Jump to content

Ֆրանսիայի աշխարհագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանրապետության տեղագրական քարտեզ` առանց արտասահմանյան բաժինների ու տարածքների

Ֆրանսիայի տարածքը կազմում է 551 500 կմ² (ներառյալ 675 417 կմ² անդրծովյան տիրապետությունները)[1]։ Ֆրանսիան տարածվում է հարավից 950 կմ դեպի հյուսիս և արևմուտքից դեպի արևելք (Բրե-Դյուն և Սերբեր համայնքերի ամենամեծ հեռավորությունը)։ Ֆրանսիան Եվրոպայի երրորդ ամենամեծ երկիրն է (Ռուսաստանից և Ուկրաինայից հետո)[2]; եթե հաշվենք անդրծովյան տարածքները, ապա երկրորդը։ Ֆրանսիայի ամենացածր կետը Ռոն գետի ճյուղաբերանն է (ծովի մակարդակից 2 մ ցածր), ամենաբարձր կետը Մոնբլանն է (ծովի մակարդակից 4810 մ բարձր)։

Ֆրանսիան սահմանակցում է 11 երկրների հետ։ Մայր երկիրը սահմանակից է 8, իսկ անդրծովյան տարածաշրջանները 3 երկրների հետ։ Ցամաքային սահմանների ընդհանուր երկարությունը կազմում է 4082,2 կմ։ Ի տարբերությամբ երկրի հյուսիս-արևելյան հատվածի՝ Ֆրանսիան հիմնականում անտառային սահմաններ ունի. Ռեյն, Յուրա, Ալպեր, Պիրեներներ։

Երկրի սահմանները (ըստ սահմանի երկարությունների նվազման կարգով).

Անդրծովյան տարածաշրջանների սահմանները (ըստ սահմանի երկարությունների նվազման կարգով).

Ծովային ընդհանուր սահմանի երկարությունը կազմում է 3427 կմ։ Ֆրանսիայի ափերը ողողում են Հյուսիսային ծովը, Լա-Մանշը, Ատլանտյան օվկիանոսը և Միջերկրական ծովը։

Իսպանիայի հետ ունեցած սահմանի երկարությամբ ձգվում է Պիրենեյների լեռնաշղթան։ Սառցե դարաշրջանի ժամանակ Պիրենեյները ուժգին սառցակալման չեն ենթարկվել։ Այնտեղ չկան Ալպերին բնորոշ հսկայական սառցադաշտեր և լճեր, գեղատեսիլ հովիտներ և ատամնավոր կատարներ[3]։ Մեծ բարձրության և անանցանելի լեռնանցքերի պատճառով Իսպանիայի և Ֆրանսիայի միջև կապերը սահմանափակ են։ Այս երկու երկրների կապը իրականացվում է հիմնականում լեռների միջև փոքրաթիվ նեղ անցումներով և ծովով՝ արևելքում ու արևմուտքում։

Ալպերի միջոցով մասմաբ կազմված են Ֆրանսիայի սահմանը Իտալիայի և Շվեյցարիայի հետ (մինչև Ժնևի լիճ), մասմաբ ձգվում են Ֆրանսիայի հարավ-արևելքից մինչև Ռոն։ Բարձր լեռներում գետերը խոր հովիտներ են մշակել, իսկ սառցե դարաշրջանից այդ հովիտները զբաղեցրած սառցեբեկորները մեծացրել ու խորացրել են դրանք։ Հսկայական գագաթները, ինչպիսին օրինակ Արևմտյան Եվրոպայի ամենաբարձր կետը՝ Մոնբլանը (4807 մ), սառցե հովիտների ֆոնի վրա գեղարվետականորեն առանձնանում է։ Ի տարբերություն Պիրենեյների՝ Ալպերում կան դյուրին անցանելի լեռնանցքներ[4]։

Յուրա լեռը, որի երկարությամբ անցնում է Շվեյցարիայի հետ սահմանը, տեղակայված է Ժնևի և Բազելի միջև։ Այն ունի ծալքավոր, կրաքարային կառուցվածք, ի տարբերություն Ալպերի՝ ավելի ցածր է ու քիչ մասնատված, չնայած կազմավորվել է այն նույն դարաշրջանում և ունի երկրաբանական կապ Ալպերի հետ[5]։

Ֆրանսիա (մայր երկիր)

[խմբագրել | խմբագրել կոդը]

(Մոտակա կղզիների հաշվառմամբ)

