Jump to content

Քարլի Սայմոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարլի Սայմոն
Ի ծնե անունանգլ.՝ Carly Elisabeth Simon
Ծնվել էհունիսի 25, 1943(1943-06-25)[1][2][3][…] (81 տարեկան)
Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, կիթառահար, դաշնակահարուհի և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներվոկալ
ԼեյբլԱրիստայի Գրառումները, Warner Bros. Records, Elektra Records և Epic Records
ԿրթությունՍարա Լուրենսի քոլեջ և Riverdale Country School?
ԱմուսինJames Taylor?[4]
Պարգևներ
Կայքcarlysimon.com
 Carly Simon Վիքիպահեստում

Քարլի Էլիզաբեթ Սայմոն (անգլ.՝ Carly Elisabeth Simon, հունիսի 25, 1943(1943-06-25)[1][2][3][…], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի երգիչ, երգահան, գրող, արժանացել է «Օսկար», «Ոսկե գլոբուս» և «Գրեմի մրցանակների։ Համարվում է փոփ երաժշտության «խոստովանական» ոճի ամենավառ ներկայացուցիչներից մեկը։ Առավել հայտնի է դարձել 1970-ական թվականների սկզբին՝ «You’re So Vain» հիթի շնորհիվ։ 26 ալբոմ ընդգրվել են Billboard ամսագրի թոփ 200-ի շարքում, որոնցից «No Secrets» ալբոմը 1973 թվականին գլխավորել է առաջին հորիզոնականը։

Քարլի Սայմոնի անունն ընդգրկվել է «Երգահանների փառքի սրահ» ամերիկյան հասարակական կազմակերպությունում։ Մանկական գրքերի հեղինակ է, որն ավելի ճանաչում է բերել երգչուհուն։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարլի Էլիզաբեթ Սայմոնը ծնվել է 1945 թվականի հունիսի 25-ին՝ Նյու Յորքի Բրոնքս շրջանում, մայրը (1909-1994) եղել է կաթոլիկ, կես իսպանացի, կես շվեյցարացի, եղել է քաղաքացիական ակտիվիստ, հայրը (1899-1960) սերել է հրեական ընտանիքից, նվագել է դաշնամուր, եղել է Simon & Schuster հրատարակչության համահիմնադիրներից։ Քարլին, նրա քույրերն ու կրտսեր եղբայրը մեծացել են կաթոլիկ հավատքի մեջ։

Ութ տարեկան հասակում Քարլին սկսել է ուժեղ կակազել։ Հետագայում Քարլին նշել է, որ սկսել երգել նրա համար, քանի որ երգելուց չի կակազել։

Քարլին 1971 թվականին

Քարլին երաժշտականկարիերան սկսել է քրոջ՝ Լյուսիի հետ զուգերգով։ 1964 թվականին Սայմոն քույրերի երգը ճանաչվեց Winkin' Blinkin' and Nod ալբոմի առաջատար երգ։ Քարլին քրոջ հետ թողարկել է երկու ալբում։ Քրոջ ամուսնությունից հետո, որոշ ժամանակ Քարլին դադարել է երգել։ Այդ ընթացքում նա համագործակցել է Elephant's Memory ռոք-խմբի հետ և որպես երգչուհի նկարահանվել Միլոշ Ֆորմանի «Հատում» ֆիլմում։ Carly Simon Քարլիի մենահամերգը տեղի է ունեցել 1971 թվականի փետրվարին, երբ թողարկվեց նրա առաջին՝ «Carly Simon» ալբոմը, որի մեջ ընդգրկված «That’s the Way I’ve Always Heard It Should Be» երգը տեղ է գտել Billboard Hot 100 ամեիրկյան ամենշաբաթյա թողարկվող ամսագրի առաջին տասնյակում և երկու տարի անց ստացել ոսկե կարգավիճակ։

Քարլիի երկրորդ ալբոմը՝ Anticipation թողարկվել է նույն թվականի նոյեմբերին, այն երգչուհուն շնորհեց Գրեմմի մրցանակ՝ «Լավագույն նոր արտիստ» (անգլ.՝ Best New Artist անվանակարգում)։ Երրորդ ալբոմը՝ «No Secrets»-ը ձայնագրվել է պրոդյուսեր Ռիչարդ Փերիի կողմից և տեղ զբաղեցրել գովազդային վահանակների վերևի հորիզոնականներում։ Քարլիի չորրորդ ալբոմը՝ «Hotcakes»-ը թողարկվել է 1974 թվականի հունվարին։ Ալբոմի մեջ ընդգրկված «Mockingbird» երգը Քարլին կատարում է իր ամուսնու՝ Ջեյմս Թեյլորի հետ[6]։

1980 թվականի հոկտեմբերի սկզբին ներվային համակարգի ուժասպառ լինելու պատճառով Քարլին բեմի վրա ուժասպառ եղավ, ինչից հետո նրա համերգային կատարումները դարձան հազվադեպ։

«Let the River Run» երգը, որը տեղ է գտել «Գործարար կինը» ֆիլմում, երգչուհուն արժանացրեց Գրեմմի մրցանակի։ 1992 թվականին Սայմոնը «Իմ կյանքը» ֆիլմի համար ձայնագրել է սաունդթրեք[7]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1972-1983 թվականներին Սայմոնը ամուսնացած է եղել երաժիշտ Ջեյմս Թեյլորի հետ[8]։ Նրանք ունեն երկու երեխա՝ երաժիշտներ Սալլի Մարիա Թեյլորը ( 1974) և Բենջամին Սայմոն Թեյլորը (1977)։ Այնուհետև Սայմոնը քսան տարի ամուսնացած է եղել բանաստեղծ Ջիմ Հարթի հետ։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Carly Simon, 1971
  • Anticipation, 1971
  • No Secrets, 1972
  • Hotcakes, 1974
  • Playing Possum, 1975
  • Another Passenger, 1976
  • Boys in the Trees, 1978
  • Spy, 1979
  • Come Upstairs, 1980
  • Torch, 1981
  • Hello Big Man, 1983
  • Spoiled Girl, 1985
  • Coming Around Again, 1987
  • My Romance, 1990
  • Have You Seen Me Lately, 1990
  • This Is My Life, 1992
  • Romulus Hunt: A Family Opera, 1993
  • Letters Never Sent, 1994
  • Film Noir, 1997
  • The Bedroom Tapes, 2000
  • Moonlight Serenade, 2005
  • Into White, 2007
  • This Kind of Love, 2008
  • Never Been Gone, 2009

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Amy the Dancing Bear, 1989
  • The Boy of the Bells, 1990
  • The Fisherman’s Song, 1991
  • The Nighttime Chauffeur, 1993
  • Midnight Farm, 1997

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  5. http://www.rockonthenet.com/grammy/newartist.htm
  6. «Mockingbird - Carly Simon & James Taylor».
  7. You're So Vain - Carly Simon | Song Info | AllMusic (ամերիկյան անգլերեն), Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին
  8. Anderson, Stacey; Anderson, Stacey (2011 թ․ հոկտեմբերի 31). «Week in Rock History: Carly Simon and James Taylor Tie the Knot». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարլի Սայմոն» հոդվածին։