MobileMe
Տեսակ | ծրագիր և առցանց ծառայություն |
---|---|
Նախագծումը՝ | Էփլ |
ՕՀ | մաքՕՍ |
Լույս տեսավ՝ | հուլիսի 9, 2008 |
Նախորդ | .Mac? |
Հաջորդ | ICloud |
Կայք | me.com |
MobileMe, Apple ընկերության վճարովի ինտերնետ ծառայություն push-տեխնոլոգիաների աջակցությամբ։ Փոխարինել է հնացած iTools-ին և .Mac-ին։ Թողարկվել է 2000 թվականի հունվարի 7-ին՝ որպես iTools, որը Mac OS 9 օգտագործողների համար անվճար ինտերնետ ծառայությունների հավաքածու էր։ 2002 թվականի հուլիսի 17-ին Apple-ը վերաթողարկել է ծառայությունը որպես .Mac, որից կարելի էր օգտվել միայն Mac OS X-ի օգտատերերի համար մշակված բաժանորդագրության վճարումից հետո։ 2008 թվականի հուլիսի 9-ին Apple կրկին թողարկել է ծառայությունը WWDC’08-ում որպես MobileMe արդեն Mac OS X-ի, Windows-ի, iPhone-ի, iPod touch-ի, իսկ հետագայում նաև iPad-ի օգտատերերի համար։
2011 թվականի փետրվարի 28-ին MobileMe-ի տուփերը հանվել են Apple Store-ի դարակներից։ Այն նաև այլևս հասանելի չէ պաշտոնական վերավաճառողների միջոցով։ 2011 թվականի հունիսի 6-ին՝ WWDC 2011-ի ժամանակ, Apple-ը պաշտոնապես ցուցադրել է նոր iCloud ամպային ծառայությունը, որը պետք է լիովին փոխարիներ MobileMe-ին 2012 թվականի հունիսի 30-ին։ 2011 թվականի հունիսի 6-ից Apple այլևս չի ցուցադրում MobileMe-ում նոր օգտատերերի գրանցման հնարավորությունները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2008 թվական, 9 հունիսի - ծառայության ներկայացման ամսաթիվը WWDC 2008-ում։
- 2008 թվական, հուլիսի 11 - ծառայության գործարկման ամսաթիվը։ Նույն օրը սկսվեց iPhone 3G հեռախոսի վաճառքը։
Ծառայության մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]MobileMe ծառայության օգնությամբ կարելի է էլեկտրոնային փոստը, կոնտակտները և օրացույցը փոխանցել iPhone-ին, iPod Touch-ին, Mac-ին կամ PC-ին։ MobileMe-ն ապահովում է ժամանակակից ցանկացած դիտարկիչում հասանելի վեբ ծրագրերի ամբողջ հավաքածուն։ Բացի փոստից և կոնտակտներից կարելի է օգտագործել պատկերասրահը լուսանկարներ կիսելու և դիտելու, իսկ iDisk-ը՝ առցանց ռեժիմում փաստաթղթեր պահպանելու և փոխանակելու համար։
MobileMe-ի վեբ հավելվածները լիովին զուրկ են գովազդից և տալիս են ստացիոնար համակարգչով աշխատելու լիարժեք զգացողություն։ Մեկ հավելվածից մյուսին անցնելու համար բավական է սեղմել մկնիկը։ MobileMe-ն ենթադրում է 20 Գբայթ առցանց հիշողություն, որը կարելի է օգտագործել նամակների, լուսանկարների, ֆիլմերի և փաստաթղթերի պահպանման համար։
Բոլոր նրանք, ովքեր նախկինում օգտվել են .Mac ծառայությունից, ինքնաբերաբար մուտք են ստանում դեպի MobileMe ծառայություն։
MobileMe-ն iPhone-ի և iPod Touch-ի համար նախատեսում է iPhone 3.0 և ավելի բարձր, 7.7 և ավելի բարձր iTunes։ Mac-ի համար պահանջվում է Mac OS X 10.4.11-ի և ավելիի առկայություն։