Ֆրանսիա (կոնստրուկտիվիստական հատված)

[խմբագրել | խմբագրել կոդը]

(Առանց կզղիների հաշվառմամբ)

Լուարա, Հարոննա և Ռոն գետերի միջև տեղակայված կենտրոնական Ֆրանսիական տարածությունը իրենից ներկայացնում է հսկայական տարածություն, որը առաջացել է հին հերցինական լեռան փլուզումի արդյունքում[6]։ Ֆրանսիայի այլ հին լեռնային շրջանների նման այն վեր է խոյացել ալպյան դարաշրջանում, ընդ որում Ալպերում ավելի փափուկ լեռնաքարերը ծածկված էին ծալքերով, իսկ Կենտրոնական Ֆրանսիական տարաքների խիտ լեռնաքարերը ծածկված են ծեղքերով և կոտրվածքներով։ Այսպիսի խախտված գոտիներում առաջացան խորքային հալվող լեռնաքարեր, ինչը ուղեկցվում էր հրաբխային ժայթքումներով։ Ներկայիս դարաշրջանում այդ հրաբուխները կորցրել են իրենց ակտիվությունը։ Այնուամենայնիվ տարածքի մակերևույթին պահպանվել են բազմաթիվ հանգած հրաբուխներ և ռելիևֆի այլ հրաբխային ձևեր։

Բրետան և Կոտանեն թերակղզիների տարածաշրջանները զբաղեցնող Արմորիկանյան տարածքը, ի տարբերություն Կենտրոնական Ֆրանսիական տարածքի, ավելի քիչ է բարձր և ավելի քիչ ծեղքվածքներ ունի։ Սակայն, չնայած փոքր բարձրության, Արմորիկանյան տարածքը բաժանված է գետային հովիտներով և այնտեղ կան քիչ քանակությամբ հողատարածքներ[7]։ Գերակշռում են թեք լանջերը, ինչը սակավաբեր հողերի հետ միասին սահմանափակում է գյուղատնտեսության զարգացման հնարավորությունները։

Էլզասում Ռեյն արգասաբեր հովիտը Ֆրանսիայի մնացած հատվածները բաժանող Վոգենզա լեռները ունեն ընդամենը 40 կմ լայնություն։ Այդ լեռան հարթ և անտառածածկ մակերևույթները վեր են խոյացել ուղիղ հովիտների վրա։ Նմանատիպ լանդշաֆտ գերակշռում է երկրի հյուսիսում՝ Արդեններում (վերջիններիս հիմնական տարածքը գտնվում է Բելգիայի տարածքում)։

Փարիզյան ավազանը գտնվում է կենտրոնական Ֆրանսիայի հյուսիսում՝ Արմորիկանյան տարածքի շրջակայքում, Կենտրոնական ֆրանսիական տարածքում։ Փարիզի շրջակայքում տեղակայված է հարթավայրի նեղ շերտերով բաժանված թմբերի խտացված սանդղավանդակների կարգ։

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ Պիրենեյների լանջին տեղակայված Հարոնյան ցածրավայրը արգասաբեր հողերով հարթավայրային շրջան է։ Լանդերը եռանկյունաձև սեպաձև հատված է Հարոննայի ստորին հոսանքից դեպի հարավ-արևմուտք, տարբերվում է ավելի քիչ արգասաբերությամբ և հարուստ է փշատերև անտառներով[8]։

Հարավ-արևելյալ Ֆրանսիայի Ռոնի և Սոնա գետի հողատեսակները արևելքում՝ Ալպերի և արևմուտքում՝ Կենտրոնական Ֆրանսիայի միջև առաջացնում են նեղ լեռնանցք։ Այն բաղկացած է մի շարք փոքր իջվածքներից, որոնք բաժանված են մասնատված բարձացված հոտատարածքներով։

Ֆրանսիայի եվրոպական հատվածում առանձնանում են հետևյալ հիմնական կլիմաները. ծովային բարեխառն, անցում ծովային բարեխառնից ցամաքային՝ չոր կլիմայի, Միջերկրածովյան մերջարևադարձային, լեռնային[9]։

Նորմանդիայի և Բրետանի համար բնորոշ է երկիր արևմտյան հատվածում իր ազդեցությունը թողնող ծովային կլիման։ Հատկապես մեղմ և խոնավ կլիմայով տարբերվում է Բրետանը, որի համար բնորոշ է ամառային և ձմեռային ջերմաստիճանների քիչ տարբերությունը, ինչպես նաև խոնավ օրերը ուժեղ քամիներով։

