BigBlueButton
BigBlueButton | |
---|---|
Տեսակ | տեսակոնֆերանսների ծրագրակազմ, ազատ և բաց ծրագրային ապահովում և Համագործակցային ծրագրեր |
Հիմնադրված է | 2007 |
Երկիր | Կանադա |
Կայք | bigbluebutton.org(անգլ.) |
Մասնակից է | Open Source Initiative?[1] |
BigBlueButton Վիքիպահեստում |
BigBlueButton տեսակոնֆերանսների անցկացման բաց ծրագրային ապահովում։ Համակարգը նախատեսված է առաջին հերթին հեռավար ուսուցման համար։ BigBlueButton անվանումը բխում է առաջնային հայեցակարգից, ըստ որի տեսակոնֆերանսի սկիզբը պետք է լինի հնարավորինս պարզ, ինչպես փոխաբերական մեծ կապույտ կոճակի սեղմումը[2].։
Հնարավորություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ապահովում է մի քանի տեսաուղինեի առկայություն և տեսանյութերի փոխանակում, շնորհանդեսների, Microsoft Office- ի և и OpenOffice–ի, փաստաթղթերի, պատկերների, PDF փաստաթղթերի ցուցադրման հնարավորություն։
- Ապահովում է գրատախտակի ընդլայնման այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են ցուցափայտը, մասշտաբայնությունը և նկարչությունը, աշխատանքային սեղանի հասանելիությունը։ Տեսակոնֆերանսի մասնակիցների հետ հետադարձ կապի համար կան ընդհանուր և մասնավոր զրուցարաններ։
- Ինտեգրված VoIP՝ հիմնված FreeSWITCH–ի վրա։
- Օգտվողը կարող է կոնֆերանս մտնել կամ որպես մասնակից, կամ որպես վարող։ Որպես մասնակից՝ օգտվողը կարող է միանալ ձայնային կոնֆերանսին, օգտագործել տեսախցիկ, ձեռք բարձրացնել (խոսելու թույլտվություն խնդրել) և շփվել այլ մարդկանց հետ։ Որպես վարող՝ օգտվողը հնարավորություն ունի անջատել / միացնել ցանկացած մասնակցի խոսափողը, հեռացնել ցանկացած մասնակցի տեսակոնֆերանսից, ինչպես նաև ելույթի համար խոսքը փոխանցել ցանկացած մասնակցի՝ դարձնելով կոնֆերանս վարող։ Վարողը կարող է վերբեռնել շնորհանդեսներ, փաստաթղթեր, օգտագործել գրատախտակը[3]։
Չնայած բաղադրիչները բաց սկզբնաղբյուրի կոդով են, BigBlueButton–ի հաճախորդը կախված է Adobe Flash հարթակի համար զննարկիչի ընդլայնումից։ BigBlueButton Server-ը գործում է Ուբունտու 10.04 32-բիթանոց կամ 64-բիթանոց տարբերակով և կարող է տեղադրվել ինչպես սկզբնաղբյուրի կոդից, այնպես էլ Ուբունտու փաթեթներից։ BigBlueButton-ը կարող է բեռնված լինել որպես վիրտուալ մեքենայի (VM) օրինակ, որը կատարվում է VMware Player-ում` ինչպես ОС Windows-ի, այնպես էլ Յունիքս-ով աշխատող համակարգիչների վրա։ Հնարավոր է նաև գործարկել VMWare Fusion–ում Մաք ՕԷս–ի վրա[4]։ BigBlueButton–ի սերվերը կարող է աշխատել նաև ամպային միջավայրում, ինչպիսին է Amazon EC2-ը, երբ տեղադրվում է Ուբունտու10.04 32-բիթանոց կամ 64-բիթանոց տարբերակը։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]OpenMeetings-ի նման BigBlueButton-ը օգտագործում է սկզբնաղբյուր բաց կոդով red5 մեդիասերվեր, որը Adobe Flash Media Server-ի բաց իրականացումն է՝ իրական ժամանակում նրա աշխատանքին աջակցելու համար[5][6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագիծն սկսվել է 2007 թվականին Կարլթոնի համալսարանում, որը ներդնում է տեխնոլոգիական նորարարական ծրագրեր[7]։ Առաջին տարբերակը գրվել է Ռիչարդ Ալամի կողմից (ի սկզբանե կոչվում էր Blindside նախագիծ)՝ Թոնի Բեյլեթթի ղեկավարությամբ[8]։ 2009 թվականին Ռիչարդ Ալամը, Դենիս Զգոնջանինը և Ֆրեդ Դիքսոնը վերբեռնեցին BigBlueButton–ի կոդը Google Code–ի հոստինգ նախագծում և ձևավորեցին Blindside ցանցեր։ Ընկերությունը անց է կացնում բաց աղբյուրների ավանդական բիզնես–մոդելը՝ ապահովելով վճարովի աջակցություն և ծառայություններ BigBlueButton–ի համայնքի համար[9]։ 2010 թվականին հիմնական նախագծողները ավելացրին շնորհանդեսների գրատախտակ՝ բեռնված շնորհանդեսների համար։ Ջերեմի Թոմերսոնը ավելացրեց կիրառական ծրագրավորման ինտերֆեյս (API), որը հետագայում BigBlueButton համայնքն օգտագործեց с Sakai[10], ՎորդՊրես[11], Moodleпозднее[12][13], Moodle 2.0[13], Ջումլա[14], Redmine[15], Դրուփալ[16], TikiWiki CMS Groupware[17], Foswiki[18], и LAMS.