Անհատական համակարգչի համար անհրաժեշտ է Windows 7-ի, Windows Vista-ի, Windows XP Home-ի կամ Windows XP Professional-ի առկայություն երկրորդ փաթեթով, ինչպես նաև Microsoft Outlook 2003 կամ ավելի ուշ տարբերակ։ Կոնտակտների սինխրոնիզացիայի համար անհրաժեշտ է ներբեռնել MobileMe Control Panel Windows-ի համար[1]։
MobileMe-ն հասանելի է ինտերնետում Safari 3, Internet Explorer 7, FireFox 3, Opera 11 կամ Chrome դիտարկիչներ համար։
Ըստ Սթիվ Ջոբս-ի՝
MobileMe-ն Microsoft Exchange-ն է հասարակ մարդկանց համար։ |
Ծառայության մշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնագետները պնդում են, որ այս ծառայության ստեղծման ժամանակ Apple-ի մշակողները օգտագործել են JavaScript-Sproutcore ֆրեյմվորկները[2]։
MobileMe-ի տարրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]MobileMe ծառայության կազմ․
- Mail MobileMe - փոստային ծառայություն
- Contacts MobileMe - հասցեագիրք
- Calendar MobileMe - օրացույց, օրագիր
- Gallery MobileMe - լուսանկարների պատկերասրահ
- iDisk MobileMe - ջնջված ֆայլերի պահոց
- Find my iPhone MobileMe - սարքի որոնման հավելված iPhone-ի, iPad-ի համար
- Account Settings MobileMe - անձնական հաշվի կարգավորում
Գներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեկ անձի համար MobileMe, ինչպես նաև ․Mac ծառայության տարեկան բաժանորդագրությունն արժե $99։
- 149 դոլարով կարելի է բաժանորդագրվել ընտանեկան տարբերակին։ Բաժանորդագրության կազմի մեջ մտնում են 20 Գբայթ գլխավոր հաշիվ և 4 լրացուցիչ՝ 5-ական Գբայթով։ Օգտատերը կարող է ձեռք բերել լրացուցիչ 20 ԳԲ տարեկան 49 դոլարով, իսկ 40 ԳԲ՝ 99 դոլարով։
- Այն օգտատերերը, որոնք ուզում մուտք գործել ծառայություն առանց որևէ պարտավորության, կարող են ձեռք բերել անվճար 60-օրյա փորձնական տարբերակը (միայն վարկային քարտի առկայության դեպքում)։
- Գները աննշան տարբերվում են աշխարհի տարբեր երկրների համար, օրինակ՝ Ռուսաստանի համար տարեկան բաժանորդագրության գինը մեկ անձի համար 65.29 եվրո է (անվճար բաժանորդագրության ժամկետի ավարտից հետո)[3], իսկ Եվրոպայի երկրներում՝ 79.00 եվրո։
- iPad-ի, iPhone 4-ի և iPod touch-ի (4-րդ սերնդի) համար (iOS 4.2 և ավելի բարձր ծրագրային տարբերակով) Find My iPhone ծառայությունն անվճար է։
Շուկա | Գին | Անձնականը ԱՄՆ-ում (համեմատության համար) | |
---|---|---|---|
Անձնական | Ընտանեկան | ||
ԱՄՆ | $99 | $149 | $99 |
Կանադա | $109 | $159 | $104.99 |
Մեծ Բրիտանիա | £60 | £91 | $96.70 |
ԵՄ[4] | €79 | €119 | $112.45 |
Եվրոպա (ոչ ԵՄ) և Աֆրիկա[4] | €65.29 | €98.35 | $92.93 |
Շվեյցարիա[4] | €70.25 | €105.82 | $93.98 |
Սինգապուր | $ $148 | S$228 | $117.41 |
Ճապոնիա | ¥8239 | ¥15600 | $116.63 |
Ավստրալիա | $ 119 | $179 | $123.45 |
(Գները նշված են www.apple.com/mobileme կայքում 2010 թվականի ապրիլի 16-ին)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Set up MobileMe on PC
- ↑ Статья на сайте opennet.ru: «Доступен JavaScript-фреймворк SproutCore 1.0».
- ↑ Индивидуальная подписка
- ↑ 4,0 4,1 4,2 «Me.com». Me.com. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.