Օքսանա Շաչկո
Օքսանա Շաչկո ուկրաիներեն՝ Оксана Василівна Шачко | |
---|---|
Ծնվել է | հունվարի 31, 1987[1] |
Ծննդավայր | Խմելնիցկի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | հուլիսի 23, 2018[2][1] (31 տարեկան) |
Մահվան վայր | Մոնրուժ, Օ դը Սեն, Ֆրանսիա[3][1] |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Շևչենկոյի անվան համալսարան |
Մասնագիտություն | կանանց իրավունքների պաշտպան և նկարչուհի |
Անդամություն | Ֆեմեն |
Oksana Shachko Վիքիպահեստում |
Օքսանա Շաչկո (ուկրաիներեն՝ Оксана Шачко, հունվարի 31, 1987[1], Խմելնիցկի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - հուլիսի 23, 2018[2][1], Մոնրուժ, Օ դը Սեն, Ֆրանսիա[3][1]), ուկրաինացի նկարչուհի, Ֆեմեն ռադիկալ ֆեմինիստական խմբի ակտիվիստ[4]։ 2008 թվականի ապրիլին Աննա Գուցոլի և Ալեքսանդրա Շևչենկոյի հետ հիմնադրել են «Ֆեմեն» ֆեմինիստ ակտիվիստների խումբը, որը տարբեր երկրներում հրապարակավ բողոքում է սեռական շահագործման, եկամտի անհավասարության և կաթոլիկ եկեղեցու քաղաքականության դեմ[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օքսանա Շաչկոն ծնվել է Ուկրաինայի արևմտյան մասում գտնվող Խմելնիցկիում, ուղղափառ ընտանիքում[6]։ Նրա ծնողները երկուսն էլ աշխատել են գործարանում։ Խորհրդային Միության փլուզումից հետո գործարանները փակվել են, և նրանք երկուսն էլ կորցրել են իրենց աշխատանքը քաղաքական և տնտեսական ճգնաժամի համատեքստում[6]։
1995 թվականին՝ 8 տարեկան հասակում, Օքսանա Շաչկոն միացել է Նիկոշ դպրոցին՝ նախատեսված չափահասների համար և հայտնի ուղղափառ պատկերագրության դասավանդմամբ։ Դպրոցն ավարտելուց հետո[7][8][9] նրա վաղ շրջանի ստեղծագործությունները ցուցադրվել են Ուկրաինայում և ԱՄՆ-ում մի շարք խմբակային ցուցահանդեսներում[8]։ Տասներկու տարեկանում նա սկսել է նկարել ֆրեսկոներ՝ աշխատելով ուղղափառ եկեղեցում։ Այնուհետև ցանկություն է հայտնել միանալու մենաստանին[7] և դառնալ միանձնուհի, բայց մայրն ու ընտանիքը համոզել են նրան դա չանել[10]։
14 տարեկանում նա մերժել է Ռուս Ուղղափառ եկեղեցին ու կրոնը և դարձել է աթեիստ, հավատալով, որ ուղղափառ քահանաներն ավելի շատ իրենց դրսևորում են որպես առևտրականներ, քան Աստծո ներկայացուցիչները[10]։ Ապրուստը վաստակելու համար նա շարունակել է նկարել[11]։
2000 թվականին ընդունվել է Խմելնիցկիի ազատ համալսարան՝ ուսումնասիրելու փիլիսոփայությունը, ինչը խորը ճգնաժամ առաջ բերեց նրա մոտ[12]։ Նրան սկսեց մտահոգել կանանց հատկացվող տեղի, նրանց մտքերն ու ստեղծարարությունն արտահայտելու պակասը[6]։ Այլ ուսանողների հետ նա հիմնեց «Նոր հեռանկարների կենտրոն» կազմակերպությունը՝ պայքարելու կոռուպցիայի դեմ և ուսանողական իրավունքների համար։ Այստեղ նա հանդիպեց Աննա Գուցոլին և Ալեքսանդրա Շևչենկոյին։ Հետագայում "Je suis Femen" («Ես Ֆեմեն եմ») վավերագրական ֆիլմում նա նշել է, որ այս փորձը կոփել է իր քաղաքական և փիլիսոփայական հայեցակարգերը՝ իրեն դարձնելով կանանց իրավունքների և խոսքի ազատության համար պայքարող ակտիվիստ[12]։
Ակտիվիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի ապրիլին Աննա Գուցոլի և Ալեքսանդրա Շևչենկոյի հետ հիմնադրել են «Ֆեմեն» ֆեմինիստ ակտիվիստների խումբը[13]։ Ի սկզբանե խումբը բողոքում էր կանանց վրա ազդող հարցերի շուրջ, այնուհետև սկսեց բողոքել ուկրաինացի կանանց սեռական շահագործման[14] և 2008 թվականին սեքս-տուրիզմի դեմ[15][16]։ Սկզբում Ֆեմենը ուշադրություն գրավեց ներքնազգեստով կատարված ցույցերով, սակայն 2009 թվականին Օքսանա Շաչկոն Կիևում կայացած ցույցի ժամանակ մերկացրեց կուրծքը[17], որից հետո Ֆեմենի ակտիվիստները պարբերաբար բողոքի էին դուրս գալիս առանց վերնազգեստի՝ կանանց և քաղաքացիական իրավունքների օրակարգը ընդլայնելով Ուկրաինայում և ամբողջ աշխարհում[18]։
Ֆեմենի անդամները, ներառյալ Օքսանան, տարբեր առիթներով բազմիցս ձերբակալվել են։ Հավանաբար ամենատհաճ դրվագը տեղի է ունեցել 2011 թվականին, երբ մի խումբ ակտիվիստներ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում պահանջում էին ազատ արձակել քաղբանտարկյալների։ Բելառուսական ԿԳԲ-ն առևանգել է Օքսանային և երկու այլ կանանց, տարել անտառ, հագուստները հանել տվել, վրաները բենզին լցրել և սպառնացել այրել[19][20]։
Շաչկոն համագործակցել է ֆրանսիացի գրող Գալյա Աքմենմանի հետ, որը գրել է Ֆեմենի պատմությունը։ Այն 2013 թվականին հրապարակել է Calmann-Lévi հրատարակչությունը[21]։ 2014 թվականին թողարկվել է Շաչկոյի մասին պատմող Je suis Femen («Ես Ֆեմեն եմ») վավերագրական ֆիլմը։
Անվտանգության ուժերի կողմից մի քանի հարձակումներից հետո 2013 թվականին Ֆրանսիան Շաչկոյին քաղաքական փախստականի կարգավիճակ է տվել[22]։ Ապրել է Փարիզում և զբաղվել նկարչությամբ։
Արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահվանից առաջ Շաչկոն կենտրոնացրել էր Iconoclast կոչվող արվեստի գործերի վրա. ավանդական մեթոդով ներկայացված ուղղափառ կերպարներ, որի վրա նա ներկայացրել է տրանսգրեսիվ արվեստի տարրեր՝ կրոնական դոգման դիմակայելով ֆեմինիստական, քաղաքական կամ մարդասիրական ուղերձով։ Շաչկոյի առաջին անհատական ցուցահանդեսը կազմակերպվել է Փարիզում 2016 թվականի մայիսին[8]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հուլիսի 23-ին Շաչկոյին մահացած են գտել Փարիզի իր բնակարանում։ Շաչկոն 31 տարեկան էր։ Աննա Գուցոլը Ukrayinska Pravda թերթին ասել է, որ իրենք սպասում են պաշտոնական հաղորդման[23]։ Հաղորդվեց, որ նա ինքնասպան է եղել՝ իրեն կախելով[24][25][26]։
Elle magazine ամսագիրը 2019 թվականի փետրվարին գրեց, որ Շաչկոն ինքնասպանության փորձ կրկին արել էր տարիներ առաջ[27]։
Արվեստի գրախոսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Oksana Shachko: from Femen to painter", by Armelle le Turc, Crash, winter 2017-2018.
