«Future Nostalgia», անգլիացի երգչուհիԴուա Լիպայի երկրորդ ստուդիական ալբոմ։ Այն թողարկվել է 2020 թվականի մարտի 27-ին Warner Records լեյբլում։ Սկսելով աշխատանքը դեռ 2018 թվականին, Դուան հրավիրել է այնպիսի հեղինակների և պրոդյուսերների, ինչպիսիք են Ջեֆ Բասքերը, Իան Քըրքպատրիկը, Ստյուարտ Փրայսը, The Monsters and the Strangerz-ը և այլ արտիստների՝ նոստալգիկ և էլեկտրոնային տպավորությամբ դիսկո և փոփ ձայնագրություն ստեղծելու նպատակով։ Լիպան ոգեշնչվել է այն երաժշտական արտիստներից, ում լսում էր, օրինակ՝ Գվեն Ստեֆանիից, Blondie-ից, Outkast-ից և Moloko-ից։
Ալբոմին նախորդել են երեք սինգլ և մեկ գովազդային սինգլ։ «Don't Start Now»-ը, որը թողարկվել է 2019 թվականի նոյեմբերի 1-ին որպես ալբոմի առաջատար սինգլ, հասել է ինչպես քննադատական, այնպես էլ կոմերցիոն հաջողության։ Այս երգը դարձել է նրա յոթերորդ ձայնասկավառակը UK Singles Chart հիթ-շքերթում և լավագույն եռյակում առաջին ձայնասկավառակը ամերիկյան Billboard Hot 100-ում։ Ալբոմի գլխավոր երգը թողարկվել է 2019 թվականի դեկտեմբերի 13-ին՝ որպես գովազդային սինգլ։ Նրա երկրորդ սինգլը՝ «Physical»-ը, թողարկվել է 2020 թվականի հունվարի 31-ին և հասել է UK Singles Chart հիթ-շքերթի յոթերորդ հորիզոնականին։ «Break My Heart»-ը թողարկվել է որպես ալբոմի երրորդ սինգլ 2020 թվականի մարտի 25-ին։ Ալբոմը խթանելու համար Լիպան հայտարարել է «Future Nostalgia Tour» շրջագայության մասին, որը կսկսվի 2021 թվականի հունվարին։
Այն, ինչ ես ուզել եմ անել այս ալբոմի հետ, իմ կոմֆորտի զոնայից դուրս գալն էր և մարտահրավեր նետելն ինքս ինձ, ստեղծել երաժշտություն, որը կլինի իմ սիրելի դասական փոփ երգերի շարքում, սակայն թարմ և եզակիորեն իմը։ Իմ ձայնը բնականորեն հասունանում է, և ես ուզում եմ պահպանել փոփի նույն զգացողությունն, որը եղել է իմ առաջին ձայնագրության ժամանակ։
– Դուա Լիպան «Future Nostalgia»-ի զարգացման մասին[12]։
Երաժշտական առումով, «Future Nostalgia»-ն նկարագրվել է որպես դիսկո, փոփ, էլեկտրոնային և փոփ դենս[13] ալբոմ։ Ալբոմի ստանդարտ հրատարակությունը կազմված էր միայն 11 թրեքերից։ Բացող նույնանուն թրեքը փոփ և էլեկտրո երգ է՝ դիսկոյի[14] և ֆանկի[15] ազդեցությամբ։ Այս երգում, Լիպան երգում է կանանց վստահության մասին, ընդ որում նրա «խոսել-երգելն» համեմատել են Կեշայի հետ։ Հաջորդ և գլխավոր թրեքը՝ «Don't Start Now»-ը, տարբեր ժանրերի խառնույթ է, ներառյալ դիսկո[16], նու դիսկո[17], փոփ[18], պարային[19] և եվրոդենս[20]։ Երգը ցույց է տալիս Լիպային, որի բառերը հասցեագրված են նրա նախկին սիրեկանին և պատմում են դրա մասին, թե ոնց առաջ շարժվել[21]։ «Cool» ուրախ սինթ փոփ բալլադ է, որտեղ Լիպան «տաք հարաբերությունների տառապանքների մեջ է»։ «Physical»-ը «ուժեղ ակումբներին պատրաստ» երգ է[22][23], որը իր մեջ ներառում փոփ երաժշտության ենթաժանրեր, ինչպիսիք են օրինակ սինթ փոփը[24], փաուեր փոփը[25] և ֆյուչըրփոփը։ Բառերի առումով, երգը ցույց է տալիս Լիպայի «ադամանդե հարուստ զգացողությունն իր նոր սիրահարի հետ»[26]։ Պարերի համար պատրաստված «Levitating» երգը դիսկո երգ է, որտեղ Լիպան համեմատվում է Spice Girls-ի հետ։
«Pretty Please» երգը ներառում է բաս կիթառ, կիթառներ և սինթեզատոր։ Այն նկարագրվում է որպես «70-ականների դիսկոյից մինչև 90-ականների և վաղ 00-ականների դենս փոփ»։ «Hallucinate»-ը, որը համեմատվել է Քայլի Մինոուգի և Լեդի Գագայի ոճերի հետ, լողափային փոփ, դենս փոփ և հաուս երգ է։ Այն նկարագրվել է որպես փառատոններ բացող և ակումբներ փակող երգ[27]։ «Love Again»-ը էլեկտրասվինգ փոփից և դենս փոփից ձևավորված երգ է[27]։ «Break My Heart»-ը այն մասին է, թե «ինչպես էր Լիպան ընտրում հարաբերությունները[28] և չէր կարողանում դիմադրել սերը հետապնդելու գայթակղությանը»։ Այն նկարագրվել է որպես դենս փոփ և դիկսո փոփ՝ «ռետրո ֆուտուրիստիկ» ոճում[28]։ «Good In Bed»-ը Լիպան նկարագրել է այսպես․ «երգ լավ սեքսը միակ բանն է, ինչը մարդկանց միասին է պահում»[29]։ Երգի տեքստը համեմատվել է Լիլի Ալենի հետ, իսկ երաժշտությունը՝ Լիզզոյին, լինելով ֆանկ փոփ երգ։ Փակող թրեքը՝ «Boys Will Be Boys»-ը, ցույց է տալիս «հեռացեք սեռական ոտնձգություններից, երկակի չափանիշներից և թե իրականում ինչ է նշանակում լինել կին» միտքը։
2019 թվականի դեկտեմբերի 2-ին Լիպան հայտարարել է Future Nostalgia Tour-ը՝ ալբոմի աջակցության համար։ Շրջագայությունը պլանավորվել է սկսել 2021 թվականի հունվարի 3-ին ԱնգլիայիՆյուքասլ քաղաքում, որը բաղկացած է լինելու 24 հայտարարված շոուներից[30]։ Նա նաև դարձել է Sydney Gay and Lesbian Mardi Gras շրջագայության հեդլայները փետրվարի 29-ին, և պլանավորել է ելույթ ունենալ Գլասթոնբերի փառատոնին հունիսի 26-ին և Սիգետին՝ օգոստոսի 5-ին[31][32][33]։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
↑"Czech Albums – Top 100". ČNS IFPI. Note: On the chart page, select 202014 on the field besides the word "Zobrazit", and then click over the word to retrieve the correct chart data. Retrieved 7 April 2020.
↑«Top Albums (Week 22, 2020)» (French). Syndicat National de l'Édition Phonographique. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Slovak Albums – Top 100» (Slovak). ČNS IFPI. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)Note: On the chart page, select "SK – Albums – Top 100" and then 202014 in the boxes at the top, and then click the word "Zobrazit" to retrieve the correct chart data