Jump to content

Ջայա Բհադուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջայա Բհադուրի
հինդի՝ जया बच्चन
Ծնվել էապրիլի 9, 1948(1948-04-09) (76 տարեկան)
ԾննդավայրՋաբալպուր, Central Provinces and Berar, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
ԿրթությունԿալկաթայի համալսարան, Քոլեջ Լորետո, Հնդկաստանի ֆիլմի և հեռուստատեսության ինստիտուտ և St. Joseph's Convent School, Bhopal?
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունդերասանուհի, քաղաքական գործիչ և կինոդերասանուհի
ԸնտրանիGuddi?, Abhimaan?, Վրեժ և օրենք, Nauker?, Եվ տխրություն և ուրախություն և Կգա վաղը, թե՝ ոչ
Ծնողներհայր՝ Tarun Kumar Bhaduri?
Ամուսին(ներ)Ամիթաբհ Բաչան
Երեխա(ներ)Աբհիշեկ Բաչչան և Շվիտա Բաչան
Պարգևներ և մրցանակներ

Ջայա Բհադուրի (ամուսնական անունը՝ Ջայա Բաչչան, հինդի` जया बच्चन, ապրիլի 9, 1948(1948-04-09), Ջաբալպուր, Central Provinces and Berar, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), հնդիկ դերասանուհի, սցենարիստ, պրոդյուսեր և քաղաքական գործիչ։ Երեք անգամ արժանացել է Filmfare Awards մրցանակի` կանացի լավագույն դերի համար և նույնքան էլ՝ կանացի երկրորդ պլանի դերի համար։ 1998 թվականին արժանացել է Special Life Time Achievement award-ի պարգևին՝ հնդկական կինոյում կատարած ներդրումների համար[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջայա Բհադուրին ծնվել է բենգալյան գրող, լրագրող և նկարիչ Տարուն Կումար Բհադուրիի ընտանիքում։ Իր ստեղծագործական կյանքն սկսել է 1963 թվականից՝ Սաթյաջիտ Ռայի «Մեծ քաղաքը» ֆիլմում կատարելով փոքրիկ դեր։ Պունայի կինոինստիտուտը ավարտելուց հետո սկսել է նկարահանվել հինդի լեզվով ֆիլմերում։ Առաջինը 1971 թվականին նկարահանված «Գուդդի» ֆիլմն էր։ Կինոնկարի հաջողությունից հետո նա ստացավ նմանատիպ դերերի բազմաթիվ առաջարկներ։ Հետագայում Ջայա Բհադուրին նկարահանվեց «Հաղթահարում» (1972 թ.), «Ձգձգված հատուցում» (1973 թ.), «Հպարտություն» (1973 թ.), «Մաքուր էջ» (1974 թ.), «Վրեժ և օրենք» (1975 թ.), «Սիրային կապ» (1981 թ.) և այլ ֆիլմերում[2][3]։

Ամուսնանալուց հետո, ուժերի ծաղկման շրջանում Ջայա Բհադուրին հրաժարվեց նկարահանումներից և սկսեց զբաղվել ակտիվ հասարակական գործունեությամբ։ Հիմնականում հաղորդումներ էր պատրաստում երեխաների համար, օգնում էր ամուսնուն՝ նրա մտահղացումների և ծրագրերի իրագործման ուղղությամբ։ 1995 թվականին՝ լինելով հաջողակ հեռուստապրոդյուսեր և մանկական կինոհասարակայնության նախագահ, այնուամենայնիվ գտել էր ժամանակ նկարահանվելու մի քանի ֆիլմում։ Այժմ Ջայան հազվադեպ է նկարահանվում, քանի որ նրան ավելի շատ մտահոգում է քաղաքական կյանքը (նա Հնդկաստանի խորհրդարանի անդամ է)։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականին Ջայա Բհադուրին ամուսնացել է կինոդերասան և պրոդյուսեր Ամիթաբհ Բաչչանի հետ և ունեցել երկու զավակ՝ դուստրը Շվետա Բաչչանը և որդին՝ նույնպես դերասան Աբհիշեկ Բաչչանը։

Ֆիլմագրության ընտրանին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1963 Մեծ քաղաքը Mahanagar Բանի
1971 Գուդդի Guddi Գուդդի
1972 Սիրեցյալի տունը Piya Ka Ghar Մալտի Շանկար
1972 Տնային դաստիարակը Parichay Ռամա
1972 Հաղթահարում Koshish Աարտի Մաթհուր
1972 Դամբարան Samadhi Ռեքհա
1972 Ընդամենը մեկ հայացք Ek Nazar Շաբնամ
1972 Խոհարարը Bawarchi Կրիշնա Շարնա
1972 Աղմուկ Shor Ռատ Կի Ռանի, Ռանի
1973 Ձգձգված հատուցում Zanjeer Մալա
1973 Հպարտություն Abhimaan Ումա Կումար
1973 Անամիկա Anamika Անամիկա, Կանչան, Արչանա
1974 Մաքուր էջ Kora Kagaz Արչանա Գուպտա
1975 Վրեժ և օրենք Sholay Ռադհա
1975 Միլի Mili Միլի Կհաննա
1975 Լռելյայն Chupke Chupke Վասուդհա Կումար
1979 Ծառան Nauker Գիտա
1981 Սիրային կապ Silsila Շոբհա Մալհոտրա
1998 Հողի մայրը Hazaar Chaurasi Ki Maa Սուջատա Չատերջի
2000 Եղբորը որոնելիս Fiza մայր Նիշատբի
2001 Եվ թախծի, և ուրախության մեջ Kabhi Khushi Kabhie Gham Նանդինի Ռայչանդ
2001 Այս հարյուրամյակի դուստրերը Daughters of This Century Աբհաջի
2002 Ով կհարցնի իմ սրտին Koi Mere Dil Se Poochhe Մանսի Դևի
2003 Կգա վաղը թե ոչ Kal Ho Naa Ho Ջենիֆեր Կապուր
2007 Ցած ընկած հրեշտակը Laaga Chunari Mein Daag: Journey of a Woman Սավիտրի
2008 Սիրային երգեր. Երեկ, այսօր և վաղը Lovesongs: Yesterday, Today & Tomorrow Մրիդուլա Չատերջի
2008 Դրոնա Drona Ռանի Ջայատի
2013 Ուրիշ աշխարհ Irandam Ulagam պրոֆ. Ռամյա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Jaya Bachchan : Awards & Nominations». web.archive.org. 2011 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  2. «JAYA BACHCHAN -- Jaya is aback, Jaya Hey!». web.archive.org. 2010 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  3. Dawar, Ramesh (2006). Bollywood: Yesterday, Today, Tomorrow (անգլերեն). Star Publications. ISBN 978-1-905863-01-3.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջայա Բհադուրի» հոդվածին։