- "Oksana Shachko: Counter-Religious Iconography", text by Stacey Batashova, video by Apollonaria Broche, 032C Արխիվացված 2018-07-11 Wayback Machine, October 4, 2016.
- "Oksana Shachko, une Femen en pleine crise de foi", by Sabrina Silamo, Télérama on May 14, 2016.[28]
- "Oksana Shachko : l'ex-Femen iconoclaste expose sa Vierge Marie en burqa", by Ronan Tésorière and Amandine Pointel, Le Parisien on June 3, 2016.[29]
- "Elle quitte les Femen pour peindre des icônes religieuses", by Jérémy André and Jérôme Wysocki, Le Point on January 13, 2016.[30]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Fichier des personnes décédées
- ↑ 2,0 2,1 2,2 La cofondatrice des Femen, Oksana Chatchko, s’est suicidée à Paris
- ↑ 3,0 3,1 3,2 Oksana Shachko, a Founder of Feminist Protest Movement, Dies at 31
- ↑ Notes on the Death of Oxana Shachko, A deeply religious child, she came to identify as an atheist, a materialist, a communist, and, at last, a feminist.
- ↑ Ukrainian activist Oksana Shachko co-founded women’s rights group Femen
- ↑ 6,0 6,1 6,2 «A MEETING WITH OKSANA SHACHKO - CRASH Magazine». CRASH Magazine (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հուլիսի 25. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ 7,0 7,1 «Oksana Chatchko : mort d'une Femen désabusée». Libération.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 «"ICONOCLASTE // Oksana Shachko". Galerie Mansart (in French)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Oksana Chatchko, première des Femen... et peintre d'icônes orthodoxes». La Croix (ֆրանսերեն). 2018 թ․ հուլիսի 25. ISSN 0242-6056. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ 10,0 10,1 «'Oksana Shachko Invented a Grammar of Activism': How the Co-Founder of FEMEN Used Art as a Powerful Feminist Statement». artnet News (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հուլիսի 26. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Pour Oxana Shachko, les Femen sont "sexy ET en colère!"». Le Temps (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ 12,0 12,1 «Oksana SHACHKO». www.leshommessansepaules.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «The femen phenomenon». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ Feminine Femen targets 'sexpats', Kyiv Post (May 22, 2009)
- ↑ How they protest prostitution in Ukraine, France 24 (August 28, 2009)
- ↑ (Ֆրանսերեն) Femen Les féministes venues du froid Արխիվացված 2013-01-10 Wayback Machine, Paris Match (February 18, 2012)
- ↑ FEMEN activist Supports the Egyptian Revolution Արխիվացված 2011-07-01 Wayback Machine
- ↑ We met death squads (Russian)
- ↑ Trio 'abducted and abused' for Belarus topless protest by BBC
- ↑ «FEMEN Book (2013)». FEMEN.info. 2013 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
- ↑ Vagianos, Alanna (2018 թ․ հուլիսի 25). «Co-Founder Of Feminist Group Femen Found Dead In Paris». HuffPost. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Co-founder of feminist topless protest group found dead in her Paris apartment». Independent.co.uk. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Nechepurenko, Ivan (2018 թ․ հուլիսի 27). «Oksana Shachko, a Founder of Feminist Protest Movement, Dies at 31». The New York Times (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Femen co-founder Oksana Shachko found dead in Paris flat». The Guardian. Agence France-Presse. 2018 թ․ հուլիսի 24. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Paris killed her. Life and death of Oksana Shachko (Russian) by RFE/RL
- ↑ Inside the Life of Oksana Shachko, Femen's Radical Feminist
- ↑ «Oksana Shachko, une Femen en pleine crise de foi». Telerama.fr.
- ↑ VIDEO. OKSANA SHACHKO : L'EX-FEMEN ICONOCLASTE EXPOSE SA VIERGE MARIE EN BURQA
- ↑ Wysocki, Jérôme (2016 թ․ հունվարի 13). «Elle quitte les Femen pour peindre des icônes religieuses». Lepoint.fr.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օքսանա Շաչկո» հոդվածին։ |
|