հղել է նաև Տայասաանում։ Այդ ուղևո–րությունից աոացած իր տպավորություն–ները շարադրել է «Սովետների Միու–թյունում» (1929) ակնարկների գրքում։ Գ–ու ստեղծագործությունների մոտիվ–ներով նկարահանվել են կինոֆիլմեր, ստեղծվել օպերա («Մայրը»), գեղանկար–չական կտավներ, քանդակներ։ Գ–ու աև– վամբ փողոցներ, դպրոցներ, գրադարան–ներ կան Երնանում, Լենիևականում, Կի– րովականում ն այլուր։ Թաղված է Կար–միր հրապարակում։ Երկ ․ Собр ․ СОЧ․, T․ 1–30, М․, 1949–55․ Երկ․ Ժող․, հ․ 1-10, Ե․, 1949-51։ Գրկ․ В․ И․ Ленин и A․M․ Горь–кий, Письма, воспоминания, документы, 3 изд․, доп․, М․, 1969; Луначарский А․ В․, Статьи о Горьком, М․, 1938; Шаум–ян С․ Г․, Литературно-критические ста–тьи, 2 изд․, М․, 1955; Плещунов Н․ С․, М․ Горький и Кавказ, Баку, 1939; М․ Горь–кий в воспоминаниях современников, М․, 1955; Груздев И․ А․, Горький, 2 изд․, М․, 1960; Горький и Армения, Статьи, письма, воспоминания и «хроника», Е․, 1968; Տ ո վ ն ա ն Գ․, Մ․ Գորկին և հայ կուլտու–րան, Ե․, 1951։ Մաքսիմ Գորկի․ 1868–1968 (նյութերի ժող․), Ե․, 1968։ Ցուզբաշյան Բ․ Տ․, Գորկին և գրականության մի քանի հարցեր, Ե․, 1968։ Գ․ Թաթոսյան․
ԳՈՐԿԻ (մինչև 1932-ը՝ Նիժնի Նովգորոդ), քաղաք, ՌՍՖՍՏ Գորկու մարզի կևնտրո– նը։ Գտնվում է Վոլգա և Օկա գետևրի միախառնման տեղում։ Տարածությունը 334 կմ2 է։ 1283 հզ․ բն, (1975)։ Տրանսպորտա–յին հանգույց է․ գետային նավահան–գիստ, օդանավակայան։ Սոցիալիստական շինարարության տարիներին Գ․ դարձել է ինդուստրիալ և կուլտուրական խոշոր կենտրոն։ Դեռևս I հնգամյակում (1929– 1932) շարք է մտել ավտոմոբիլային գոր–ծարանը, վերակառուցվել է «Կրասնոյե Սորմովո»-ն։ Վոլգա գետի վրա կառուց–վել է ՏԷԿ։ Էներգետիկական բազա են նան Բալախնայի ՊՇԷԿ–ը և ջերմաէլեկ– տրակայանները։ Գազամուղներ գալիս են Սարատովից, Մինիբանից, նավթամուղ՝ Ալմետհսկից։ Գ․ ՍՍՏՄ մեքենաշինական խոշոր կենտրոն է, 1-իև տեղն է գրավում տրանսպորտային մեքենաշինությամբ։ Տայտնի են «Գորկու ավտոմոբիլային գործարանը» («ГАЗ»), «Կրասնայա Էտնա», «Դվիգատել ռնոլյուցիի», Օրջոնիկիձեի անվ․ ավիացիոն, ֆրեզերային հաստոց–ների, Լենինի անվ․ հեռուստացույցների գործարանները։ Կան մետալուրգիական, քիմ․ արդյունաբերության, փայտամշակ– Գորկի․ Կրեմլյան պարիսպը (1500, ավարտ–վել է 1508 –11-ին, ճարտ․ Պ․ Ֆրյազին և ուրիշներ) ման, շինանյութերի ձեռնարկություններ։ Զարգացած է սննդի և թեթև արդյունաբե–րությունը։ 1970-ին Գ․ պարգևատրվել է Լենինի շքանշանով։ ճարտարապ և տ ութ յ ուն ը։ XVI–XVIII դդ․ ճարտ․ հուշարձաններից են՝ Կրեմլը՝ Արխանգելսկի տաճարով (1624–31), Բլագովեշչենսկի մենաստանը տաճարով (1649) և Ուսպենսկի եկեղեցով (1678), Պեչյորսկի մենաստանը Վոզնե– սենսկի տաճարով (1632), Պուշնիկովի տունը (XVII դ․)։ 1770-ից Գ–ու բլրային մասը ճառագայթա–օղակաձն հատակա–գծով կառուցապատվել է կլասիցիզմի ոճի, իսկ ավելի ուշ՝ էկլեկտիկ շենքերով։ Սովետական շրջանում Գ․ կառուցապատ–վում է գլխավոր նախագծերով (վերջինը՝ 1966, ճարտ․ Ա․ Ի․ Կուզենցով և ուրիշ–ներ)․ կառուցվել են՝ Սովետների տունը (1930-ական թթ․), կրկեսը (1964), գետային (1964) և երկաթուղային (1965) կայարան–ները, օդանավակայանը (1965), մարզա–կան համալիրը (1965)։ Գ–ու նոր կենտրոնը նախագծված է