Jump to content

աղաչանք

Վիքիբառարան-ից

Հայերեն

  • ՄՀԱ՝ [ɑʁɑt͡ʃʰɑŋkʰ]

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ ա•ղա•չանք 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. թախանձագին խնդրանք, աղերսանք ◆ Այ վարդ, լսիր աղաչանքիս, թույլ տուր թփից քեզ քաղեմ։ Անդրանիկ Ծառուկյան
  2. աղաչելը, աղերսելը ◆ Եկել եմ իմ աղերսը և իմ աղաչանքը թափելու քո գթության առջև։ (Րաֆֆի)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. աղերսանք, թախանձանք, պաղատանք, խնդրանք, աղերս, թախանձ, ողոք, ողոքանք, գենգեզ (արևմտհ․), ժտանք, աղաչողություն (հզվդ․), աղատ-պաղատ (ժղ․)
  2. աղոթք, աղոթանք

Արտահայտություններ

[խմբագրել]

աղաչանք անել - աղաչել ◆ (Ձենով Օհանը) աղաչանք արավ, ընկավ ոտները։ Հովհաննես Թումանյան

Աղբյուրներ

[խմբագրել]