Աո՛ոս
Աո՛ոս | |
---|---|
Αώος | |
Աո՛ոս գետ | |
Բնութագիր | |
Երկայնք | 260 քմ |
Ջրահոսք | |
Ակունք | Փինտոս |
Գետաբերան | Ատրիաթիք ծով |
Տեղակայում | |
Երկիր | Յունաստան, Ալպանիա |
Աո՛ոս (յուն․՝ Αώος)․ Կը բխի Փինտոս լեռնաշղթայէն։ Յունաստանի մէջ կը ճեղքէ Թիմֆի եւ Սմոլիքաս լեռները եւ ապա Ալպանիա կ՛անցնի եւ կը թափի Ատրիաթիք ծովը։ Երկայնքը 260քլ․ է․ 70քլ․ Յունաստան կը հոսի եւ մնացեալ 190քլ․՝ Ալպանիա։
Ակունքներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աո՛ոս գետին ակունքները կը գտնուին 1340մ․ բարձրութեան վրայ եւ անոնց շուրջ կառուցուած է արուեստական լիճ մը ջրաելեկտրականութան մատակարարման համար։ Շրջանին գեղեցկութեան պատճառով զբօսաշրիկութիւնը արագօրէն կը զարգանայ՝ Վիքոս-Աո՛ոս ազգային պուրակ։
Աո՛ոսին ակերուն հիւսիսը կը գտնուի Փինտոսի ազգային պուրակը։
Հարկատու գետեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Սուսիցա
- Տրինոս
- Սարանտափորոս
- Վոյտոմաթիս
- Արքուտորեմա
- Տիսթրաթիոթիքոս
Բնութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աո՛ոս գետը կը ճեղքէ Վիքոս-Աո՛ոս ազգային պուրակին մեծ մասը եւ Թիմֆի լերան հիւսիսային լանջերուն ու Սմոլիքա լերան հարաւային լանջերուն միչեւ կիրճ մը կը ստեղծուի։ Կիրճին երկայնքը 8քլ․ է, իսկ լայնքը կը հասնի 300 մեթրէն մինչեւ 2,5քլ․։ Այս շրջանին մէջ բուսականութիւնը շատ հարուստ է։ Կիրճին մէջ կառուցուած է Սթոմիու վանքը, իսկ անոր ելքին կը գտնուի Քոնիցայի քարաշէն միակամար կամուրջը, կառուցուած 1870-ին։