Փաուլօ Քոելօ
Արտաքին տեսք
Փաուլօ Քոելօ փորթ.՝ Paulo Coelho | |
---|---|
| |
Ծնած է | Օգոստոս 24, 1947 |
Ծննդավայր | Ռիօ տը Ժանէյրօ |
Քաղաքացիութիւն | Պրազիլ |
Ուսումնավայր | St. Ignatius College? |
Ազդուած է | Ժորժի Ամադու?, Հենրի Միլեր?, Ուիլյամ Բլեյք?, Քրիստինա Լեմբ? եւ Խորխե Լուիս Բորխես? |
Երկեր/Գլխաւոր գործ | Ալքիմիկոսը, The Fifth Mountain?, Վերոնիկան որոշում է մահանալ?, Տասնմեկ րոպե?, Բրիդա?, By the River Piedra I Sat Down and Wept?, Սատանան և օրիորդ Պրիմը?, Զահիրը?, Պորտոբելլոյի վհուկ? եւ The Spy? |
Տեսակ | music of Brazil?[1] |
Մասնագիտութիւն | Գրագէտ, բանաստեղծ |
Աշխատավայր | Միացեալ Ազգերու Կազմակերպութիւն |
Անդամութիւն | Բրազիլական գրականության ակադեմիա? |
Ամուսին | Քրիստինա Օյտիցիցա? |
Կայքէջ | paulocoelhoblog.com(անգլերէն)[2] |
Փաուլօ Քոելօ (փորթ.՝ Paulo Coelho, 24 Օգոստոս 1947[3][4][5][…], Ռիօ տը Ժաներօ, Ռիո դե Ժանեյրո, Պրազիլ[6]), Պրազիլցի գրող և բանաստեղծ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փաուլօ Քոելօն ծնած է 1947-ին, Ռիօ տը Ժանէյրօ քաղաքին մէջ։ Կանուխ հասակէն ան մեծ սէր կը ցուցաբերէր գրականութեան եւ թղթակցութեան հանդէպ, որու պատճառով ալ կէս ձգած է համալսարանի իրաւաբանական կրթութիւնը եւ սկսած է լրջօրէն զբաղիլ իր սիրած գործով։ Ան ունէր բուռն ու միեւնոյն ժամանակ հակասական խառնուածք։ Խորապէս հետաքրքրուած է նաև թատրոնով եւ ճամբորդութեամբ։ Հեղինակ է 16 վէպերու և վիպակներու, ինչպէս՝ «Հրաշագործի օրագիրը», «Ալքիմիկոսը», «Վալկիրիան», «Մաքթուպը», «5-րդ սարը», «Վերոնիկան որոշում է մահանալ», «Տասնմէկ րոպէ» եւայլն։
Մտքեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Երբ ես գտայ բոլոր պատասխանները, փոխուեցան բոլոր հարցումները։
- Իրականութեան մէջ ես այնպէս եմ, ինչպէս բոլորը՝ կ'ընդունիմ ցանկութիւնները՝ իբրեւ իրականութիւն, կը տեսնեմ աշխարհը ոչ թէ այնպէս, ինչպէս որ է, այլ այնպէս ինչպէս ես կ'ուզեմ զայն տեսնել։
- Որպէսզի ապրինք լիարժէք կեանքով, պէտք է գտնուինք անընդհատ շարժման մէջ, միայն այդ պարագային մեր օրերը նմանօրինակ չեն ըլլար։
- Սէրը դժուար ճանապարհ է։ Դժուար, որովհետեւ ան քեզ կա՛մ կը հասցնէ ամպերուն, կա՛մ կ'իջեցնէ գետնին տակ։
- Կեանքն այն պահի սպասումն է, երբ ապագան կախուած է քու վճռական քայլէն։
- Երբ քեզ միշտ կը շրջապատեն միեւնոյն մարդիկը, ինքնաբերաբար այնպէս կ'ըլլայ, որ անոնք կը դառնան քու կեանքիդ մէկ մասնիկը։ Բայց մտնելով քու կեանքիդ մէջ, անոնք կարճ ժամանակ անց կը փափաքին փոխել զայն։ Եւ եթէ դուն չսկսիս ըլլալ այնպէս, ինչպէս իրենք կ'ուզեն քեզ տեսնել, կը նեղանան։ Չէ՞ որ իւրաքանչիւրը կը գիտակցի, թէ ինչպէս պէտք է ապրիլ այս աշխարհի մէջ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Montreux Jazz Festival Database
- ↑ Knowledge Graph — 2012.
- ↑ Person Profile // Internet Movie Database — 1990.
- ↑ Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 6,0 6,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պաուլո Կոելյոն Գրապահարանում Archived 2015-06-15 at the Wayback Machine.