Jump to content

ուրախություն

Վիքիբառարան-ից

Հայերեն

«ուրախություն» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝ ուրախութիւն

վանկեր՝ ու•րա•խութ•յուն 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. զվարթ՝ բարձր տրամադրություն։
  2. ուրախ լինելը, ուրախ հոգեվիճակ։
  3. ուրախության առիթ՝ առարկա։
  4. որևէ ցանկալի՝ բերկրալի լուրի՝ իրադարձության ևն պատճառած զգացում՝ հոգեվիճակ։
  5. ուրախ տրամադրության՝ զգացմունքի արտաքին արտահայտություն՝ դրսևորում։
  6. ցնծություն, տոն, տոնահանդես։
  7. խրախճանք, խնջույք, քեֆ։
  8. ուրախ ժամանց, զվարճության ժամանց։
  9. գոհություն, գոհունակություն։

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. խնդություն, բերկրանք, հրճվանք, զվարթություն, բերկրություն, խինդ, խայտանք, խնդունք (արևմտհ․), ծափծիծաղ (հզվդ․)` խնդմտություն, խաղախնդում, խանդանք, խնծիղք, աչքի խինդ, խնծղանք
  2. տոնահանդես, տոն
  3. խրախճանք, խնջույք, կերուխում, քեֆ, կոչունք, խրախճանություն (հզվդ․), (հնց․)` խրախ, խրախանք
  4. ժամանց, զբոսանք
  5. ժամանցություն (հզվդ․)

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. ուրախություն անել- տե'ս ուրախանալ, խրախճանալ

Աղբյուրներ

[խմբագրել]