրատական կուսակցության կողմնակիցները սկսել են վրաններ տեղադրել Քիշնևում[4]։
Ճգնաժամի լուծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունիսի 14-ին Ազգային քաղաքական խորհրդի նիստից հետո դեմոկրատական կուսակցությունը հայտարարեց, որ քաղաքական ճգնաժամից խուսափելու համար որոշում է կայացրել հեռանալ իշխանությունից։ Հետագայում Պավել Ֆիլիպի կառավարությունը հրաժարական տվեց և իշխանությունը հանձնեց Մայա Սանդուին։
Հունիսի 15-ին Մոլդովայի Սահմանադրական դատարանը վերանայել և չեղյալ է հայտարարել հունիսի 7-ից մինչև 9-ը ընդունված իր որոշումները։ Չեղյալ են հայտարարվել խորհրդարանի լուծարման, արտահերթ ընտրությունների անցկացման, խորհրդարանի խոսնակ Զինաիդա Գրեչենիի նշանակման և Մայա Սանդուի կառավարության ձևավորման, ինչպես նաև նախագահ Իգոր Դոդոնին իր լիազորություններից հեռացնելու և Պավել Ֆիլիպին Մոլդովայի Հանրապետության նախագահի պարտականությունները կատարող նշանակելու մասին որոշումները[7]։
Արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունիսի 8-ին Եվրամիությունը հրապարակել է հայտարարություն, որը հանդարտության կոչ է անում և պատրաստակամություն է հայտնում աշխատել ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության հետ՝ չնշելով, թե որ կառավարության մասին է խոսքը[3]։ Նույն օրը Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Կոզակը դեմոկրատական կուսակցության գործողությունները «բացահայտ հանցավոր» է անվանել[8]։ Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, Շվեդիան և Մեծ Բրիտանիան հայտարարել են Սանդուի նոր կառավարության իրենց աջակցության մասին և զսպվածության կոչ են արել[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The Associated Press (2019 թ․ հունիսի 9). «Moldova's Interim President Calls Snap Election Amid Crisis». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Moldova crisis: Snap elections called by interim president». BBC. 2019 թ․ հունիսի 9.
- ↑ 3,0 3,1 Golea, Anatoli (2019 թ․ հունիսի 9). «Moldova crisis deepens as new president calls snap vote». Yahoo News.
- ↑ 4,0 4,1 4,2 Necsutu, Madalin (2019 թ․ հունիսի 9). «Moldova Faces Turmoil as Court Outlaws New Govt». BalcanInsight.
- ↑ «Не соответствует Конституции»: Додон аннулировал указ о роспуске парламента и проведении досрочных выборов
- ↑ «Зарубежные партнеры Молдовы призывают к спокойствию, а не признают правительство Санду». Канду позвал на переговоры ПСРМ и блок ACUM
- ↑ Конституционный суд Молдавии отменил решение о роспуске парламента
- ↑ «Russian Deputy Prime Minister Slams Actions of Former Ruling Moldovan Democratic Party as 'Criminal'». sputniknews.com. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
- ↑ European nations, Russia back new government in Moldova