Օ
O, o | |
---|---|
Տեսակ | Հայկական այբուբենի տառ |
Մեծատառ | O |
Փոքրատառ | o |
Մասն է | Հայոց գրեր |
Այբուբեն(ներ) | Հայերեն այբուբեն |
Տեղը այբուբենում | 38-րդ |
Հայերենի այբուբեն | ||
---|---|---|
Ա ա | Ծ ծ | Ջ ջ |
Բ բ | Կ կ | Ռ ռ |
Գ գ | Հ հ | Ս ս |
Դ դ | Ձ ձ | Վ վ |
Ե ե | Ղ ղ | Տ տ |
Զ զ | Ճ ճ | Ր ր |
Է է | Մ մ | Ց ց |
Ը ը | Յ յ | Ւ ւ |
Թ թ | Ն ն | Փ փ |
Ժ ժ | Շ շ | Ք ք |
Ի ի | Ո ո | և |
Լ լ | Չ չ | Օ օ |
Խ խ | Պ պ | Ֆ ֆ |
Օ, ժամանակակից հայկական այբուբենի երեսունութերորդ տառը։ Անունն է օ։ Օ նշագրում է ժամանակակից հայերենի ետին շարքի միջին բարձրացման շրթնայնացած ձայնավոր հնչյունը (հնչույթը)։
Տարածված է կարծիք, որ Օ տառը այբուբեն է ներմուծվել 12-րդ դարում Արիստակես Գրիչի կողմից, աւ երկբարբառի փոխարեն, սակայն վերջինս իր աշխատության մեջ չի կիրառել օ և ֆ ներմուծված տառերը[1]։
7-րդ դարից սկսած աւ երկբարբառը փակ վանկերում հիմնականում վերածվում է օ պարզ հնչյունի։ Բառասկզբում կիրառվում է Ո տառը։ Հնչյունները գրվում են որպես աւ և ո, իսկ միջին հայերենում սկսում է նաև կիրառվել օ տառաձևը, սակայն երեքն էլ միմյանց փոխարինելով կիրառվել են մինչ 18-րդ դարը։ Առաջին հայտնի կիրառությունը տեղի է հանդիպում է 1046 թվականին՝ փափագանօք[2]։ Որոշ բառերում աւ երկբարբառը ձևափոխվում է նաև ու-ի (նաւպա > նոպա > նուպա)[3]։ 17-րդ դարի դրությամբ երեքից ամենակիրառականը արդեն եղել է օ տառը[4]։
Ի քեզ ձօնեցաւ բանըն հայրական..., Ցօղն իջանէ ի վերայ թփին... (ԳԱ, 39):
Փոխառյալ բառերում որպես կանոն կիրառվել է հենց օ տառը՝ սօլթան, Պօղոս, Պօլիս։
1922-ին Օ-ն հանվել է գործածությունից, իսկ 1940-ի ուղղագրության մասնակի բարեփոխությամբ վերականգնվել է։ Գրության մեջ բառասկզբում (բացառությամբ ով, ովքեր, ովևէ, ովևիցե) և բարդացման դեպքում՝ բառամիջում, պահպանվում է ուղղագրությունը։ Մնացած դեպքերում օ հնչյունը արտահայտվում է ո տառով։ Թվային արժեքից զուրկ է[5][6][7][8]։
Բրայլով ներկայացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Dots 135 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սարգսյան Մարինե (2014)։ Գրչության արվեստը և Արիստակես Գրչի ուղղագրության համակարգը։ Երևան։ Հայագիտական հանդես, #4 (28), Խ։ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան։ ISBN 1829-0531
- ↑ Գյուլբուդաղյան, Սիրակ (1973). Հայերենի ուղղագրության պատմություն. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն.
- ↑ Հերացի, Մխիթար (XIII դ.). Ջերմանց մխիթարութիւն.
- ↑ Ա. ԱԲԱՋՅԱՆ, Ն. ԴԻԼԲԱՐՅԱՆ, Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ, Ն. ՊԱՐՈՆՅԱՆ, Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ (2019). ՄԻՋԻՆ ՀԱՅԵՐԵՆԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ-ՔՐԵՍՏՈՄԱՏԻԱ. Երևան: ԵՊՀ հրատարակչություն.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- ↑ Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- ↑ Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- ↑ Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։