Ֆիբրոադենոմա
Ֆիբրոադենոմա | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | ուռուցքաբանություն և գինեկոլոգիա |
ՀՄԴ-9 | 217 |
Breast fibroadenomas Վիքիպահեստում |
Ֆիբրոադենոմա, կրծքագեղձի բարորակ ուռուցք է։ Ադենոմայից տարբերվում է նրանով, որ գեղձային պարենքիմի վրա ունի շարակցական ստրոմա։ Կրծքագեղձի ֆիբրոադենոմայի առաջացման պատճառները հստակ բացահայտված չեն։
Ֆիբրոադենոմաները երբեմն անվանում են կրծքի մկներ կամ կրծքի մուկ՝ կրծքում բարձր շարժունակության պատճառով[1]։
Կլինիկական պատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնաբերման գագաթնակետը 20-30 տարեկանն է։ Սակայն առանց ախտանշանների ֆիբրոադենոման կարող է առաջին անգամ հայտնաբերվել ավելի ուշ տարիքում՝ պրոֆիլակտիկ հետազոտության արդյունքում։
Տարբերակում են ֆիբրոադենոմայի հետևյալ տեսակները՝ հասուն ֆիբրոադենոմներ (ամբողջական ձևավորված կապսուլայով, խիտ-առանձգական կառուցվածքով, դանդաղ աճով կամ ընդհանրապես չմեծացող) և անհաս (փափուկ-առաձգական կառուցվածքով, պրոգրեսիվ աճի հակումով)։
Հասուն ֆիբրոադենոմաները հանդիպում են, մեծ մասամբ, 20-40 տարեկանում։ Անհաս Ֆիբրոադենոմաները հանդիպում են աղջիկների մոտ՝ սեռական հասունության շրջանում։ Այս ֆիբրոադենոմաները կարող են ինքնուրույն դեգեներացվել՝ առանց որևէ բուժման, դաշտանի ցիկլի կարգավորման հետ։
Ֆիբրոադենոման ունի բնորոշ կլինիկական պատկեր.
- Հետազոտության ժամանակ խոշոր ֆիբրոադենոման կարող է վիզուալ որոշվել՝ որպես կրծքագեղձի ենթամաշկային ուռուցքային գոյացություն
- Շոշափման ժամանակ որոշվում է որպես՝ հստակ սահմանազատված տեղահանված ուռուցք, 1-5 սմ սերտ-առաձգական կառուցվածքով։
- Հիմնականում տեղայնացված է լինում կրծքագեղձի վերին քառորդում։
Գնդիկները (հանգույցները) ցավ չեն առաջացնում և ազատ շարժվում են[2]։
Ախտանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնորոշ դեպք է հանդիսանում՝ հնարավորինս անցավ, պինդ, շարժուն դանդաղ աճող գնդիկի առկայությունը՝ կնոջ կրծքի մեջ[3][4][5]։
Տղամարդկանց օրգանիզմում ֆիբրոադենոմալ գոյացությունները հազվադեպ են հանդիպում, սակայն այդ դեպքերը կարող են կապված լինել հակաանդրոգեն բուժման հետ[6]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճշգրիտ ախտորոշում հաստատելու համար մեծ մասամբ բավարար են հետևյալ մեթոդները.
- Կրծքագեղձի կլինիկական հետազոտություն և շոշափում,
- Կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն։
Ախտորոշման մեջ կասկածի դեպքում կարող է օգտագործվել մամոգրաֆիա, հաստ ասեղային բիոպսիա կամ կրծքագեղձի բուժիչ-ախտորոշիչ սեկտորային մասնահատում[7]։
-
Ֆիբրոադենոմայի հիստոլոգիական հետազոտություն
-
Ֆիբրոադենոմայի ասեղային բիոպսիա
-
Ֆիբրոադենոմայի ասեղային բիոպսիա
-
Ֆիբրոադենոմայի ուլտրաձայնային հետազոտություն
-
Ֆիբրոադենոմայի ուլտրաձայնային հետազոտություն
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բժշկի մարտավարությունը՝ ֆիբորադենոմայի բուժման ժամանակ, որոշում է ըստ ֆիբրոադենոմայի 2 հիմնական հատկանիշների.
- Ֆիբրոադենոման հազվադեպ է ենթարկվում պահպանողական բուժման
- Ֆիբրոադենոմաները չարորակ չեն դառնում (բացի՝ տերևանման ֆիբրոադենոմայի, որը 10 % դեպքերում, կարող է վերածվել կրծքագեղձի սարկոմայի)
Հիմնվելով այս փաստերի վրա, կրծքագեղձի ֆիբրոադենոմայի բուժման վիրաբուժական եղանակի ենթակա են համարվում.
- Ֆիբրոադենոմայի տերևանման կառուցվածքը
- Մեծ չափերը (2 սմ-ից մեծ)
- Հիվանդի ցանկությունը՝ հեռացնել ուռուցքը
- Ուռուցքի արագ աճը
Մնացած դեպքերում, ախտորոշման մորֆոլոգիական հաստատումից հետո, ֆիբրոադենոման կարելի է հետևել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Dirbas, Fredrick M.; Scott-Conner, Carol E.H., eds. (2010). Breast surgery office management and surgical techniques. New York: Springer. p. 71.
- ↑ «Что такое фиброаденома молочной железы». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ Tavassoli, F.A.; Devilee, P., eds. (2003). World Health Organization Classification of Tumours: Pathology & Genetics: Tumours of the breast and female genital organs. Lyon: IARC Press
- ↑ DeMay, M. Practical Principles of Cytopathology (Revised ed.). ASCP Press. p. 2007
- ↑ Pathology Outlines Website. 1 Accessed 12 February 2009.
- ↑ Shin SJ, Rosen PP (July 2007). "Bilateral presentation of fibroadenoma with digital fibroma-like inclusions in the male breast". Archives of Pathology & Laboratory Medicine.
- ↑ DeMay, M. Practical Principles of Cytopathology (Revised ed.). ASCP Press. p. 2007.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Семиглазов В. Ф., Нургазиев К. Ш., Арзуманов А. С. Опухоли молочной железы (лечение и профилактика) — Алматы, 2001. — 344 с.
- Струков А. И., Серов В. В. Патологическая анатомия. — Москва: изд. «Медицина», 1985 г. — 656 с.
- Куликов Е. П., Варёнов Б. М. Рак молочной железы, учебное пособие. — Рязань, 2002 — 75 с.