[19] ինտեգրման համար։ Google-ը ընդունեց BigBlueButton-ը 1.9 կամ 2010 Google Summer of Code[20] շրջանակում։ Ուրիշների ներդրումները խրախուսելու համար սկզբնաղբյուրի հիմնական մշակողները Google Code-ից անցան GitHub[21]։ Ծրագիրը հայտարարեց, որ BigBlueButton անկախ հիմնադրամը ոչ թե շահույթ, այլ հետագա զարգացումը վերահսկելու մտադրության ունի[22]։ 2011 թվականին խոշոր ծրագրավորողները հայտարարեցին BigBlueButton 0.80-ում տեսակոնֆերանսների (տեսանյութ, ձայն, զրուցարան) ձայնագրման և նվագարկման հնարավորությունների ավելացման մասին[23]։ 2012-ին հրապարակվեց տեսակոնֆերանսների սերվերը՝ BigBlueButton 0.80.[23]: Աշխատանքներ են տարվում 0.81 տարբերակի վրա, որը հնարավորություն կտա շնորհանդեսների շրջանակում ձայնագրելու և ցուցադրելու բոլոր գործողությունները՝ բոլոր տեսախցիկների հետ միասին։ BigBlueButton անվանումը բխում է սկղբնական հայեցակարգից, որ տեսակոնֆերանսի սկիզբը պետք է լինի նույնքան պարզ, որքան փոխաբերական մեծ կապույտ կոճակի սեղմումը[2]։ Ըստ ծրագրավորողների՝ BigBlueButton 0.81-ում կավելացվի վարողի վահանակում ձայնագրման և դադարի հնարավորություն։ Դա հնարավորություն կտա դադարեցնելու վեբինարի ձայնագրությունը ընդմիջման ընթացքում, բայց չի դադարեցնի վեբինարը՝ դրանով իսկ մասնակիցներին ոչ պաշտոնապես հաղորդակցվելու հնարավորություն ընձեռելով։ Ընդմիջման ավարտից հետո ձայնագրությունը կարող է վերսկսվել։ Այս մասին ապրիլի 18-ին հայտնեցին BigBlueButton–ի ծրագրավորողները։ Նրանք նաև հայտարարեցին, որ հիմա ձայնագրվելու են ոչ միայն գրատախտակն ու զրուցարանը, այլև վեբինարի այլ տարածքներ։
Ինտեգրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիրառման փորձառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած BigBlueButton-ի օգտագործման պարզությանը՝ ինտերնետի ռուսալեզու հատվածում օգտագործման փորձի նկարագրություն գտնելը շատ դժվար է։ Բայց տարբեր աղբյուրներից հայտնի է, որ գործնական ոլորտում կա BigBlueButton-ի կիրառման դրական փորձ։ Մեծ առավելությունը ձեռնարկության կարիքներին ծրագիրը հարմարեցնելու համապատասխան ունակությունն է[24]։ BigBlueButton-ի կիրառությունը քիչ է տարածված կրթական միջավայրում։ Չնայած BigBlueButton-ի, Joomla-ի և Moodle-ի (LMS) հայտնի բովանդակության կառավարման համակարգերին ինտեգրվելու հնարավորությանը՝ ուսումնական հաստատությունները չեն շտապում նորարարություններ մտցնել ուսումնական գործընթացում։ Ցավոք, ընկերություններն ու ուսումնական հաստատությունները չեն գովազդում BigBlueButton–ի տեսակոնֆերանսների սերվերի օգտագործման փորձը։ Ռուսական կայքերում հնարավոր եղավ գտնել միայն մի քանի հավաստի աղբյուրներ, որոնք նկարագրում են նման փորձը[25][26]։ Մասնավորապես, 2020 թվականին BigBlueButton-ն օգտագործվել է Մ.Վ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի կողմից դպրոցականների համար «Լոմոնոսով» օլիմպիադայի եզրափակիչ փուլն անցկացնելիս։ Օլիմդիադան կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով անցկացվում էր հեռավար։
Տարբերակների պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբերակ | Ամսաթիվ |
---|---|
0.4 | Հունիսի 12, 2009 |
0.5 | Հուլիսի 21, 2009 |
0.60 | Օգոստոսի 12, 2009 |
0.70 | Հուլիսի 15, 2010[27] |
0.8-beta1 | Սեպտեմբերի 12, 2011[28] |
0.90-beta | Հոկտեմբերի 15, 2014[29] |
1.0-beta | Հոկտեմբերի 6, 2015[30] |
1.1 | 25 մայիսի 2017 |
2.2 | 11 մարտի 2020 |
Հին տարբերակ | Ընթացիկ տարբերակ |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համագործակցային ծրագրեր
- Տեսակոնֆերանս
- Հեռավար ուսուցում
- Էլեկտրոնային ուսուցում
- BigBlueButton–ի տեղակայումը Ուբունտու 14.04–ում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20230706095745/https://opensource.org/affiliates/
- ↑ 2,0 2,1 «FAQ - BigBlueButton Frequently Asked Questions - Project Hosting on Google Code». BigBlueButton. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2010 10 24-ին.
