Արփիար Արփիարեան
Արփիար Արփիարեան | |
---|---|
| |
Ծնած է | 21 Դեկտեմբեր 1851 |
Ծննդավայր | Սամսոն |
Մահացած է | 12 Փետրուար 1908 (56 տարեկան հասակին) |
Մահուան վայր | Գահիրէ, Եգիպտոսի Խտիվութիւն[1][2] |
Քաղաքացիութիւն | Օսմանեան Կայսրութիւն |
Ազգութիւն | Հայ |
Ուսումնավայր |
Սուրբ Ղազար կղզու վանք? Մուրատ-Ռափայէլեան Վարժարան[1] |
Մասնագիտութիւն | Գրող, գրական քննադատ, հրապարակախօս եւ խմբագիր |
Աշխատավայր |
Արեւելք[1] Մասիս[1] Հայրենիք[1] Նոր Կեանք[1] Հայ Հանդէս[1] Շիրակ (հանդէս)[1] |
Կուսակցութիւն | Սոցեալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւն |
Արփիար Արփիարեան (21 Դեկտեմբեր 1851, Սամսոն - 12 Փետրուար 1908, Գահիրէ), գրող, գրական քննադատ, հրապարակախօս եւ խմբագիր։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Սամսոնի նաւահանգիստը, երբ ծնողքը Ակնէն Պոլիս կը փոխադրուէր։
Աւարտած Է Վենետիկի Մուրատ Ռափայէլեան վարժարանը։ Պոլիս վերադարձին նուիրուած է լրագրութեան։ Հիմնադրած է «Արեւելք» եւ «Հայրենիք» օրաթերթերը, որոնք մեր իրապաշտ գրականութիւնը սկզբնաւորեցին ու տարածեցին։ Եղած է նաեւ ազգային երեսփոխան։ Որոշ շրջան մը որպէս յեղափոխական բանտարկուելէ ետք, անցած է Եւրոպա, ապա Գահիրէ, ուր սպաննուած է իր հակառակորդներուն կողմէ։
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արեւմտահայ ղեկավարութիւնը 1877-78-ին մեծ պետութիւններուն ներկայացած էր բարենորոգումներու պահանջով։ Բայց դիւանագիտական խաղերու բերումով՝ այդ քայլը եղած էր ապարդիւն. աւելին՝ դարձած էր պատրուակ նոր ու անպատիժ հալածանքներու։ Իսկ 1880-ական տարիներէն՝ հայութեան մէկ մասը կը մղուէր դէպի զինեալ պայքար, դէպի Խրիմեանի «երկաթէ շերեփը»։ Նպատակ՝ զանգուածները դուրս բերել զոհի վիճակէն, զայն լծել տարրական իրաւունքներու զինեալ պաշտպանութեան։ Հնչակեան կուսակցութիւնը եւ Հ.Յ.Դաշնակցութիւնը, գրեթէ միաժամանակ, խումբեր եւ կառոյցներ ստեղծեցին նաեւ Պոլիս մայրաքաղաքին մէջ։
Հնչակեանները, ցոյցերու ոճ մը որդեգրելով, 1890-ին հոն կազմակերպեցին Գում Գաբուի ցոյցը։ Հայութիւնը ամէն տեղ չունէր նոյն դիրքորոշումը։ Այդ բնական էր. զինեալ պայքարը բացառիկ յատկութիւններ ու զոհողութիւն կը պահանջէր։ Ապա՝ քաղաքներու ունեւոր եւ «ղեկավար» խաւը, մեծ մասամբ այդ գիծը հակառակ կը նկատէր իր անմիջական շահերուն։ Այս երկուութիւնը կը տիրէր 1890-ի շուրջ, երբ յեղափականները Պոլսոյ մէջ գործի կանցնէին։ Արփիարեան, իբրեւ մաս հնչակեան ղեկավարութեան, մօտէն կը տեսնէր, Գում-Գաբուի ցոյցի շարժման հետ՝ նաեւ հետեւող ճնշումն ու հալածանքը, ինչպէս եւ զանազան խաւերուն կեցուածքը։ Եւ տասնամեակ մը ետք, ալ Պոլսէն հեռացած ու Եւրոպա տարագրուած, այդ փորձառութիւնը կը վերածէր «Կարմիր Ժամուց»ին։
Գլխաւոր գործեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բացի իր հրապարակագրական բազմաթիւ յօդուածներէն գրած է նաեւ վիպակներ.