Այստեղ ձմռանը տաք է (հունվար ամսում միջին ջերմաստիճանը +7°С է), բայց ամառը սառն է, խոնավ (հուլիս ամսում +17°С): Երկրի արևելյան շրջաններում գերակշռում է ցամաքային կլիման. այստեղ միջին ամսական ջերմաստիճանի տարեկան ամպլիտուդան հասնում է 20°С-ի։

Փարիզի համար բնորոշ է մեղմ ձմեռը, հունվարին միջին ջերմաստիճանը +3,5°С է։ Ալպերի հյուսիսային քամիներից և Կենտրոնական Ֆրանսիայի տարածքից պաշտպանված Միջերկրական ծովի ափը ունի միջերկրածովյան կլիմա չոր շոգ ամառով և խոնավ տաք ձմեռով[10]։ Ծովից հեռու գտնվող շրջաններում հունվարին միջին ջերմաստիճանը նույնպես դրական է, իսկ ամառը նշաակալիորեն տաք է։ Ֆրանսիայի հարավային հատվածը ծովափին միջերկածովյան մերձարևադարձային է. ամառը չոր և շոգ, ձմեռը տաք, բայց աշնանը սկսվում են անձրևներ։

Նիսում հուլիսին միջին ջերմաստիճանը +24°С, հունվարին՝ +8°С: Լեռներում՝ Ալպերում, Պիրենեյներում, Կենտրոնական տարածքում նկատվում են ցածր, ձմեռային ջերմաստիճանները, ուժեղ քամիները, նստվածքներ առատությունը, ձնածածկույթ։ Երկրի մեծ տարծքների նստվածքի տարեկան քանակը կազմում է 600—1000 մմ, ընդ որում նստվածքը բաշխվում են երկրի ողջ տարածքում, բացառությամբ Միջերկական ծովի շրջանը։

Ֆրանսիայի գետերի մեծամասնությունը, որոնք սկիզբ են առնում Կենտրոնական տարածությունից, թափվում են Ատլանտյան օվկիանոս կամ Միջերկրական ծով։

Սենը (775 կմ, լատիներեից. «խաղաղություն») հարթավայրային գետ է։ Այն կազմում է լայն ճյուղավորված համակարգ խոշոր աջակողմյան՝ Մարնա և Ուազա և ձախակողմյան՝ Յոննա վտակներով։ Սենը նավարկելի է և ապահովում է Փարիզի և Ռուանի միջև բեռնափոխադրումները։

Հարոննայի (650 կմ) ակունքը գտնվում է իսպանական Պիրենեյներում, հոսում է Տուլուզայով և Բերդոյով; օվկիանոսի մեջ թափվելիս կազմում է Ժարոնդա ընդարձակ գետաբերան[11]։ Հիմնական վտակներն են Թարնը, Լոն և Դորդոնը։ Օգտագործվում է գյուղատնտեսության մեջ ոռոգման համար։

Ռոնան (812 կմ, գետի մականունն «մոլագար ցուլ» է) Ֆրանսիայի ամենաջրառատ գետն է, սկիզբ է առնում Շվեյցարիական Ալպերից Ռոնայի սառցեբեկորից, Հոսում է Ժնևյան լճով։ Լիոնի շրջակայքում նրա մեջ է թափվում Սոնա գետը (Ֆրանսիայի գետերից մեկը)։ Այլ վտակներից է Դյուրանսը և Իզերը։ Ունի կարևոր հիդրոէլեկտրական և տրանսպորտային նշանակություն։ Ապահովում է Լազուր ափին գտնվող քաղաքի ջրամատակարարումը։ Գետը նավարկելի է վտակի ներքևում՝ Էն գետում։ Մեծ դեր է խաղում նաև գյուղատնտեսության մեջ (օգտագործվում է ոռոգման նպատակով)։