որպես Օկայի երկու ափե–րի ճարտ․ անսամբլների համակարգ։ Վե–րակառուցվել է ձախ առափնյակը և բաց–վել հրապարակ՝ Վ․ Ի, Լենինի հուշար–ձանով (1970, քանդակագործ՝ Յու․ Գ․ Նե– րոդա, ճարտ․ Վ․ Վ․ Վորոնկով, Յու․ Ն․ Վոսկրեսենսկի)։ Կանգնեցվել են Վ․Պ․ Չկալովի (1940), Մաքսիմ Գորկու (1952, քանդակագործ ՝ Վ, Ի․ Մ՜՝"ւխիևա) հուշար–ձանները։ Գորկի․ Մաք–սիմ Գորկու հու–շարձանը, բրոնզ, գրանիտ (1952, քանդակագործ՝ Վ․ Ի․ Մուխինա, ճարտ․ Վ․ Վ․ Լե– բեդև, Պ․ Պ․ Շտել– լեր)
ԳՈՐԿԻ ԼԵՆ ԻՆՍԿԻԵ, ավան Մոսկվայի մարզի Լենինյան շրջանում, Մոսկվայից 35 կմ հարավ–արնելք,Պախրա գետի ափին։ Գ․ Լ–ի հետ է կապված Վ․ Ի․ Լենինի գործունեության վերջին շրջանը։ Առաջին անգամ Վ․ Ի․ Լենինը այդտեղ առողջու–թյունը վերականգնելու է եկել 1918-ի օգոստ․ 30-ին՝ նրա դեմ մահափորձից հե–տո։ Այնուհետն նա հաճախ, հանգստացել է Գորկիում, իսկ 1923-ի մայիսի 15-ից՝ մշտապես բնակվել։ Վ․ Ի․ Լենինը Գ․ Լ–ում գրել է կյանքի վերջին շրջանի աշխա–տությունների մեծ մասը, նախապատ–րաստվել կուսակցության X, Սովետների VIII և IX համագումարներին, Կոմին–տերնի III կոնգրեսին։ Գ․ Լ–ում 1924-ի հունվ․ 21-ին, ժամը 18 անց 50 րոպեին վախճանվեց Վ․ Ի․ Լենինը։ ՍՄԿԿ ԿԿ–ի որոշմամբ, Գ․ Լ–ում 1949 ին բացվել է Վ․ Ի․ Լենինի տուն–թանգարան, որի առջև 1958-ին դրվել է «Առաջնորդի մահը» խմբաքանդակը (գրանիտ, 1927–47, քան–դակագործ՝ Մ Դօ Մերկուրով)։ Վ․ Ի․ Լենինի տուն–թանգարանը Գորկի Լենինսկիեում
ԳՈՐԿՈհ ՄԱՐԶ, ՌՍՖՍՏ կազմում։ Կազ–մավորվել է 1929-ի հունվ․ 14-ին։ Գտնը– վում է ՍՍՏՄ եվրոպական մասի կենտրո–նում, Վոլգա գետի ափին։ Տարածությու–նը 74,8 հզ․ կմ2 է, բն․ 3652 հզ․ (1975)։ Վարչականորեն բաժանվում է 46 շրջանի, ունի 24 քաղաք, 62 քտա։ Կենտրոնը՝ Գորկի քաղաքը։ 1965-ին պարգնատրվել է Լենինի շքանշանով։ Բնությունը։ Մարզը Վոլգա գետով բա–ժանված է բարձրադիր անտառատափաս–տանային՝ Աջափնյա և ցածրադիր ան–տառային՝ Անդրվոլգյան մասևրի։ Ռելիե–ֆում գերակշռում են հեղեղատներով կտրտված բլրաթմբային ձևերը։ Կլիման չափավոր ցամաքային է, ցուրտ, երկարա–տև ձմեռով և տաք ամառով։ Տունվարի միջին ջերմաստիճանը –12, – 13°Cէ» հուլիսինը՝ 18-ից 19°С, տարեկան տեղում ները՝ 450–600 մմ՝․ Գերակշռում են ճմա– պոդզոլային և պոդզոլային հողերը, հա–րավում՝ անտառային գորշ հողերը և սևահողերը։ Աևտառները (եղևնի, սիբի–րական կուենի) կազմում են տարածքի 43% –ը։ Կենդանական աշխարհի ներկա–յացուցիչներից են գայլը, աղվևսը, գորշ արջը, լուսանը, գորշուկը, ոզնին, խլուր–դը, գետնասկյուռը։ Պահպանվում է որ– մըզդևղնը, որոշ գետերում՝ կուղբը։ Բնակչությունը։ 94,4%–ը (1970) ռուս–ներ են, կան նաև թաթարևեր, մորդվա–ներ ևն։ Բնակչության խտությունը 1 կմ2 վրա 48,8 մարդ է (1975)։ Քաղաքային բնակչությունը՝ 70%։ Գլխավոր քաղաք–ներն են՝ Գորկի, Գորոդեց, Արզամաս, Բալախնա, Պավլովո, Բոգորոդսկ, Վիկսա, Կուլեբակի, Զերժինսկ, Կստովո, Զավոլ– ժիե։ Տնտեսությունը։ Գ․ մ–ում գերակշռում է ծանր ինդուստրիան, որ օգտագործում է բերովի հումք և վառելիք։ Մեքենաշի– նությանը և մետաղամշակումը տալիս եև մարզի արդյունաբերության արտադրան–քի ավելի քան 40% –ը։ Պավլովոյում ար–տադրում են ավտոբուսներ, Արգամասում՝ ավտոմեքենաներ և պահեստամասեր, Զա– վոլժիեում՝ շարժիչներ և թրթուրավոր քարշիչներ։ Նավաշինությամբ ևայտնի են