- «Դատապարտեալը»
- «Երազի Մը Գինը»,
- «Կտակ Մը»
- «Ապուշը»
- «Ոսկէ Ապրնջան»
- «Կարմիր ժամուց»
- «Օրհնեալ Գերդաստան»
- «Ապուշը»
- «Մինչեւ Ե՞րբ»
- «Սրտին յաղթանակը» եւ այլն։
Արփիարեան իրապաշտ շարժումի առաջին եւ լաւագոյն ներկայացուցիչներէն եղած է։ Որպէս հրապարակագիր թարմ շունչ բերաւ մեր լրագրութեան իր սուր միտքով, ազատամիտ ու համարձակ գաղափարներով եւ ժողովուրդը լուսաւորելու ձգտող իր յօդուածներով։
Երկերի մատենագիտութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Կարմիր ժամուց, Կ. Պոլիս, ա. թ., 45 էջ:
- Կեանքի պատկերներ, Կ. Պոլիս, 1885, 144 էջ:
- Ապուշը (Կեանքի պատկերներ), Կ. Պոլիս, 1886, 108 էջ:
- Կարմիր ժամուց, Վառնա, 1909, 104 էջ:
- Կարմիր ժամուց, ա. տ., 1920, 92 էջ:
- Խնդամոլիկ աղջիկը, Կ. Պոլիս, 1928, 74 էջ:
- Պատմուածքներ եւ վիպակներ, Փարիզ, 1931, 248 էջ:
- Կարմիր ժամուց, Պէյրութ, 1937, 96 էջ:
- Պատմութիւն ԺԹ. դարու Թուրքիո հայոց գրականութեան, Գահիրէ, 1943, 232 էջ:
- Կարմիր ժամուց, Գահիրէ, 1950, 96 էջ:
- Հատընտիր, Պէյրութ, 1950, 420 էջ:
- Ընտիր երկեր, Երեւան, 1951, 336 էջ:
- Կարմիր ժամուց, Պէյրութ, 1956, 88 էջ:
- Կարմիր ժամուց, Վենետիկ, 1956, 88 էջ:
- Կարմիր ժամուց, Պէյրութ, 1966, 92 էջ:
- Ամբողջական երկեր, Երուսաղէմ, 1972, 256 էջ:
- Կարմիր ժամուց, Պէյրութ, 1979, 92 էջ:
- Ժամանակակից պատմութեան էջեր, Պոսթըն, 1979, 416 էջ:
- Երկեր. Պատմվածքներ, Կյանքի պատկերներ, Մինչեւ ե՞րբ, Ոսկի ապրանջան, Կարմիր ժամուց, Գրականագիտական հոդվածներ, Երեւան, 1987, 524 էջ:
- Ոսկի ապրանջան, Պէյրութ, 1988, 109 էջ:
- Ոսկի ապրանջան, Պէյրութ, 2011, 109 էջ:
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայ Կեանք եւ Գրականութիւն, Յարութիւն Քիւրքճեան, երկրորդական բաժին Ա. տարի, էջ 88:
- Գառնիկ Ստեփանեան, Արփիար Արփիարեան, Երեւան, ՀԽՍՀ ԳԱ հրատ., 1955, 289 էջ։
- Հակոբ Մարգարեան, Արդարութեան ոգեշունչ մունետիկը, տես Արփ. Արփիարեան, Երկեր, Երեւան, 1987, էջ III-XIV:
- Հայ քննադատութեան պատմութիւն, հատ. 1, Երեւան, 1985:
- Հայ գրական քննադատութեան քրիստոմատեա, հատ. 2, Երեւան, 1984:
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.