Քասիթներ
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քասիթներ (քասիթերեն՝ գալզու, աքքադերեն՝ կաշշու, հունարեն՝ կոսսաիոի), հնագույն հնդեվրոպական ցեղեր, որոնք մ.թ.ա. 18-րդ դարի կեսերից Արևմտյան Իրանից սկսեցին արշավանքներ ձեռնարկել դեպի Բաբելոն։ Մ.թ.ա. 1595 թ. խեթական արքա Մուրսիլի Ա-ն գրավեց և թալանեց Բաբելոնը։ Դրանից շատ չանցած քասիթները նվաճեցին Բաբելոնը՝ վռնդելով այնտեղից Մերձծովյան հարստությանը։ Հետագայում քասիթները տիրում են ողջ Կենտրոնական և Հարավային Միջագետքին, ինչպես նաև Էլամին։ Քասիթները ռազմական և տնտեսական հարաբերություններ ունեին Մերձավոր Արևելքի համարյա բոլոր հզոր պետությունների հետ՝ Եգիպտոս, Միտանի, Խեթական պետություն, Հայասա։
Քասիթական արքայացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գանդաշ մ.թ.ա. մոտ 1722
- Ագում Ա մ.թ.ա. մոտ 1700
- Կաշտիլիաշ Ա
- Ուշշի մ.թ.ա. մոտ 1650
- Աբիրատտաշ
- Կաշտիլիաշ Բ
- Ուր-զիգուրումաշ
- Խարբաշիպակ մ.թ.ա. մոտ 1600
- Տիպտակզի
- Ագում Բ մ.թ.ա. 1595-1571
- Կուրիգալզու Ա
- Նազիմարուտտաշ Ա
- Բուրնա-Բուրիաշ Ա մ.թ.ա.մոտ 1510
- Կաշտիլիաշ Գ
- Ագում Գ
- Կարաինդաշ Ա մ.թ.ա. մոտ 1415
- Կադաշման-Հարբե Ա
- Կադաշման-Էլիլ Ա
- Բուրնա-Բուրիաշ Բ մ.թ.ա. 1375-1347
- Կուրիգալզու Բ մ.թ.ա. 1345-1324
- Նազիմարուտտաշ Բ մ.թ.ա. 1323-1298
- Կադաշման-Թուրգու մ.թ.ա. 1297-1280
- Կադաշման-Էլիլ Բ մ.թ.ա. 1279-1265
- Կուդուր-Էլիլ մ.թ.ա. 1264-1256
- Շագարակտի-Շուրիաշ մ.թ.ա. 1255-1243
- Կաշտիլիաշ Դ մ.թ.ա. 1242-1235
- Էլիլ-նադին-շումի մ.թ.ա. 1227-1225
- Կադաշման-Հարբե Բ մ.թ.ա. 1227-1225
- Ադադ-շում-իդդին մ.թ.ա. 1224-1219
- Ադադ-շում-ուցուր մ.թ.ա. 1218-1189
- Մելի-Շիխու մ.թ.ա. 1188-1174
- Մարդուկ-ապլա-իդդին մ.թ.ա. 1173-1161
- Զաբաբա-շում-իդդին մ.թ.ա. 1160
- Էլիլ-նադին-ահհե մ.թ.ա. 1159-1157
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քասիթներ կատեգորիայում։ |