Լուարան (1020 կմ) Ֆրանսիայի ամենաերկար գետն է, սկիզբ է առնում Կենտրոնական տարածքում։ Գետն ունի բազմաթիվ վտակներ, որոնցից հիմնականը Ալեն, Շերը, Էնդրը և Վյեննան են։ Գետը նավարկելի է ստորին ավազանում, որտեղ գտնվում է Նանտը և Սեն-Նազերը։ Դեկտեմբեր և հունվար ամիսներին Լուարան ավելի ջրառատ է (այն մեծանում է մոտավորապես ութ անգամ) և միայն ամռանն է ջուրը նվազում։ Նախկինում Լուարայով էին անցնում ամենակարևոր առևտրական ուղիները և վերջինիս անվանում էին գետ-թագուհի։ Լուարայի ափերը կազմված են սպիտակ կրաքարով, ինչը օգտագործվել է մատուռների և դղյակների կառուցման համար։ Լուարան նավարկելի է մինչև Ռոան քաղաքը։ Ունի կարևոր տուրիստական նշանակություն։

Հանքային ռեսուրսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարածուխի կույտերը գտնվում են նախալեռնային և Ֆրանսիայի հյուսիսում գտնվող հերցինական լեռների իջվածքներում՝ Լոթարինգիայում և Կենտրոնական տարածքում[9]։ Քարածխի ընդհանուր պաշարը գնահատվում է 23 մլդ տոննա, ընդ որում գերակշռում է ցածրորակ, քիչ է կոկսացող ածուխը և անտրացիտը։ Կենտրոնական տարածքում և հերցինական այլ բարձունքներում բացահայտվել են Եվրոպայի ամենախոշոր ածխահանքը; այստեղ քիչ քանակությամբ կան նաև ծարրաքար, ոսկի և այլ գունավոր մեդաղներ։

Հարավում՝ Լոթարինգյան բարձրահարթում, գտնված է Եվրոպայի ամենախոշոր երկաթի հանքերը։ Լոթարինյան հանքերը հարուստ չեն. նրանք բազկացած են ընդամենը 3033 % երկաթից և շատ ֆոսֆորից, բայց հողաշերտերը հզոր են, շատ խորը չի պառկած և հանքերում կան բնական օքսիդալուծիչ։ Մոտակայքում՝ Նանսիից հյուսիս, կան քարայի աղի հանքակույտեր։

Ֆրանսիական Ալպերի արևմտյան հատվածը (Նախաալպեր) կազմված է նստվածքային տեսակից, առավելապես կարաքարից, արևմտյան հատվածը՝ ավելի բարձրատեսակ՝ բյուրեղավոր հանքատեսակներից։ Սառույցի, ձյան և ձյունաջրի բազմադարյա գործունեությունը հանգեցրել է Ալպերի զգալի մասնատվածության։

Պիրենեյները (Ֆրանսիային են պատկանում միայն հյուսիսային լանջերը) զգալիորեն ցածր են Ալպերից (~2500 մ)։ Հատկապես հսկայական է Գավարնի մեծ սառցե կրկեսը մոտավորապես 400—500 մ բարձրություն ունեցող պատերով, որտեղից գահավիժում են Պո գետը ծնող ջրվեժները։ Մեր ժամանակներում Պիրենեյներում սառցեբեկորներ համարյա չեն մնացել։

Ալպերի և Պիրենեյների հզոր լեռնային համակարգերը ունեն ջրի պաշարներ, ենթաալպիական և ալպիական մեծ մարգագետինները օգտագործվում են որպես արոտավարեր, անտառները փայտամշակման արդյունաբերության համար հումք են տալիս։ Այստեղ են գտնում նաև միջազգային տուրիստական և ալինիզմական կենտրոնները։

Ֆրանսիայի ընդերքը ընդհանուր առմամբ ներառում է նշանակալի հանքային հումք, հիմնականում երկաթի հանքեր, բոքսիտներ, կալիումական և աղային քարեր, սակայն վառելիքի պաշարները սահմանափակ են։