- ↑ «Red5 : Open Source Flash Server Open Source Flash». osflash.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 31-ին. Վերցված է 23 апреля 2013-ին.
- ↑ Моралес, Аурелио Ф. "Open Source Collaboration Software for Multipoint Video, Audio, and Text", FINAL PROJECT REPORT FOR EEL5718 - COMPUTER COMMUNICATIONS, Апрель, 2010.
- ↑ Nettleton, Rob "BigBlueButton" Արխիվացված 2010-08-14 Wayback Machine, EDC Blog, 04 Июня 2010.
- ↑ «Lead Projects». TIM Review. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2012 08 15-ին.
- ↑ Dixon, Fred "Lessons from an Open Source Business" Արխիվացված 2012-05-01 Wayback Machine, Open Source Business Resource, Апрель, 2011.
- ↑ «Home - Contrib: bigbluebutton - Confluence». sakaiproject.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 22 04 2013-ին.
- ↑ «Wordpress Plugin Directory: BigBlueButton». wordpress.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 22 04 2013-ին.
- ↑ «Moodle.org: Modules and plugins: BigBlueButton». moodle.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 22 04 2013-ին.
- ↑ 13,0 13,1 «Выпуск модуля интеграции BigBlueButton для Moodle 1.9 & 2.0». lmspulse.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 22 04 2013-ին.
- ↑ «BigBlueButton Integration - Joomla! Extensions Directory». joomla.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 05 01 2013-ին.
- ↑ «Redmine - PluginBBB - Redmine». redmine.org. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 22 04 2013-ին.
- ↑ «BigBlueButton - drupal.org». drupal.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 22 04 2013-ին.
- ↑ «BigBlueButton - Tiki Wiki CMS Groupware». tiki.org. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 20 02 2013-ին.
- ↑ «BigBlueButtonPlugin - foswiki.org». foswiki.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 22 04 2013-ին.
- ↑ «BigBlueButton integration - lamscommunity.org». lamscommunity.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 22 04 2013-ին.
- ↑ «GSoC Organization for BigBlueButton». appspot.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2010 10 23-ին.
- ↑ Dixon, Fred. «Minutes from BigBlueButton committers meeting 2010-04-27 - BigBlueButton-dev - Google Groups». Վերցված է 22 04 2013-ին.
- ↑ Dixon, Fred "BigBlueButton Foundation", BigBlueButton Blog, July 12, 2010
- ↑ 23,0 23,1 Dixon, Fred. «BigBlueButton 0.8-beta-3 released - BigBlueButton-dev - Google Groups». Վերցված է 2010 11 24-ին.
- ↑ «BigBlueButton: открытое решение организации конференций». habrahabr.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 24 апреля 2013-ին.
- ↑ «Семинар «Инновационные разработки и достижения в инженерно-педагогическом образовании» Использование сервера BigBlueButton». Рабой Андрей. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 24 апреля 2013-ին.
- ↑ «Первый открытый вебинар для работников профессионально-технических учебных заведений». Федоренко Дмитрий. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 24 апреля 2013-ին.
- ↑ bigbluebutton-0-7-is-released.
- ↑ bigbluebutton-0-8-beta-released.
- ↑ BigBlueButton 0.9.0-beta now available.
- ↑ BigBlueButton 1.0-beta Released.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք BigBlueButton
- Թղթավարությունը BigBlueButton–ի Google Code–ում
- BigBlueButton–ի սկզբնաղբյուր կոդ GitHub–ում
- Blindside Networks–ի կայք Արխիվացված 2013-04-03 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «BigBlueButton» հոդվածին։ |
|