Jump to content

մռայլ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ մռայլ

վանկեր՝ մ(ը)•ռայլ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ *mŗ-no- (*mer-) «առկայծել» արմատից. հմմտ. հայերեն մայր, մառն (*mr-io-), հունարեն μορτός «մթին, մթագույն», հին սլավոներեն mryj «մշուշոտ, մռայլ», merknoti «մթնել»։

Ածական

  1. միգապատ, միգամած, ամպամած ◆ Մռայլ եղանակ։
  2. մութ, մթին, խավար ◆ Մռայլ գիշեր՝ զնդան։
  3. մութ գույնի, գորշ, սև ◆ Մռայլ զգեստավորում՝ գույներ։
  4. ճնշող տպավորություն՝ տրամադրություն ստեղծող՝ առաջացնող ◆ Կիրճի մռայլ առանձնության մեջ նա մի տեսակ երկյուղ Էր կրում։
  5. անհրապույր, ոչ զվարթ, ոչ պայծառ ◆ Սենյակի մռայլ անշքությունը լքվածության մասին Էր վկայում։
  6. ծանր, անհեռանկար ◆ Օրերում այս մռայլ ու՞մ ապավինեմ փրկության համար (Ազատ Վշտունի)
  7. (փխբ․) տխուր, անուրախ, թախծոտ ◆ Մռայլ Էր Մազեպան (Ալեքսանդր Պուշկին)
  8. (փխբ․) տխրությամբ՝ վշտով համակված ◆ Մռայլ մտքեր՝ մտորումներ։
  9. (փխբ․) տխրություն՝ վիշտ՝ թախիծ արտահայտող ◆ Մռայլ հայացք՝ աչքեր։
  10. (փխբ․) խոժոռ, անբարեհամբույր, անուրախ և խիստ ◆ Մռայլ տեսք՝ դեմք։
  11. (փխբ․) չարագուշակ, չարագույժ ◆ Ամեն ինչ ամենավճռական կերպով խոսում էր այդ պլանի դեմ, թույլտվության բացակայությունր, մեր խմբի սակավաթիվ լինելը, լեռան մռայլ համբավը։ (Տենցինգ)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. ամպամած, ամպոտ, ամպամած, միգամած, միգապատ, միգոտ, թխպամած, թխպոտ
  2. մութ, մթին, մթամած, մթնամած, խավար, խավարամած, խավարուն
  3. գորշագույն, գորշերանգ, գորշաթույր, գորշավուն, մոխրագույն, մողոշիկ
  4. անհրապույր, անշուք
  5. տե՛ս սև
  6. տե՛ս անհրապույր
  7. տե՛ս անհեռանկար
  8. տխուր, տրտում, թախծոտ, մելամաղձոտ, անուրախ, անտրամադիր, անխինդ, անժպիտ, անժպտերես, անզվարթ, մռայլոտ, անծիծաղ, անմխիթար, վշտահար, վշտոտ, տխրուն, տխրունակ, տխրունի, մռայլասիրտ, մահամռայլ, (բնստ․), (ժղ․) անխնդուն, (գվռ․) մախսակաթ, մալուլ, սրտամեռ, լերդող, լերդոր, տմնուկ, տխուր-տրտուն, մրուրմճուճ, երեսկախ , թևերը կախ, երեսը կախ, քիթը կախ, մռութը կախ, սև ուրբաթի պես, սրտին դանակ տաս՝ կաթի(լ)
  9. թշվառ, խեղճ, ողորմելի, չարքաշ, թշվառական, դժբախտ, անբախտ, տարաբախտ, չարաբախտ, ապերջանիկ, տառապյալ, հեգ, (հզվդ․) հիգական, չքավոր, աղքատ, տնանկ, դժվարակյանք, դժվարակենցաղ, չարակյաց, խեղճ ու կրակ, (բրբ․) հալական, հողգլուխ, ճարկտրած, փինատ, փեք, գեր ու գերբ, գեր ու եսիր
  10. վատաբախտ, ապաբախտ, քամբախտ, (հզվդ․) դժվարաբախտ]], եղերաբախտ, չարաբաստիկ, վատաբախտիկ, վատաբաստիկ, վատախտարակ, (բրբ․) սևաբախտ, սևօրիկ, զրաբախտ, չարաշուք, աղետաբեր, ձախորդ
  11. չունևոր, ընչազուրկ, անինչ, կարոտ, կարոտյալ, կարիքավոր, (հնց․) աբիոն, աղկաղկ, անստացիկ, անստացիչ, անքար, խարվակ, չքոտի, փանաքի, վատուկ, (բրբ․) անկուտ, անկուտի, ձեռքը դատարկ, ձեռքը կարճ, ձեռքը պակաս, տակը դատարկ, մորից մերկ, մորե մերկ, ավուր հացի կարոտ
  12. թախծուկ, թախծավոր
  13. տե՛ս խոժոռ
  14. տե՛ս չարագուշակ, չարագույժ

Արտահայտություններ

[խմբագրել]

Գոյական

  1. (փխնն․) տխրություն, թախիծ

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. տե՛ս տխրություն, թախիծ
  2. տե՛ս մշուշ

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]