Jump to content

Ֆանտան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ֆանտան
Ֆանտանը Գութանասարի լանջից
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի
ՀամայնքԿոտայքի մարզ և Հրազդանի շրջան
ԲԾՄ1800 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1077 մարդ (2012[1])
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ֆանտան (Հայաստան)##
Ֆանտան (Հայաստան)
Ֆանտան (Կոտայքի մարզ)##
Ֆանտան (Կոտայքի մարզ)

Ֆանտան, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում։ Հեռավորությունը Երևանից կազմում է 30 կմ, մարզկենտրոնից՝ 14 կմ հարավ, Գութանասար լեռան հյուսիսային ստորոտին։

Ֆանտանում կա քարե դարի կայան (աշելյան ժամանակաշրջան)։

Որպես բնակավայր հիմնադրվել է 1828-1830 թթ.: 1932 թ․ կիռարվել է Սուխոյ-Ֆանտան անվանումը[2]։

Բնակչության հիմնական մասը լքված Թեզխարաբ գյուղի բնակիչներն են, մի մասն էլ Արևելյան Հայաստանից գաղթածներ։ Գյուղն սահմանակից է Ալափարս, Բջնի, Կապուտան, Կարենիս, Ջրաբեր, Հատիս․ Սոլակ․գյուղերին։

Ֆանտանի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011 2023
Բնակիչ 143 183 341 1070 1082 1009 996 1020 1079 930[4] 1104

Բնակչության թիվը 2023 թվականի դրությամբ 1104 է։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կա 230 տնային տնտեսություն։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղում գործում է ձիթհանք։ Գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 42 հա։

Հասարակական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆանտանում գործում են՝ միջնակարգ դպրոց, բուժկետ, հեռախոսակայան։ Ըստ ՀԽՍՀ պատմության պետական կենտրոնական արխիվի տվյալների Սուխոյ Ֆանտան գյուղը մտել է Նոր Բայազետի գավառի մեջ և 1903-1904 ուստարում ունեցել է տարրական դպրոց։ Դպրոցի հիմնադրման տարին համարվում է 1921 թվականը։ Այն ունեցել է 26 աշակերտ։ 1935 թվականից մինչև 1943 թվականը գյուղն ունեցել է յոթամյա դպրոց, 1943-1953 թվականներին՝ ութամյա, իսկ 1953 թվականից դպրոցը դարձել է միջնակարգ։ Դպրոցի շրջանավարտների մեջ քիչ չեն եղել են նաև գիտության և արվեստի գործիչներ, Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակիցներ՝

  1. Կոստյան Հրաչիկ՝ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի դոկտոր, պրոֆեսոր
  2. Հակոբյան Արշալույս՝ Պետական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
  3. Հակոբյան Մուկուչ՝ Կուլտուրայի մինիստոր
  4. Գինևան Ոպանյան՝ Խորհրդային Միության հերոս, Փառքի ասպետ
  5. Խաչիկ Գևորգյան՝ երկաստիճանի շքանշանակիր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Կոտայքի մարզի մարդահաշիվը (հայ.)
  2. «Hayastani Sotsʻialistakan Khorhdayin Hanrapetutʻyan kartēz». Library of Congress, Washington, D.C. 20540 USA. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 210» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 16-ին.
  4. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆանտան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 616