Քրիստոֆեր Ջոզեֆ Ուոքեր
Քրիստոֆեր Ջոզեֆ Ուոքեր անգլ.՝ Christopher J. Walker | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 10, 1942 |
Մահացել է | ապրիլի 18, 2017 (74 տարեկան) |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | պատմաբան |
Հաստատություն(ներ) | Սոթբիս |
Ալմա մատեր | Lancing College? և Բրեյսնոուզ քոլեջ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Ստորագրություն |
Քրիստոֆեր Յոզեֆ Ուոքեր (անգլ.՝ Christopher Joseph Walker, հուլիսի 10, 1942 - ապրիլի 18, 2017), անգլիացի պատմաբան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթությունն ստացել է Լենսինգ և Բրեյզհաուզ քոլեջներում։ 1971 թվականից զբաղվում է հայ ժողովրդի նոր և նորագույն պատմությամբ։ Եղել է Արևմտյան Հայաստանում, այցելել Վան, Դիարբեքիր, Ուրֆա, Այնթապ, Կարս, Անի, Բեյրութ, Դամասկոս, Հալեպ, 1971 թվականին՝ առաջին անգամ Երևան։ 1976 թվականին, Դ. Լանգի հետ, հրատարակել է («Փոքրամասնությունների իրավունքների խումբ» կազմակերպության հովանավորությամբ) «Հայերը» գրքույկը։ 1980 թվականին լույս է տեսել Ուոքըրի «Հայաստան, ազգի վերապրումը» աշխատությունը՝ նվիրված հայ ժողովրդի պատմությանը, մասնավորապես՝ հայկական հարցում եվրոպական տերությունների քաղաքականությանը, հայերի ցեղասպանության խնդիրներին, Հայաստանի Հայնրապետության (1918-1920), խորհրդային Հայաստանի, հայ սփյուռքի պատմությանը։ Գրքի երկրորդ հրատարակության (1989) մեջ լուսաբանվել է նաև Լեռնային Ղարաբաղի պատմությունը, խնդրի առկա վիճակը։ 1989 թվականի նոյեմբերին ելույթ է ունեցել Օքսֆորդի համալսարանում՝ «Հայաստանը 90-ական թվականներին. հեռանկարներ և վտանգներ» զեկուցումով, որտեղ վերլուծել է Հայաստանի քաղաքական իրադրությունը, նրա զարգացման հեռանկարները, հայերի ցեղասպանության հիմնախնդիրը ժամանակակից փուլում։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Armenians, by David Marshall Lang, Christopher J. Walker, London։ Minority Rights Group, MRG Report No. 32, fifth edition, 1987
- Oliver Baldwin : A Life of Dissent, ISBN 978-1-900850-86-5, 2003
- Armenia and Karabagh, ISBN 978-1-873194-00-3, 1991
- Armenia : The Survival of a Nation Արխիվացված 2007-06-15 Wayback Machine, ISBN 978-0-312-04944-7, 1980; ISBN 978-0-312-04230-1, 1990
- Visions of Ararat (writings on Armenia), ISBN 978-1-85043-888-5, 2005
- "At History's Crossroad: The making of the Armenian nation," (The Armenians։ From Kings and Priests to Merchants and Commissars) (Book review) Weekly Standard Nov 27, 2006.
- Friends or Foes? The Islamic East and the West, History Today, March 2007, Volume։ 57, Issue։ 3, Page 50-57
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
|