Jump to content

Աբհիշեկ Բաչչան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբհիշեկ Բաչչան
անգլ.՝ Abhishek Bachchan
հինդի՝ अभिषेक बच्चन
Ծնվել էփետրվարի 5, 1976(1976-02-05)[1][2] (48 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան[1]
ԿրթությունՄիթիբայ քոլեջ, Ջամնաբաի Նարսի դպրոց և Aiglon College?
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունկինոդերասան, կինոպրոդյուսեր և հեռուստահաղորդավար
Ծնողներհայր՝ Ամիթաբհ Բաչան[1], մայր՝ Ջայա Բհադուրի[1]
Ամուսին(ներ)Այշվարիա Ռայ[1]
Երեխա(ներ)Աարադհյա Բաչչան
Պարգևներ և մրցանակներ

Աբհիշեկ Բաչչան (հինդի` अभिषेक बच्चन, փետրվարի 5, 1976(1976-02-05)[1][2], Մումբայ, Հնդկաստան[1]), հնդիկ դերասան և պրոդյուսեր, Filmfare Awards-ի եռակի մրցանակակիր` տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբհիշեկ Բաչչանը ծնվել է հայտնի դերասան Ամիթաբհ Բաչչանի և դերասանուհի Ջայա Բհադուրիի ընտանիքում, որտեղ մեծանում էր նաև նրա ավագ քույրը՝ Շվետան։ Մանկության տարիներին Աբհիշեկը տառապում էր դիսլեկսիայով (գրավոր խոսքի ընկալման հետ կապված խախտում)[3]։ Սովորել է Շվեյցարիայում ` հեղինակավոր մասնավոր դպրոցում[4]։

Կինոդեբյուտը կայացել է 2000 թվականին՝ «Մերժվածները» ֆիլմում։ Առաջին հաջողված ֆիլմը «Ես խենթանում եմ սիրուց» (2003 թ.) կինոնկարն էր։ Հետագայում նկարահանվել է «Դու և ես» (2004 թ.), «Գեղեցկուհի Լակնաուն» (2006 թ.) և այլ ֆիլմերում։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Աբհիշեկ Բաչչանը և դերասանուհի Կարիսմա Կապուրը հայտարարել էին իրենց ամուսնության մասին[5], սակայն չորս ամիս անց նրանք բաժանվեցին։ 2007 թվականին Աբհիշեկ Բաչչանն ամուսնացավ դերասանուհի և ֆոտոմոդել Այշվարիա Ռայի հետ[6]։ 2011 թվականին ծնվել է նրանց դուստրը[7][8]։

