1957 թվականին Բիրթե Վիլկեն մասնակցել է Եվրատեսիլ 1957 երգի մրցույթին։ Նա Գուստավ Վինքլերի հետ ներկայացրել է Դանիան«Skibet Skal Sejle I Nat» («Նավը կարող է լողալ այս գիշեր») երգով։ Երգը մրցույթի եզրափակչում 10 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ Երկյակի կատարումը հանդիսատեսին հիշվել է ելույթից հետո տեղի ունեցած 13 վայրկյան տևողությամբ համբույրով։