Գրաֆիտ
Գրաֆիտ (հին հունարեն՝ γράφω-ից՝ գրում եմ), միներալ, ածխածնի ալոտրոպ ձևափոխություններից մեկը։ Ունի շերտավոր կառուցվածք։ Ածխածնի ատոմները գտնվում են sp2 հիբրիդային վիճակում։ Գրաֆիտից պատրաստում են մատիտների միջուկը։
Հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրաֆիտն ունի բարձր էլեկտրահաղորդականություն։ Ի տարբերություն նույն բաղադրությունն ունեցող ալմաստի՝ կարծրությունը շատ փոքր է՝ 1-2 ըստ Մոոսի սանդղակի։ Խտությունը 2.08-2.23 գ/սմ3 է։
Գրաֆիտը թթուներում չի լուծվում։ Բնության մեջ հանդիպում է կավերի և երկաթի օքսիդների խառնուրդի տեսքով։
Մատիտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թղթի վրա հետք թողնելու ընդունակության շնորհիվ է գրաֆիտն ստացել իր անունը, որը 1789 թ. առաջարկել է գերմանացի միներալաբան Աբրահամ Վերները՝ հին հունարենից թարգմանաբար «գրել, նկարել» նշանակող բառից[1]։
Մատիտի միջուկը սովորաբար պատրաստվում է աղացած գրաֆիտի և կավի խառնուրդից։ Այդպիսի բաղադրություն առաջարկել է Նիկոլա-Ժակ Կոնտեն 1795 թ[2][3]։
Մեր օրերում մատիտների արտադրությունը բնական գրաֆիտի փոքր, բայց կարևոր սպառողն է։ 2011 թ. արտադրված 1.1 միլիոն տոննա գրաֆիտի շուրջ 7%-ն օգտագործվել է մատիտների արտադրությունում[4]։
Ցածրորակ ամորֆ կառուցվածքով գրաֆիտ արդյունահանվում և օգտագործվում է հիմնականում Չինաստանում։
Այլ կիրառություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնական գրաֆիտը հիմնականում օգտագործվում է ցինկածխածնային մարտկոցներում, էլեկտրական շարժիչների խոզանակների արտադրությունում և ունեն նաև մի քանի այլ մասնագիտական կիրառություն։ Օգտագործվում է նաև աղացած վիճակում։Մանրացված գրաֆիտի և ջրի կամ յուղի խառնուրդը օգտագործվում է մեքենաների շփվող մետաղական մասերը յուղելու համար, քանի որ գրաֆիտի շերտերը սահելով նվազեցնում են շփման ուժերը։ Գրաֆիտը լայնորեն կիրառվում է սինթետիկ ալմաստի արտադրության մեջ։ Նկարչական աշխատանքների ժամանակ տարբեր կարծրություն և որակ ունեցող գրաֆիտներն օգտագործվում են տարբեր երանգներ ստանալու համար[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ graphite. Encyclopædia Britannica Online.
- ↑ Ritter, Steve (2001 թ․ հոկտեմբերի 15). «Pencils & Pencil Lead». American Chemical Society.
- ↑ «The History of the Pencil». University of Illinois at Urbana–Champaign. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Electric Graphite Growing Demand From Electric Vehicles & Mobile Electronics» (PDF). galaxycapitalcorp.com. 2011 թ․ հուլիսի 20. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Module 6: Media for 2-D Art» (PDF). Saylor.org. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գրաֆիտ կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 206)։ |