փերի
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [pʰɛˈɾi]
Դասական ուղղագրութեամբ՝
վանկեր՝ փե•րի
Ստուգաբանություն
[խմբագրել]Գոյական
- իգական սեռի առասպելական բարի ոգին, պարիկ ◆ Բազմած լուսնի նուրբ շողերին, հովի թևին թռչելով Փերիները սարի գլխին հավաքվեցին գիշերով։ Հովհաննես Թումանյան
- (փխբ․) չքնաղագեղ՝ չնաշխարհիկ կին՝ աղջիկ, արտակարգ գեղեցկություն ունեցող կին ◆ Արևաչյա և ծովաչյա փերիների հայացքների հուրն ու նետերը ճառագայթում են ամեն կողմ. տարափի պես թափվում են խանի վրա։ (Ավետիք Իսահակյան)
- (փխբ․) մեկին շատ սիրելի՝ շատ թանկագին կին՝ աղջիկ, աստվածուհի
Հոմանիշներ
[խմբագրել]Արտահայտություններ
[խմբագրել]Հոլովում | ||
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
Ուղղ. | փերի(ն) | փերիներ(ը) |
Սեռ. | փերու | փերիների |
Տր. | փերու(ն) | փերիների(ն) |
Հայց. | փերու(ն) | փերիների(ն) |
Բաց. | փերուց | փերիներից |
Գործ. | փերով | փերիներով |
Ներգ. | (փերում) | (փերիներում) |
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
Վիքիպեդիայում հոդված կա հետևյալ թեմայով՝ Փերի: |