պատ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [pɑt]
Դասական ուղղագրութեամբ՝ պատ
վանկեր՝ պատ
Ստուգաբանություն
[խմբագրել]Բնիկ հնդեվրոպական *pet- «տարածել (հատկապես թևերը)» և *pet- «տապալել, թռչել, ընկնել» արմատների ածանցյալներից։
Գոյական
- շինության, կառույցի ուղղահայաց մասը, որ ծառայում է որպես ծածկի հենարան և շենքը մասերի (սենյակների, բաժանմունքների և այլն) բաժանող միջնորմ, որմ
- բարձր պատնեշ, պարիսպ
- այգիների, բակերի և այլնի շուրջը կառուցված որմածք, ցանկապատ
- անոթների, ամանների, արկղերի և այլն ուղղահայաց կողմերից յուրաքանչյուրը ◆ խրամատի, կարասի, արկղի, պատ
- զանազան կարգի ապաստարանների և պատսպարանների շրջափակող որմածք ◆ փարախի պատ
- զանազան կարգի խոռոչների, այրերի ներսի շրջափակող ներքին ուղղահայաց կամ կորնթարդ մակերեսը ◆ քարանձավի, թունելի, գետնուղու պատ
- միմյանցից անջատող և միավորման, հաղորդակցման, փոխադարձ կապին խոչընդոտող հանգամանք ◆ Չնչին վեճերն ու ընդհարումները դանդաղ, բայց համռորեն դիզվել են իրար վրա… և նրանց (ամուսինների) միջև բարձրացել է մի պատ։ (Ժ. Ավետիսյան) (փխբ․) Շուրջ բոլորդ անթափանցլի և անձեռնամխելի անվստահության պատն է (Գլ. ՈՒսպենովոկի)
- կայունացած, անդրդվելի սովորույթ, գաղափար, աշխարհայացք, տեսություն և այլն ◆ Պրոֆեսոր Դարտը դեմ առավ մարդու ասիական ծագման իշխող տեսության պատին։ (Ի. Բյեռե) (փխբ․)
- որևէ բանի խիտ ու երկար շարք կամ համատարած զանգված ◆ Խճուղու երկու կողմում ձգվում են խիտ ու բարձր խառերի զույգ պատերը: (փխբ․)
- մարդկանց խիտ շարք ◆ Հարձակվողներին դիմավորեց նիզակավորների անհողորդ պատը: (փխբ․)
- հոգնակի թվով գործածվում է որևէ կարգի շինություն (հիմնարկություն, տուն, բանտ և այլն) ցույց տվող գոյականների և մեջ, երսը բառերի հետ ներսում, ներքին տարածությունը, մեջը ◆ Տասներկու տարի նա մնաց բանտի պատերի մեջ։ Ինչեր են կատարվել այդ վարկաբեկված հիմնարկի պատերի ներսում։ (փխբ․)
- հոգնակի թվով գործածվում է որևէ քաղաքի, ամրության, երկրի և այլն անմիջապես մոտ լինելը ցույց տալու համար (մոտ կամ տակ կապերի հետ) ◆ Թշնամին գտնվում էր Լենինգրադի պատերի տակ (փխբ․)
- մարմնի գործարանները միմյանցից անջատող թաղանթը, հյուսվածքը և այլն (կզմխս.)
- իրար վրա կուտակված, թափված, դրված առարկաների բարձր դեզ, կույտ ◆ Անհնարին է անցնել այդտեղ թափված ջարդոնների պատով: Կուտակվել է հենց այս պատի առջև դիակների մի պատ: Եղիշե Չարենց (փխբ․)
- որևէ բանի շուրջը կատարված մեկ պտույտ
- առարկայի շուրջը որևէ բանի մեկ պտույտ, փաթ, տակ
- (ճրտրպ․) (շին․) շենքի` շինության հիմնական պատող կոնստրուկցիա
Հոմանիշներ
[խմբագրել]- որմ (շինության, կառույցի ուղղահայաց մասը, որ ծառայում է որպես ծածկի հենարան)
- միջնորմ (շենքը մասերի(սենյակների և այլն)բաժանող)
- տե′ս պարիսպ
- տե′ս ցանկապատ
- տե′ս փաթ
Արտահայտություններ
[խմբագրել]- պատ անել
- պատ, որմ կառուցել
- պատել, շրջափակել
- փաթաթել
- պատ բերել
- փաթաթել
- հարվածել, խփել, հասցնել
- պատ գալ
- պտույտ գործել
- պատել, շրջապատել
- փաթաթվել
- պատի գույն դառնալ, ստանալ - գունատվել, գույնը գցել, սփրթնել
- պատի ծեփ դառնալ - գունատվել, գույնը գցել, սփրթնել
- պատ տալ
- պտտեցնել
- փաթաթել
- պատ քաշել
- պատով շրջափակել
- պատնեշել, պատնեշ կանգնեցնել
- անջրպետ գոյացնել
- արգելք, խոչնդոտ գոյացնել
- պատին դեմ անել - նեղը գցել, նեղել
- պատի թերթ, լրագիր - հիմնարկության կամ որևէ տեղական հասարակական կազմակերպության ձեռագիր կամ մեքենագիր թերթ, որ որոշ պարբերականությամբ է ընծայվում և փակցվում պատին
- պատերի տակ
- այս ու այնտեղ, ոչ բացահայտ, անկյուններում
- փողոցներում
- պատերի տակ մնալ, ընկնել - անտուն, անտեր մնալ
- պատ գցել - տե′ս փաթաթել
- պատ շինել - տե′ս շրջափակել
- պատի կտոր - տե′ս հաղթանդամ
- պատերին ելնել - տե′ս չափազանցնել
- պատ դնել
Ի արտաքին հոլովում | ||
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
Ուղղ. | պատ(ը) | պատեր(ը) |
Սեռ. | պատի | պատերի |
Տր. | պատի(ն) | պատերի(ն) |
Հայց. | պատ(ը) | պատեր(ը) |
Բաց. | պատից | պատերից |
Գործ. | պատով | պատերով |
Ներգ. | պատում | պատերում |
Բաղադրյալ բառեր | |
|
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Ս․ Գասարջյան, Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան, Երևան, 2007 — 572 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Քաղվածք/Եղիշե Չարենց
- Հայերեն բառեր ճարտարապետական իմաստով
- Հայերեն բառեր շինարարական իմաստով
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան» գրքից