Մասնակի ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
2000 Մերժվածները Refugee -
2000 Քո սիրո մոգությունը Tera Jadoo Chal Gayaa Կաբիր Շրիվաստավ
2000 Մի քանի խոսք սիրո մասին Dhaai Akshar Prem Ke Կարան Կհաննա
2001 Անուրջների աշխարհում Bas Itna Sa Khwaab Hai Սուրաջչանդ Շրիվաստավ
2002 Հավերժական արժեքներ Shararat Ռահուլ Կհաննա
2002 Այո, ես էլ եմ քեզ սիրում Haan Maine Bhi Pyaar Kiya Շիվ Կապուր
2002 Հոգեկան մտերմություն Om Jai Jagadish Ջագադիշ Բատրա
2003 Ես խենթանում եմ սիրուց Main Prem Ki Diwani Hoon Պրեմ Կումար
2003 Իմ ուրախություն Mumbai Se Aaya Mera Dost Կանջի
2003 Սառույց հոգում Kuch Naa Kaho Ռաջ
2003 Հող Zameen Ջայդիպ Ռայ
2003 Վերահսկման գիծը LOC: Kargil Վիկրամ Բատրա
2004 Պատահական ծանոթություն Run Սիդհարթ
2004 Ճակատագրերի խաչմերուկում Yuva Լալան Սինգհ
2004 Դու և ես Hum Tum Սամիր
2004 Ամեն ինչ չէ, որ կորսված է Phir Milenge Տարուն Անանդ
2004 Բայքերները Dhoom Ջայ Դիքսիտ
2004 Պարի ներշնչանքը Naach Աբհինավ
2005 Հոր հետքերով Sarkar Շանկար Նագրե
2005 Թիկնապահը Ek Ajnabee թիկնապահ
2005 Հերյուրանքի վարպետը Bluffmaster! Ռոյ Կապուր
2005 Բանտին և Բաբլին Bunty Aur Babli Ռաքեշ Տրիվեդի, Բանտի
2005 Х ժամը Dus Շաշանկ Դհիր
2005 Ապարանքը Antarmahal: Views of the Inner Chamber Բրիջ Բհուշան
2005 Նիլ և Նիկի Neal 'N' Nikki -
2006 Գեղեցկուհի Լակնաուն Umrao Jaan Նավաբ Սուլթան Խան
2006 Երբեք մի ասա` «Մնաս բարով» Kabhi Alvida Naa Kehna Ռիշի Տալվար
2006 Եղբայր Մուննան 2 Lage Raho Munna Bhai Սաննի Կհուրանա
2006 Բայքերներ 2. Իսկական զգացմունքներ Dhoom:2 Ջայ Դիքսիտ
2007 Սեր նվիրած հանդիպում Jhoom Barabar Jhoom Ռակեշ «Ռիկի» Թակրալ
2007 Գուրու. Հաջողության ուղին Guru Գուրուկանտ Դեսաի
2007 Փոխհրաձգություն Լոկհանդվալում Shootout at Lokhandwala Աբհիշեկ Մահատրե
2007 Ցած ընկած հրեշտակը Laaga Chunari Mein Daag: Journey of a Woman Ռոհան Վարմա
2008 Դրոնա Drona Ադիտյա, Դրոնա
2008 Մտերիմ ընկերները Dostana Սամիր «Սեմ» Աչարիա
2008 Սարկար Ռաջ Sarkar Raj Շանկար Նագրե
2009 Դելի-6 Delhi-6 Ռոշան Մեհրա
2009 Հայրիկը Paa Ամոլ Արտե
2010 Չարագործը Raavan Բիրա Մունդա
2010 Հաղթել կամ մեռնել Khelein Hum Jee Jaan Sey Սուրջիա Սեն
2011 Արատավոր շրջան Dum Maaro Dum Վիշնու Կամաթհ
2011 Խաղ Game Նիլ Մենոն
2012 Խաղացողները Players Չարլի Մասկարենհաս
2012 Խաբեբան Bol Bachchan Աբբաս Ալի, Աբհիշեկ Բաչչան
2013 Բայքերներ 3 Dhoom:3 Ջայ Դիքսիտ
2014 Շնորհավոր Նոր տարի Happy New Year Նանդու Բհիդե, Վիկի Գրովեր
2015 Ամեն ինչ լավ է All Is Well Ինդեր Բհալա
2016 Լեցուն տուն 3 Housefull 3 Բանտի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Abhishek Bachchan — 1990.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France Abhishek Bachchan (ֆր.) — 2011.
  3. «Abhishek Bachchan in Taare Zameen Par». Indiafm.com. 2007 թ․ դեկտեմբերի 18.
  4. Happy Birthday Abhishek! Bachchan Jr. turns 38. The Indian Express
  5. «17 flops set me straight». Headlines Today. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 15-ին.(չաշխատող հղում)
  6. «Abhishek details his love story with Aishwarya». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
  7. «Aishwarya Rai Bachchan delivers a baby girl!». Bollywood Life. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 16-ին.
  8. «Bachchan baby gets a name!». Rediff. 2012 թ․ մարտի 14. Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբհիշեկ Բաչչան» հոդվածին։