Վիճակագրություն։ օգտակար հանածոներ

Պաշարներ

  • Ալյումին (բոքսիտներ) — 100 մլն տոննա (բացահայտված), 53 մլն տոննա (ընդհանուր), 13 մլն տոննա (հաստատված)
  • Բարիտ — 1300 հազար տոննա (ընդհանուր), 800 հազ. տոննա (հաստատված)
  • Վոլֆրամ — 40 հազ. տոննա (բացահայտված), 20 հազ. տոննա (ընդհանուր), 20 հազ. տոննա (հաստատված)
  • Գազ — 9,7 մլրդ մ³
  • Երկաթի հանք — 2200 մլն տոննա (ընդհանուր, հաստատված)
  • Ոսկի — 37 տոննա (ընդհանուր), 16 տոննա (հաստատված), աշխարհում այս բաժինը աննշան է
  • Նավթ — 16,4 մլն տոննա (հաստատված է 2008թ.)
  • Նիոբիում — 22 հազ. տոննա, 8,7 հազ. տոննա (հաստատված)
  • Անագ — 65 հազ. տոննա (ընդհանուր, հաստատված)
  • Ֆլուորական սպաթ — 14 մլն տոննա (ընդհանուր), 10 մլն տոննա (հաստատված)
  • Արծաթ — 4000 տոննա (ընդհանուր), 2000 տոննա (հաստատված)
  • Կապար — 700 հազ. տոննա (ընդհանուր), 320 հազ. տոննա (հաստատված)
  • Տանտալ — 15,2 հազ. տոննա (ընդհանուր), 14 հազ. տոննա (հաստատված)
  • Մուգ դարչնագույն ածուխ — 161 մլն տոննա (ընդհանուր), 14 մլն տոննա (հաստատված)
  • Քարածուխ — 441 մլն տոննա (ընդհանուր), 15 մլն տոննա (հաստատված)
  • Ֆոսֆոր — 45 մլն տոննա (ռեսուրսներ), 7,5 մլն տոննա (ընդհանուր), 0,3 մլն տոննա (հաստատված)
  • Ցինկ — 1200 հազ. տոննա (ընդհանուր), 900 հազ. տոննա (հաստատված)

Տվյալները տրամադրվել են 1.01.2007թ.[12]

Բուսական և կենդանական աշխարհը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառները զբաղեցնում են երկրի տարածքի 27 %։ Երկրի հյուսիսային և արևմտյան շրջաններում աճում են ընկույզ, կեչի, կաղնի, եղևնի, խցանակաղնի։ Միջերկրածովյան ափին՝ պալմաներ, ցիտրուսային ծառեր։ Կենդանական աշխարհի ներկայացուցիչների մեջ առանձնանում են եղջերուն և աղվեսը։ Այծյամները ապրում են ալպիական շրջաններում, առանձին անտառներում պահպանվել են վայրի խոզերը։ Այստեղ ապրում են նաև մեծ քանակությամբ թռչունների տարբեր տեսակներ, այդ թվում չվող։ Սողունները հազվադեպ են, իսկ օձերի մեջ միայն մեկ թունավոր տեսակ կա՝ իժը։ Մերձափնյա ծովային ջրերում ապրում են տարատեսակ ձկներ՝ ծովատառեխ, թյուննոս, սարդինա, սկումբրիա, տափակաձուկ, արծաթագույն հեկ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Le site officiel de la France (ֆր.)». Արխիվացված է [Le site officiel de la France (ֆր.) օրիգինալից] 2015 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  2. Э.Ю. Понятин, 2006, էջ 50
  3. Encyclopédie Larousse (Pyrénées)
  4. Encyclopédie Larousse (Alpes)
  5. Larousse (France: géographie physique)
  6. Encyclopédie Larousse (Massif central)
  7. Encyclopédie Larousse (Massif armoricain)
  8. Краткая географическая энциклопедия (Ланды)
  9. 9,0 9,1 Краткая географическая энциклопедия (Франция)
  10. «Météo-France». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  11. Краткая географическая энциклопедия (Гаронна)
  12. Мировая статистика по сырьевым ресурсам

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆրանսիա։ Լեզվաբանական բառարան, (խմբ. Լ.Գ. Վեդենի,), Մոսկվա, «"Ինտերդիալեկտ+"/"АМТ";», էջ 1040,, ISBN 5-89520-003-6։
  • , Կարճ աշխարհագրական հանրագիտարան (խմբ. Ա.Ա. Գրիգորև), Մոսվա, «Սովետական հանրագրտարան»։
  • Ս. Քրեշիմբենե, Ֆրանսիա, Մոսկվա, ««АСТ Հրատարակչություն»ՓԲԸ։ «Астрель հրատարակչություն» ՓԲԸ», էջ 127։
  • Պոնյատին Է. Յու., Ֆրանսիան հազարամյակի շեմին= La France au rendez-vous des millénaires: երկրագիտության դասագիրք, Մոսկվա, «АСТ ՓԲԸ. Արևելք-Արևմուտք», էջ 297։ (ֆր.)
  • Ի.Ա. Տանկինա, Ֆրանսիայի աշխարհագրություն և երկրաբանություն. ուսումնամեթոդական ձռնարկ, Խարկով, «ԽՆՈւ», էջ 47։ (ֆր.)
  • (DK Travel Guides. France), Մոսկվա էջ 672։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]