Աբու Մահդի Ալ Մուհանդիս
Աբու Մահդի Ալ Մուհանդիս արաբ․՝ أبو مهدي المُهندس | |
Կուսակցություն՝ | Islamic Dawa Party? և Islamic Supreme Council of Iraq? |
---|---|
Կրթություն՝ | University of Technology, Iraq? (1977) |
Գիտական աստիճան՝ | բակալավր (1977) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, քաղինժեներ և զորավար |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | հուլիսի 1, 1954[1] |
Ծննդավայր | Abu Al-Khaseeb District, Բասրա, Իրաք |
Վախճանի օր | հունվարի 3, 2020[2][1] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Իրաք[3] |
Թաղված | Վադի աս Սալամ |
Քաղաքացիություն | Իրաքի թագավորություն, Iraqi Republic (1958–1968), Իրաքի Հանրապետություն, Իրաք և Իրան |
Ի ծնե անուն | արաբ․՝ جمال جعفر محمد علي آل إبراهيم |
Աբու Մահդի Ալ Մուհանդիս (արաբ․՝ جمال جعفر محمد علي آل إبراهيم, հուլիսի 1, 1954[1], Abu Al-Khaseeb District, Բասրա, Իրաք - հունվարի 3, 2020[2][1], Իրաք[3]), իրաքցի և իրանցի քաղաքական և ռազմական գործիչ։ Զոհվելու պահին զբաղեցրել է ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի կոալիցիայի ղեկավարի տեղակալի պաշտոնը, որը մասնակցել է Իսլամական պետության դեմ ռազմական գործողություններին։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ սերտ կապեր է ունեցել Իրանի զինված ուժերի կազմի մեջ մտնող «Ղոդս» ուժերի հետ։ Եղել է «Կատաիբ Հեզբոլլահ» շիա աշխարհազորի հրամանատար, իսկ մինչ այդ համագործակցել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ՝ ընդդեմ Սադդամ Հուսեյնի վարչակարգի[4]։
Աբու Մահդի ալ Մուհանդիսին մեղադրանք է առաջադրվել 1980-ական թվականներին Քուվեյթում ահաբեկչության համար[5][6]։ 2007 թվականին Քուվեյթի դատարանը նրան հեռակա կարգով դատապարտել է մահապատժի[7]՝ 1983 թվականի ռմբակոծություններին մասնակցության համար[8]։ Աբու Մահդի ալ Մուհանդիսը ԱՄՆ-ի կողմից ընդգրկվել է միջազգային ահաբեկիչների ցանկում[9]։
2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանում ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով զոհվել է։ Այդ հարձակման ընթացքում զոհվել է նաև Իրանի զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին[10]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1954 թվականի հուլիսի 1-ին Իրաքի Բասրա մուխաֆազի Աբու ալՀասիբ շրջանում։ Նրա հայրը Իրաքի քաղաքացի էր, մայրը՝ Իրանի քաղաքացի[11]։ 1977 թվականին Իրաքում ավարտել է ուսումը՝ ստանալով ինժեների դիպլոմ, և նույն թվականին անդամակցել է Դավայի շիական կուսակցությանը, որը հանդես է եկել բաասիստների դեմ։ Այն բանից հետո, երբ Սադդամ Հուսեյնն արգելել է Դավայի կուսակցության գործունեությունը, Աբու Մահդի ալ Մուհանդիսը 1979 թվականին սահմանով փախել է Իրանի Ահվազ քաղաք, որտեղ ստեղծվել է ճամբար Սադդամ Հուսեյնի վարչակարգը տապալելու նպատակով իրաքյան այլախոհների պատրաստման համար[6]։ 1983 թվականին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ միասին Քուվեյթում հարձակումներ է կազմակերպել այն երկրների դեսպանատների վրա, որոնք աջակցում էին Իրաքին իրան-իրաքյան պատերազմում[8]։ 1983 թվականի դեկտեմբերին Քուվեյթում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանություններում ռումբերի պայթյուններից մի քանի ժամ անց փախել է Իրան[4]։ Ավելի ուշ հեռակա մահապատժի Է դատապարտվել Քուվեյթում՝ ահաբեկչական գործողություններ կազմակերպելու համար[8]։ Հաստատվել է Իրանում, ամուսնացել է տեղի կնոջ հետ, ստացել է Իրանի քաղաքացիություն։ Ավելի ուշ նշանակվել է «Ղոդս» ուժերի ռազմական խորհրդական՝ նրանց խորհուրդ տալով Բասրայում իրաքյան զինվորականների վրա հարձակման կազմակերպման համար[6]։
