Jump to content

Ներկա

Վիքիքաղվածք-ից

Ներկա, ներկա ժամանակին վերաբերող՝ հարաբերվող, ներկա ժամանակին պատկանող։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ամենևին էլ բավական չէ ցույց տալ, որ ներկան անցյալից բարձր է. հարկավոր է դեռ հարուցել ապագայի կանխազգացումը, որը բարձր է մեր ներկայից[1]։
Բալզակ
  • Յուրաքանչյուր սերունդ ծաղրում է հին մոդաները, բայց պատկառանքով հետևում է նորերին[1]։
Հենրի Թորո
  • Ներկան մշտապես հղի է ապագայով[1]։
Լայբնից
  • Հույսեր չունեցող դարից ծնվում է վախ չունեցող դար[1]։
Մյուսե
  • Մեզ համար հատուկ հմայքով են պարուրված ոչ միայն հին ժամանակները. նորույթի հրապույրը մեզ վրա ազդում է ոչ պակաս ուժգին[1]։
Պասկալ
  • Յուրաքանչյուր օրը երեկվա համար աշակերտ է[1]։
Պուբլիլիոս Սիրոս
  • Այն, ինչ մարդիկ հարգում են անցյալի մեջ, ներկայում նրանց հաճախ անբարյացկամություն է ներշնչում[1]։
Վելիոս
  • Նոր դար է սկսվում, ուրիշ ժամանակ է ծնվում[1]։
Վերգիլիոս
  • Այսօր հասել է ժամանակն ամեն բանի,
Ինչ երեկ թվում էր զառանցանք[1]։
Էմիլ Վերհառն
  • Կարելի է հիանալ հնությամբ.սակայն հետևել պետք է արդիականին[1]։
Տակիտոս
  • Մի այսօրը երկու վաղվան արժե[1]։
Բենջամին Ֆրանկլին
  • Մատնվելով ափսոսանքներին ու երկյուղներին, մենք կորցնում ենք միակ հավերժությունը, որում մարդ կարող է բացարձակապես համոզված լինել՝ հավերժական ներկան[1]։
Ուիլյամ Ֆելփս

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Աֆորիզմներ, Երևան, Հայաստան, 1989, 702 էջ


Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Ընթերցե՛ք ներկա բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։