2003 թվականին ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ներխուժումից հետո վերադարձել է Իրաք և սկսել է կատարել վարչապետի անվտանգության հարցերով խորհրդական Իբրահիմ ալ Ջաֆարիի գործառույթները։ 2005 թվականին Իրաքի Ներկայացուցիչների խորհրդում ընտրվել է Դավա կուսակցության ներկայացուցիչ Բաբիլ մուխաֆազից։ 2006 թվականին ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք դիմել են Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին՝ խնդրելով նրանց հանձնել 1983 թվականին Քուվեյթում տեղի ունեցած ահաբեկչությունների կազմակերպչին։ Աբու Մահդի ալ Մուհանդիսը ստիպված է եղել փախչել Իրան[6][8]։
2011 թվականի դեկտեմբերին ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո վերադարձել է Իրաք և գլխավորել շիական «Կատաիբ Հեզբոլլահ» աշխարհազորը[4], իսկ հետո դարձել է «Ժողովրդական զորահավաքի ուժերի» ղեկավարի տեղակալ[12]։
2019 թվականի դեկտեմբերի 31-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Աբու Մահդի ալ Մուհանդիսին, Քաիս Հազալիի, Հադի ալ-Ամիրիի և Ֆալիհ Ալ Ֆայադի հետ միասին, անվանել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման համար պատասխանատուներ[13]։
2020 թվական հունվարի 3-ին Աբու Մահդի ալ Մուհանդիսը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով[14] սպանվել է Ղասեմ Սոլեյմանիի հետ Բաղդադի միջազգային օդանավակայանում ԱՄՆ-ի ավիահարվածի արդյունքում[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 Les États-Unis tuent un puissant général iranien, l’Iran promet de le venger (ֆր.) — La Presse, 2020.
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.lapresse.ca/international/moyen-orient/202001/02/01-5255533-general-iranien-tue-par-les-etats-unis-risque-descalade-guerriere-en-irak.php (ֆր.) — La Presse, 2020.
- ↑ 4,0 4,1 4,2 Dehghanpisheh, Babak (2014 թ․ նոյեմբերի 12). «Special Report: The fighters of Iraq who answer to Iran». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Iraqi Army still ineffective despite U.S. training». Newsweek. Reuters. 2016 թ․ հունիսի 4.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Othman al-Mukhtar (2015 թ․ հունվարի 4). «Fugitive from international justice now militia leader in Iraq». al-Araby al-Jadeed English.
- ↑ Inside the plot by Iran’s Soleimani to attack U.S. forces in Iraq | Reuters
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Glanz, James; Santora, Marc (2007 թ․ փետրվարի 7). «Iraqi lawmaker was convicted in 1983 bombings in Kuwait that killed 5». The New York Times. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Lawrence, John (2015 թ․ մայիսի 26). «Iraq Situation Report: May 23–25, 2015». understandingwar.org. Institute for the Study of War. Վերցված է 2015 թ․ մայիսի 27-ին. See paragraph 5 of the report
- ↑ Hassan, Falih; Rubin, Alissa J.; Crowley, Michael (2020 թ․ հունվարի 2). «Iraqi TV Reports Strike Kills Powerful Iranian Revolutionary Guard Commander». The New York Times (անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «شاهد: "شهادة وفاة" أبو مهدي المهندس الرجل الثاني في الحشد الشعبي». jesrpress.com (արաբերեն). 2020 թ․ հունվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «ساختار حشد شعبی عراق؛ تشکل نظامی مردمی» (պարսկերեն). Tasnim News Agency. 2015 թ․ հուլիսի 12.
- ↑ «US embassy siege leader was guest at White House during Obama presidency». Al Arabiya English. 2020 թ․ հունվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ Burns, Robert; Baldor, Lolita C.; Miller, Zeke (2020 թ․ հունվարի 3). «Trump: Aim of Killing Iranian General Was to 'Stop a War'». NBC 5. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Iran's Soleimani and Iraq's Muhandis killed in air strike: militia spokesman». Reuters. 2020 թ․ հունվարի 3.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբու Մահդի Ալ Մուհանդիս» հոդվածին։ |